Показаны сообщения с ярлыком Հայոց պատմություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայոց պատմություն. Показать все сообщения

суббота, 30 января 2016 г.

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

Հայերի  նպատակը Հայաստանը  ազատագրելն էր, իսկ  ազատագրելու համար  անհրաժեշտ է  հզոր  ուժ, միասնություն և  խելամտություն: Եթե  հայերը  կարողանային միավորվել և միասին  գործել  թուրքերի ու պարսիկների դեմՌուսաստանին  օգնության  խնդրանքով  դիմելու անհրաժեշտությունը  չէր  լինի, որը նաև իրենից  մեծ ռիսկ էր ներկայացնում, որովհետև դուրս  գալով մի փոսից, հնարավոր է հայտնվես ավելի մեծ ու ավելի վտանգավոր փոսի մեջ, և օտարից  օգնություն  խնդրելն ու կարծելը, որ  միասին հաղթանակի հասնելու դեպքում Ռուսաստանի պես   հզոր  պետությունը  հաշվի  կառնի քո  կարծիքը ու կտա ազատությունը, որը քո միակ նպատակն էր, իրականությանը  մոտ չէ: Եվ հաշվի  առնելով  այն  փաստը, որ Ռուսաստանը  Հայաստանին  միշտ  <<օգնել>> է  սեփական  շահերից  ելնելովմեծ  ռիսկ է Ռուսաստանից  օգնություն  խնդրելըՍակայն Արևելյան Հայստանի  միացումը Ռուսաստանին  ունի  և՛  դրական, և՛  բացասական կողմեր:
 Դրական կողմեր-Ռուսաստանը ի տարբերություն  Թուրքիայի և Պարսկաստանի  քրիստոնյա էր և  հայերի  նկատմամբ  բռնություններ  չէր  գործադրումՌուսաստանի  տիրապետության  տակ անցած   տարածքներում հայերի  համար  ավելի լավ  պայմաններ էին  ստեղծված  քան  Արևմտյան Հայաստանում:  Սկսեց  զարգանալ  տնտեսական  կյանքը, և որոշ  չափով  բարելավվեց   հայերի  վիճակը:
Բացասական կողմեր- Ժամանակի  ընթացքում  մոռացանք  իրականում  ինչի համար ենք  պայքարումՍկզբում  պայքարում էինք  ազատության հասնելու համար, որն ի դեպ Ռուսաստանը  մեզ չէր  կարող տալ: Նրա  նպատակը  իր տարածքները  բարելավվելն ու  մեծացնելն էրորին նա հասավՌուսաստանի օգնությամբ  դուրս  եկանք  օտար լծի տակից ու հայտնվեցինք  ավելի  օտար  պետության  լծի  տակ, ով  իր  հարվածն  ուղղեց  դեպի  մեր եկեղեցինդպրոցները և  մշակութային հաստատությունները, ով փակում էր մեր դպրոցները,  փորձելով  այլափոխել ազգային  մշակույթը, լեզուն և ընդհանրապես  ազգությունըԱյսինքն  կար  էթնոձուլման  վտանգսակայն  այդ ժամանակ  ավելի կարևորվեց  բարեկեցիկ  կյանքը:


Մայր Թերեզա

среда, 8 апреля 2015 г.

Պատմ.

Կազմել Բագրատունյաց թագավորության կարևոր իրադարձությունները
1. 9- րդ դարումԲագրատունիները սեղծեցին 40-հազարանոց բանակ
2.Բագրատունիները բարի–դրացիական հարաբաերություններ հաստատեցին վրացիների ու աղվանների հետ
3.885թ.Էլռմութաբիդ խալիֆը Աշոտին ուղարկում է թագ ու հանդերձանք և ճանաչում Հայաստանին թագավորությունը
4.Սմբատ (890-914) ընդարձակեց թագավորոկթյան սահմանները։
5.Սմբատը օգնեց Վրաստանին արաբներին դուրս քշելու համար և վրաց իշխան Ատրներսեհին թագ շնորհեց։
6.885–ին Աշոտ Բագրատունու ճանաչվելը Հայաստանի թագավոր:




воскресенье, 28 сентября 2014 г.

Հայերի ծագումը

Հայ  ժողովուրդը  պատկանում է    աշխարհի  հնագույն  ժողովուրդների  թվին, որոնք  կազմավորման  մասին շատ  ավանդազրույցներ կան: 
Դրանց  մեջ  առավել  հինը  հունականն է, որը  գրի է  առնվել  Ստրաբոնի  կողմից:  Ավանդազրույցում    ակունքները  նույնպես  հայկական են: 
Ըստ  հունական  ավանդության    արգոնավորդ  Յասոնի  հետ  Կոլխիդա  եկած  Արմենոսը, որ  Հունաստանի  Թեսալիա  երկրամասի  Արմենիոն  քաղաքից էր,  Հունաստան  չի վերադառնում, և  իջնելով  հարավ  հաստատվում է  Հայկական  լեռնաշխարհում:  Ավանդազրույցի  համաձայն  Արմենոսի  անունից էլ   երկիրը  ստանում է  <<Արմենիա>>  անվանումը: