суббота, 12 апреля 2014 г.

Առաջադրանք 5

1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։
Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։
Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

Բոլորն էլ  ունեն  մութ  ու  լույս  կողմեր: Մեկի  մոտ  գերակշռում է  մութ  կողմը, մյուսի մոտ՝  լույսը:  Իմ  հոտ  երևի  լույսը: Բնավորությամբ  ուրախ  մարդ եմ,  շատ  հաճախ եմ  ժպտում: Չեմ  սիրում  տխուր  մարդկանց,  ովքեր  միայն  կյանքի  մութ  կողմերն են  տեսնում,  տեսնում են  չնչին  վատը, ու  անտեսում  լավը,  անտեսում են  իրենց  երջանկությունը:
 Երկու  աշխարհների  մեջ  կա  սանդուղք, որով  հեշտությամբ  մարդիկ  անցնում են  մյուս  աշխարհ:  Լույս  աշխարհից  մութ  աշխարհ  ընդամենը  մի  քայլ է,  մի  անհաջողություն, մի հարված  ու  սկսում ես  զգալ  աշխարհի  մութ  կողմերը:  Մարդիկ  հայտնվում են  մութ  աշխարհում  հետո  էլ  վրդովվում  են,  սկսում  են  բողոքել  կյանքից: Կյանքը   մարդու  արտացոլանքն է, եթե  դու  տեսնում ես  մութ կողմերը, ուրեմն  դու  ինքդ ես  այն  կրում քո մեջ:
Ես  ապրում եմ  աշխարհի  լուսավոր  կողմում,   ու  չեմ  ցանկանա  երբեք  տեսնել  այն  սանդուղքը,  որով  կանցնեմ  մութ  աշխարհ: Այդ  աշխարհների  անցումը    վտանգավոր է:  Մի աշխարհից  մյուս  աշխարհ  անցնելիս  թողնելու ես  քո  ամեն  ինչը  մյուս  աշխարհում՝  ընկերներդ,  հարազատներդ,  քեզ, քո  բնավորությունը,  մյուս  աշխարհում այլ ես  լինելու: Իսկ   ինձ  հաճելի է  ապրել  այս  աշխարհում  իմ  համար թանկ  մարդկանց  կողքին: Ես  գտել եմ  իմ  երջանկությունը  այս  աշխարհում,  ես  գտել եմ  այս  աշխարհում  այն  ինչը  չէի  գտնի  մութ  աշխարհում:




2.  «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:
Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Եթե  այս  հարցին  պատասխանենք  Գյուլնազ  տատի  հեքիաթները  ընթերցելուց  հետո,  ուրեմն  սերտ  հարաբերությունը  խախտվել է  այն  ժամանակ, երբ  երկինքը  վերև է  բարձրացել:  Դրա  պատճառը  երեխաներն էին, որ  անընդհատ  խանգառում էին  Աստծուն:  Այդ  դեպքում  ուղղակի  պետք է  Աստծու քունը  չխանգառեն  ու անընդհատ  գնդակը  երկինք  չնետեն:

Комментариев нет:

Отправить комментарий