Հարցեր և առաջադրանքներ
Առաջադրանք 1
Կարս-Երևան վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի
կանգառներ կան:
Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:
Եղիշե
Չարենցի ո՞ր
բանաստեղծությունն է
հնչում տեսանյութում: Հենց այդ
բանաստեղծությունն էլ
սովորիր անգիր:
Տեսանյութում հնչում է <<Տաղ
անձնական>>
բանաստեղծությունը:
Կանգառներ.
1.
Կարս
Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 - 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։
2.
Եղիշե Չարենց տուն-թանգարան
Եղիշե Չարենցի տուն-թանգարան
ՀՀ մայրաքաղաք
Երևանի կենտրոնում, Մաշտոցի պողոտա թիվ 17 հասցեում է գտնվում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը,
որը սրբավայր է դարձել յուրաքանչյուր հայի համար մի պարզ բացատրությամբ. այդ տանը
1935-1937թթ ապրել է 20-րդ դարի հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցը:
Խորհրդային
Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ այդ տանը հիմնադրվեց
Ե.Չարենցի տուն-թանգարանը, որն իր դռները բացեց ժողովրդի առջև 1975թ. հունվարին:
1987-ին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի
փոփոխության և Հայաստանի
կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց:
Այսօր թանգարանն
ընդգրկում է 626.3 քմ տարածք, վերականգնված է (հուշատուն) մեմորիալ մասը, իսկ մյուս
երեք հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը:
3. Մխիթար Սեբաստացի կրթահամալիր. Մայր դպրոց
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեսագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական
ծրագրեր։ Հիմնվել է 1989 թ. այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության
և
գիտության
նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։
Առաջադրանք 2
Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի
Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին
(չմոռանաս աղբյուրը նշել) և
բանավոր ներկայացրու դասարանում: <<Տաղ անձնական>>
Չարենցը հեռանում
էր Կարսից, հեռանում
էր չուզենալով:
Հեռանում էր և իր ծննդավայրից
և սիրելի աղջկանից
և դա Չարենցը դժվար էր
տանում: Նա գնացել
էր առանց հրաժեշտ
տալու իր սիրած
աղջկան: Չարենցը նշում է,
որ անծանոթ դեմքեր
էին իրեն շրջապատել,
և այդ անծանոթ դեմքերն այնքան բութ էին:
Նա հեռանում էր մտածելով. << Ինչ-որ
մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի>>: Եվ արդեն ամեն մեղքի համար նրա սիրտը ուներ
ներում:
Հեռացավ Չարենցը Կարսից,
Կարինե Քոթանջյանից ասելով.
<<Թե Կարինե
Քոթանջյանին տեսնեք Կարսի փողոցներում, ասեք Չարենցն ասավ մնաս բարով,
մնաս բարով>> :
Առաջադրանք 3
Պարզիր՝ ումն
է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը,
հավաքիր տեղեկություններ, ներկայացրու դասարանում:
Շարքից անգիր սովորիր քեզ դուր
եկած բանաստեղծությունը:
Շարքը նվիրված է Արմենուհի Տիգրանյանին:
Երբ ես տեսնում եմ Ձեզ —
Անդարձ անցած մի սեր
Սկսում է իր հեզ
Հեքիաթները հյուսել։
Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղո՜ւց հանգած՝
Սպասում են լույսի։
Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած։
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի2 թերթեր —
Ու թիթեղից շինած
Դիակառքի վարդեր։
Անդարձ անցած մի սեր
Սկսում է իր հեզ
Հեքիաթները հյուսել։
Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղո՜ւց հանգած՝
Սպասում են լույսի։
Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած։
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի2 թերթեր —
Ու թիթեղից շինած
Դիակառքի վարդեր։
Առաջադրանք 4
Նայեք մեդիափաթեթի «Տեսադարան» բաժնի տեսանյութերը, ընտրեք որ տեսանյութն ուզում եք ու գրավոր ներկայացրեք այն՝ նշելով առավելություններն ու թերությունները:
Ինչքան աշխարհը սիրես
Տեսադարանից համարյա թե բոլորը դիտեցի, բայց ինձ ավելի շատ դուր եկավ Եղիշե Չարենցի << Ինչքան աշխարհը սիրես>> բանաստեղծության հիման վրա պատրաստված տեսանյութը: Եվ շատ եմ սիրում այդ բանաստեղխությունը, և միտքն ինձ գրավեց, և նկարներն համապատասխանում էին տեսանյութին: Կուզենայի առաջին մասը <<Ինչքան աշխարհը չսիրես ու աշխարհով չհիանաս>> մասը մի քիչ ավելի երկար լիներ:
Ֆիլմադարան.
Չարենցի ամբողջ կյանքը կարելի է գնահատել, որպես մի երազ արևի մասին:Չարենցի մի անհատականություն է, որ միավորում է իր մեջ այն գծերը, որի կարիքը ամենից շատ զգում է մեր ժողովուրդը: Դա անձնական քաջությունն է, ծենթությունը, շռայլությունը, խիզախ անկեղծությունը, և հոգևոր անկեղծությունը:Խոսվեց Չարենց կեղծանվանմասին: Նա չար էր և չլսելով իր ծնողներին, գնաց, որ կռվի իր հայրենակիցների համար, նրան ուղարկեցինսանիտարական զորքեր, բայց նա այնտեղ չիհամակերպվում և գնում է կռվելու:
Երբ Չարենցը մեկնում է Մոսկվա, այնտեղ տեղի էր ունենում կարևոր իրադարձություն` կոմունիստական հեղափոխությունը
Չարենցի ուղերձը. որ մենք չկենտրոնանանք դժբախտությունների, ցեղասպանության վրա, որ մեր հաղթանակները նույնքան բարձր գնահատենք,որովհետև որպես փոքր ազգ, մենք մեծ ազգ ենք մարդկության պատմության մեջ:Չարենցը նաև իր ըմբոստությամբ մեր պատիվը պարզ անողն էր ստալինյան ժամանակաշրջանում, որովհետև ըմբոստացավ` գրեց ու վկայություններ թողեց: Եվ եթե այն ժամանակ մարդիկ վախենում էին մտածել, ստալինի կոչեց <<թիֆլիսցի նեղճակատ կինտո>>:
Չարենցի ամբողջ կյանքը կարելի է գնահատել, որպես մի երազ արևի մասին:Չարենցի մի անհատականություն է, որ միավորում է իր մեջ այն գծերը, որի կարիքը ամենից շատ զգում է մեր ժողովուրդը: Դա անձնական քաջությունն է, ծենթությունը, շռայլությունը, խիզախ անկեղծությունը, և հոգևոր անկեղծությունը:Խոսվեց Չարենց կեղծանվանմասին: Նա չար էր և չլսելով իր ծնողներին, գնաց, որ կռվի իր հայրենակիցների համար, նրան ուղարկեցինսանիտարական զորքեր, բայց նա այնտեղ չիհամակերպվում և գնում է կռվելու:
Երբ Չարենցը մեկնում է Մոսկվա, այնտեղ տեղի էր ունենում կարևոր իրադարձություն` կոմունիստական հեղափոխությունը
Չարենցի ուղերձը. որ մենք չկենտրոնանանք դժբախտությունների, ցեղասպանության վրա, որ մեր հաղթանակները նույնքան բարձր գնահատենք,որովհետև որպես փոքր ազգ, մենք մեծ ազգ ենք մարդկության պատմության մեջ:Չարենցը նաև իր ըմբոստությամբ մեր պատիվը պարզ անողն էր ստալինյան ժամանակաշրջանում, որովհետև ըմբոստացավ` գրեց ու վկայություններ թողեց: Եվ եթե այն ժամանակ մարդիկ վախենում էին մտածել, ստալինի կոչեց <<թիֆլիսցի նեղճակատ կինտո>>:
7. Թեմայի ամփոփում
ա. Ինչ բանաստեղծություններ կարդացիք Չարենցից
<<Լուսամփոփի պես աղջիկ>>, <<Ես իմ անուշ Հայաստանի>>, <<ԻՆչքան աշխարհը սիրես>> , << Տաղ անձնական>> , <<
Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին>> , << ԷԼի գարուն կգա>> , <<Ծաղիկները հեզ>>,
գ. Ձայնադրանից, տեսադարանից, ֆիլմադարանից ինչ նայեցիք կամ լսեցիք
Տեսադարանից գրեթե բոլոր նյութերը դիտել եմ, ֆիլմադարանից << Մենք հայ ենք>>
դ. Որ բանաստեղծությունները սովորեցիք անգիր
<<Լուսամփոփի պես աղջիկ>>, <<Ես իմ անուշ Հայաստանի>>, <<ԻՆչքան աշխարհը սիրես>> ,
<< Տաղ անձնական>>
ե. Ինչ կարդացիք ու իմացաք Չարենցի մասին:
Չարենցի
մի անհատականություն է, որ միավորում է իր մեջ այն գծերը, որի կարիքը
ամենից շատ զգում է մեր ժողովուրդը: Դա անձնական քաջությունն
է, ծենթությունը, շռայլությունը, խիզախ անկեղծությունը, և հոգևոր
անկեղծությունը: Չարենց կեղծանուն: Նա չար էր և չլսելով իր ծնողներին, գնաց, որ կռվի իր հայրենակիցների համար, նրան ուղարկեցինսանիտարական զորքեր, բայց նա այնտեղ չիհամակերպվում և գնում է կռվելու:Երբ Չարենցը մեկնում է Մոսկվա, այնտեղ տեղի էր ունենում կարևոր իրադարձություն` կոմունիստական հեղափոխությունը:
Комментариев нет:
Отправить комментарий