1936-1938 Ստալին-
Բերիա հանցավոր կապի
նախաձեռնած և իրականացրած
եղերական գործողություններ: Այդ
տարիներն առհասարակ մարդկության
և պատմության ամոթալի
էջերից են, այդ թվականներին
իրենց չգործած մեղքերի
համար գնդակահարվեցին, աքսորվեցին
ու հալածվեցին հայ
մտավորականներից շատերը: Նրանց
թվում էր նաև Ակսել
Բակունցը:
Սանթրուն նույն
ինքը Ալեքսանդր Բակունցը
Ստեփանի որդին, ծնվել է
Զանգեզուրյան չնաշխարհիկ բնության
գրկում: Նրա մանկությունն
անցել է թախծի ու
տառապանքի մեջ: Նա
խելացի էր ընդունակ, և գորիսեցիները հավաքվեցին
և 152 հոգու ստորագրությամբ, խնդրագրով
դիմեցին Ամենայն Հայոց
կաթողիկոսին, տղային Գևորգյան
ճեմարանի գիշերոթիկ բաժնում
ընդունելու համար: Կաթողիկոսը
չմերժեց գորիսոցիներին, և մի օր էլ
եզները լծած սայլերով
Ստեփանը, Ողջագյուլը, եղբայրները,
քույրերը և տոհմը
Բակունց, ճանապարհ դրեցին
նրան: Ալեքսանդր Բակունցը դարձավ
Գևորգյան ճեմարանի սան:
Ունկնդիր դարձավ լեզվաբան,
գրականագետ Մանուկ Աբեղյանին,
Աճառյանին, Մանանդյանին:
Լսարանից-լսարան անցավ:
Ինչպես ասում են գրչի
հանաքներ արեց: Հեքիաթի
պես էր թվում Բակունցի
գրական մուտքը, բայց
միայն արտաքուստ:
Պատերազմը հիասթափության
առիթ հանդիսացավ, սրեց
նրա հոգեկան աշխարհը,
բայց չհասցրեց հուսահատության:
Բակունցն ինքնակենսագրության մեջ
բավականին համառոտ է ներկայացնում
իր կյանքի բավականին
երկար հատվածը: 18-19 թվականներին Երևանում
սրբագրիչ և ռեպորտյոր,
19-20 ուսանող պոլիտեխնիկում, և
ուսուցիչ գիմնազիոնում: 20-23 ուսանող Խարկովի
գյուղատնտեսական ինստիտուտի:
1927թ. վճռորոշ
եղավ Բակունցի համար,
նա ընթերցող հասարակության
սեղանին դրեց իր <<Մթնաձոր>> ժողովածուն,
որը ջերմ ընդունելության արժանացավ:
Բակունցի համակիրները
շատ էին, բայց թշնամիներն
էլ քիչ
չէին, և Չարենցն անհանգստացած
զգուշացնում էր, որ Մթնաձորում
չկորցնի իր պայծառ
ուղին, և փորձի դուրս
գալ նոր ուղեծիր,
աշխատիր, որ այդ մութ
ձորում քո պայծառ
ուղին անդարձ չկորի:
Նա ցանկանում էր
բացառապես գրական գործունեությամբ զբաղվել:
Դեռևս 30-ական
թվականներից այլախոհի պիտակ էին
կպցրել նաև Բակունցին, և
քաղաքական ծանրագույն մեղքեր էին
բարդվում Բակունցի հասցեին և
1936թ. օգոստոսի 9-ին շատերի
հետ ձեռբակալում են նաև
նրան:
Բակունցի սիրող և
ընթորցողներից աքսորի ժամանակ
նրա հետ է եղել
Վարդենիսի դպրոցի ուսմասվար
Գուրգեն Մանուկյանը: Նա
իր հուշերում գրում է, որ
նրանք 7 ամիս
բանտում իրար հետ են
եղել, և անգամ իրենց
մտքով էլ չի անցել, որ
իրենց հետ նույն
խուցում է եղել <<Միրհավ>>-ի, <<Ալպիական մանուշակ>>-ի չքնաղ
գրողն է:
Комментариев нет:
Отправить комментарий