среда, 15 июня 2016 г.

Անարդարություն

Անարդարությունը երևույթ է...
, որի դեմ պայքարում են բոլոր ժամանակներում, բոլոր տեսակի մարդիկ, բայց որի կրողը, իրականացնողն ու մասնիկը հենց Մարդն է: Մենք ենք ծնում անարդարությունը ու ապրում հենց դրանցով: Մենք ձգտում ենք արդար լինել ամեն ժամանակ, ամեն հանգամանքներում, բայց միայն ինքներս մեզ համար. այդտեղից է ծնվում անարդարությունը: Անարդարությունն եսասիրությունից է: Մենք շատ ենք սիրում մեզ, առանձնացնում մյուսներից, ստեղծում ենք մեզ համար ընդունված արդարության ու անարդարության սահմաններ ու ապրում դրանցով, բայց այլ սահմաններով ու կանոններով ենք դատում մյուսներին: Մենք սիրում ենք նկատել դիմացինի անարդար քայլը, դատապարտել ու փնովել, բայց չենք սիրում արդարացի վարվել ինքներս մեզ հետ ու դատապարտել մեր կատարած սխալներն ու անարդար քայլերը: Մենք փնտրում ենք անարդարությունն ամեն տեղ, բայց ոչ մեր ներսում: Անարդարության թեորեմը սահմանված չէ ու հասու չէ բոլորին, չնայած-որ իրավական մարմինները փորձել են ստեղծել էնպիսի օրենքներ, որոնք սահմանում են անարդար քայլերն ու դրանք կատարելու դեպքում գործածվող սանկցիաները ու, որոնք պարտավոր է չխախտել յուրաքանչյուր քաղաքացի, բայց ոչ մի օրենսգրքում սահմանված չեն ամենակարևոր օրենքները, թե ինչպե՞ս վարվել դիմացինի հետ, ինչպե՞ս հասկանալ նրան, ինչպե՞ս օգնել: Ոչ ոք չի սահմանել Խղճի թեորեմը, ի՞նչ է խիղճը, ո՞րն է նպատակն ու էությունը....: Չկան էդպիսի դրույթներ ու հոդվածներ, որոնք սահմանում են իրական Մարդու բնավորությունը, վարվելակերպը, չկան: Դրանք պարտավոր ենք ստեղծել ինքներս: Ու, եթե մենք կարծում ենք, որ ճիշտ ենք վարվում բոլորի հետ, պետք է մտածել արդյո՞ք մենք մեզ երջանիկ, ազատ ու ընդունված կզգայինք, եթե մեզ հետ վարվեին էնպես, ինչպես մենք ենք վարվում մյուսների հետ: Մենք սիրում ենք դատել բոլորին, իսկ երբ հերթը հասնում է մեզ մենք ուղղակի շրջանցում ենք, աչք փակում ու մոռանում: Մեզ համարում ենք անարդարության զոհ, բայց ոչ երբեք կրող: Ամեն վատ բան անարդարությունից է ծնվում: Մենք չենք գիտակցում, որ մեր գործած անարդար քայլից կարող են առաջանալ մեծ խոչընդոտներ ու խնդիրներ, որոնք կարող են վնասել նաև մեզ: Անարդարությունը միակողմանի չի լինում: Ուղղակի անհրաժեշտ է բաց աչքերով նայել իրականությանը, որտեղ բոլորն էլ հավասար են, ու անգամ, եթե աշխարհում շատ են անարդարությունները, պետք է սկսել ամենակարևորից՝ մեզնից: Մենք նայելով աշխարհին տեսնում ենք այն ինչն ամենաշատն է մեր ներսում: Ու, եթե վերացնենք մեր ներսի բացասականը աշխարհում ինչ-որ գույներ կփոխվեն դեպի լավը:

Комментариев нет:

Отправить комментарий