Показаны сообщения с ярлыком Ակսել Բակունց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ակսել Բակունց. Показать все сообщения

воскресенье, 27 апреля 2014 г.

Ալպիական Մանուշակ

     
Ալպիական  մանուշակը  երեք  ձիավորների  մասին  է:  Նրանք  ճանապարհ էին  ընկել  դեպի  Կաքավաբերդ  գանձը  գտնելու  նպատակով:  Ձիավորներից  մեկը  հնագետ էր,  երկրորդը՝  նկարիչ,  երրոդն էլ    լավ  գիտեր  Կաքավաբերդ  տանող  ճանապարհը  և  ուղեկցում էր  նրանց:  Երվ  նրանք  հասան  հնագետը  իրեն  հետաքրրող  բաներ էր  փնտրում  և  գրառումներ  անում,  նկարիչը  գեղեցիկ  վայրեր էր  փնտրում  նկարելու  համար,  իսկ  երրորդ  ձիավորը  նստել էր  մի քարի  և  հետևում էր  նրանց  աշխատանքին: 
Որոշ  ժամանակ  անց  գյուղից  մի  գյուղացի  իջավ:  Տեսնելով  եկվորներին  հարցրեց, թե  ովքեր են  նրանքՁիավորն էլ  պատասխանեց, որ  գրքերում  գրված է, թե  Կաքավաբերդի  գլխին  կարասի  մեջ  թաղված են  ոսկե  գանձերՀնձվորը  մտածեցայնուհետև  գնաց  արտը  հնձելու:

Երբ  նրանք  իրենց  աշխատանքը  վերջացրեցինորոշեցին  գնալ  դիմացի  գյուղըև  գյուղացիներից  հաց  խնդրելՆրանք բարձրացան  և  առաջին  վրանի  մոտ  կանգնեցինԵրեխան  դրսումօջախի  կողքին  սունկ էր  խորովումՀյուրերի  ոտնաձայներից  կինը  դուրս  եկավ  նրանց  դիմավորելու: Նկարչին  շատ  ծանոթ  թվաց  կնոջ  դեմքըև  նա  նկարեց  կնոջըՆկարը  ցույց  տվեց  միայն  երեխային  ու  նրան  արծաթե  մետաղադրամ  տվեց  և ձիավորները  կուշտ  փորով  հաց  ուտելուց  հետո  ճանապարհ  ընկանՃանապարհին  նրանք  նորից  տեսան  հնձվորինՀնձվորը  նրանց  ձեռքին  պարկ  տեսավ, ու  կարծեցոր  դրանք  գանձերն էինՆա  վրդովվեցմտածում էր, որ  ինքը  գտներ  քանի  կով  կգներ  այդ  գանձերովու  էդպես  զայրացած  գնաց  տունՏուն  հասնելուն  պես  երեխան  նկատեց  հորը  և  ընդառաջ  գնալով  պատմեց   ձիավորների  գալու  մասինՊատմեց, որ  նրանցից  մեկը  նկարել էր  իր  մորը, և  արծաթե  դրամ  տվել  նրանԱմուսինն էլ  խանդից  հարվածեց  կնոջնու  երեխան  ու  մայրը  լացելով մտան  վրանը:

Ակսել Բակունց

1936-1938 Ստալին- Բերիա  հանցավոր  կապի  նախաձեռնած  և  իրականացրած  եղերական  գործողություններ:  Այդ  տարիներն  առհասարակ  մարդկության  և  պատմության   ամոթալի  էջերից են,  այդ  թվականներին  իրենց  չգործած  մեղքերի  համար  գնդակահարվեցին,  աքսորվեցին  ու  հալածվեցին  հայ  մտավորականներից  շատերը:  Նրանց  թվում էր  նաև  Ակսել  Բակունցը:
Սանթրուն  նույն  ինքը  Ալեքսանդր  Բակունցը  Ստեփանի  որդին,  ծնվել է  Զանգեզուրյան  չնաշխարհիկ  բնության  գրկում:  Նրա  մանկությունն  անցել է  թախծի  ու  տառապանքի   մեջ:  Նա  խելացի էր  ընդունակ, և գորիսեցիները  հավաքվեցին  և 152  հոգու  ստորագրությամբ,  խնդրագրով  դիմեցին  Ամենայն  Հայոց  կաթողիկոսին,  տղային  Գևորգյան  ճեմարանի  գիշերոթիկ  բաժնում  ընդունելու  համար:  Կաթողիկոսը  չմերժեց  գորիսոցիներին,  և  մի  օր էլ  եզները  լծած  սայլերով  Ստեփանը,  Ողջագյուլը,  եղբայրները,  քույրերը  և  տոհմը  Բակունց,  ճանապարհ  դրեցին  նրան:  Ալեքսանդր  Բակունցը  դարձավ   Գևորգյան  ճեմարանի  սան:  Ունկնդիր  դարձավ  լեզվաբան,  գրականագետ  Մանուկ  Աբեղյանին,  Աճառյանին, Մանանդյանին:
Լսարանից-լսարան  անցավ:  Ինչպես  ասում են  գրչի  հանաքներ  արեց:  Հեքիաթի  պես էր  թվում  Բակունցի  գրական  մուտքը,  բայց  միայն  արտաքուստ:
Պատերազմը  հիասթափության  առիթ  հանդիսացավ,  սրեց  նրա  հոգեկան  աշխարհը,  բայց  չհասցրեց  հուսահատության:
Բակունցն  ինքնակենսագրության  մեջ  բավականին  համառոտ է  ներկայացնում  իր  կյանքի  բավականին  երկար  հատվածը:  18-19  թվականներին  Երևանում  սրբագրիչ  և  ռեպորտյոր,  19-20  ուսանող  պոլիտեխնիկում,  և  ուսուցիչ  գիմնազիոնում:  20-23  ուսանող  Խարկովի  գյուղատնտեսական  ինստիտուտի:
1927թ.  վճռորոշ  եղավ  Բակունցի  համար,  նա  ընթերցող  հասարակության  սեղանին  դրեց  իր  <<Մթնաձոր>>  ժողովածուն,  որը  ջերմ  ընդունելության  արժանացավ:
Բակունցի   համակիրները  շատ  էին,  բայց  թշնամիներն էլ  քիչ  չէին, և  Չարենցն  անհանգստացած  զգուշացնում էր,  որ  Մթնաձորում  չկորցնի  իր  պայծառ  ուղին, և  փորձի  դուրս  գալ  նոր  ուղեծիր,  աշխատիր, որ  այդ  մութ  ձորում  քո  պայծառ  ուղին  անդարձ  չկորի:  
Նա  ցանկանում էր  բացառապես  գրական  գործունեությամբ  զբաղվել:
Դեռևս  30-ական  թվականներից  այլախոհի  պիտակ էին  կպցրել  նաև  Բակունցին, և  քաղաքական  ծանրագույն  մեղքեր էին  բարդվում  Բակունցի  հասցեին և  1936թ.  օգոստոսի  9-ին  շատերի  հետ  ձեռբակալում են  նաև  նրան:

Բակունցի  սիրող  և  ընթորցողներից  աքսորի  ժամանակ  նրա  հետ է  եղել  Վարդենիսի  դպրոցի  ուսմասվար  Գուրգեն  Մանուկյանը:  Նա  իր  հուշերում  գրում է, որ  նրանք  7  ամիս  բանտում  իրար  հետ են  եղել, և  անգամ  իրենց  մտքով էլ  չի  անցել, որ  իրենց  հետ  նույն  խուցում է  եղել  <<Միրհավ>>-ի, <<Ալպիական  մանուշակ>>-ի  չքնաղ  գրողն է: