воскресенье, 6 апреля 2014 г.

Առաջադրանք 2


Համեմատիր Աղայանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթները՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:
Նմանությունները.              
1.     Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։
2.        ... գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»... կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ»:
3.        Պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն, «կապկաբար» ընդօրինակելը։ Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։ 
4.        Ուսուցիչ. <<կատարելատիպ աշակերտաց համար», ապա և «մի լինիր այնքան քաղցր, որ կուլ տան քեզ և ոչ այնքան դառն որ թքեն վրադ», 
5.        ուսումնական գործընթացը պետք է լինի համակարգված ու հաջորդական, սովորողների ակտիվությամբ ու ինքնուրույնությամբ, մատչելի, զննական, յուրացումը հաստատուն, գիտակցված, տրամաբանական։
6.       Դպրոցն այնպիսի կրթություն պետք է ապահովի, որ նոր սերունդը «հոգեպես և մարմնապես մի աստիճանով» բարձր լինի նախորդից։

7.       Ուսուցման տեսության հարցերին անդրադառնալիս նա մեկնաբանում է հիմունքներն ու սկզբունքները, բովանդակությունն ու մեթոդները, կազմակերպման յուրահատկությունները և այդ ամենին ցուցաբերում գիտամանկավարժական մոտեցում։ Օրինակ, մեթոդների ընտրության հարցում ընդունելի է համարում ամեն մի նպատակահարմար ընդունելի, երբեմն իսկ արտաքնապես մերժելի թվացող միջոց, հնարք, եղանակ, անգամ «ճար ու դարման», միայն թե չաղճատվի դասի բովանդակությունը, չմթագնի նպատակը։

Комментариев нет:

Отправить комментарий