Միատոմ սպիրտներ from suzi888
Показаны сообщения с ярлыком Օրգանական քիմիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Օրգանական քիմիա. Показать все сообщения
суббота, 14 мая 2016 г.
четверг, 12 мая 2016 г.
среда, 6 апреля 2016 г.
Ալկադիեններ
Ալկադիեններ են անվանվում CnH2n-2 ընդհանուր բանաձև ունեցող այն չհագեցած
ածխաջրածինները, որոնք մոլեկուլում պարունակում են երկու կրկնակի
կապ:
Իզոմերիան
Ալկադիենների իզոմերիան պայմանավորված է և՛ ածխածնային կմախքի կառուցվածքով, և՛ կրկնակի կապի դիրքով: Նրանց փոխազդունակության վրա մեծ ազդեցություն ունի կրկնակի կապերի փոխադարձ դիրքը, և ըստ այդ հատկանիշի տարբերվում են երեք տեսակի դիեններ.
·
C=C=C
- Կուտակված՝ մոլեկուլում կրկնակի կապերը անմիջականորեն սահմանակցված են միմյանց:
·
C=C-C=C
– Զուգորդված՝
կրկնակի կապերն առանձնացված են մեկ C-C կապով:
·
C=C-(CH2)n
–C=C n>1 –մեկուսացված՝ մոլեկուլում կրկնակի կապերն առանձնացված են մեկից ավելի sp3 հիբրիդային վիճակում գտնվող ածխածնի ատոմներով:
Կրկանկի կապի դիրքով
պայմանավորված՝ իզոմերիան դիեններում
սկսվում է ածխածնի չորս ատոմ պարունակող
միացություններից՝ բութադիեն- 1,2 և բութադիեն 1,3: Այս դեպքում
հնարավոր են միայն կուտակված և զուգորդված
տեսակները: Սկսած ածխածնի
5 ատոմ պարունակող դիեններից, հնարավոր է
կրկնակի կապի դիրքով
պայմանավորված բոլոր երեք տեսակի դիենների
առկայությունը:
Անվանակարգը
Ըստ միջազգային անվանակարգի՝ ալկադիենի երկու կրկնակի կապը պետք է պարունակվի գլխավոր շղթայում: Ածխածնի ատոմները համարակալվում են այնպես, որ կրկնակի կապող միացածները ստանան ամենափոքր համարները:
Ալկադիենների անուններն ածանցվում են համապատասխան ալկանների, այսինքն նույն թվով ածխածնի ատոմներ պարունակող անուններից, որոնց վերջին տառը փոխարինվում է -դիեն վերջավորությամբ:
- Բութեն C4H6
- Պենտեն C5H8
- Հեքսեն C6H10
- Հեպտեն C7H12
- Օկտեն C8H14
- Նոնեն C9H16
- Դեկեն C10H18
Կրկնակի կապերի
տեղը շղթայում նշվում է
անվան վերջում, իսկ տեղակալիչները սկզբում:
воскресенье, 3 апреля 2016 г.
Կապ
Կովալենտ կապ C-C կապը ոչ բևեռային է:
Կովալենտ կապ առաջացնում են ոչմետաղները: Կովալենտ կապը լինում է բևեռային և ոչ բևեռային: Եթե կապ են առաջացնում միևնույն ոչմետաղները կապը կոչվում է ոչ բևեռային կովալենտային կապ:
Բևեռային կովալենտային կապի դեպքում կապ են առաջացնում տարբեր ոչմետաղները:
Սիգմա կովալենտային կապ
Սիգմա կովալենտային կապի դեպքում կապ առաջացնող ատոմների միջուկները միացնող գիծը անցնում է փոխծածկի տիրույթով, իսկ п կապի դեպքում՝ ուղղահայաց: Այդ պատճառով п կապը թույլ կապ է:
пятница, 12 февраля 2016 г.
Подписаться на:
Сообщения (Atom)















