Սյուզի Եղոյան

Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը: ^^^

Страници

  • Գլխավոր էջ
  • Մայրենի
  • Անգլերեն
  • Ֆրանսերեն
  • Մաթեմատիկա
  • Քաղաքագիտություն
  • Պատմություն
  • Էկոլոգիա
  • Տնտեսագիտություն
  • Ֆիզիկա
  • Հասարակագիտություն
  • Քիմիա
  • My~^^
  • Հետաքրքիր))
Показаны сообщения с ярлыком Քիմիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Քիմիա. Показать все сообщения

суббота, 14 мая 2016 г.

Միատոմ սպիրտներ


Միատոմ սպիրտներ from suzi888
Հեղինակ Unknown Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: առաջադրանքներ, Միատոմ սպիրտներ, նախագիծ, Քիմիա, Օրգանական քիմիա

четверг, 12 мая 2016 г.

Լաբորատոր աշխատանք











Հեղինակ Unknown Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: առաջադրանքներ, նախագիծ, Քիմիա, Օրգանական քիմիա

пятница, 29 апреля 2016 г.

Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում

Ապրիլի 27- ին Քոլեջի ուսանողների և Ավագ դպրոց-վարժարանի սովորողների հետ մասնակցեցինք «Համահայկական Ծիծեռնակաբերդի ծաղկահավաքին»:
IMG_2464
IMG_2467
IMG_2473

Հեղինակ Unknown Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: Ծաղկահավաք, նախագիծ, Քիմիա

среда, 6 апреля 2016 г.

Ալկադիեններ

Ալկադիեններ են անվանվում  CnH2n-2  ընդհանուր  բանաձև ունեցող այն  չհագեցած  ածխաջրածինները, որոնք  մոլեկուլում  պարունակում են  երկու  կրկնակի կապ:
Իզոմերիան
Ալկադիենների  իզոմերիան  պայմանավորված է  և՛  ածխածնային  կմախքի  կառուցվածքով, և՛  կրկնակի  կապի դիրքով: Նրանց  փոխազդունակության  վրա  մեծ  ազդեցություն ունի  կրկնակի  կապերի  փոխադարձ  դիրքը,  և ըստ  այդ  հատկանիշի  տարբերվում են  երեք  տեսակի  դիեններ.
     ·         C=C=C -  Կուտակված՝ մոլեկուլում  կրկնակի     կապերը  անմիջականորեն  սահմանակցված են միմյանց:
     ·         C=C-C=C – Զուգորդված՝ կրկնակի  կապերն  առանձնացված  են  մեկ  C-C  կապով:
    ·         C=C-(CH2)n –C=C  n>1 –մեկուսացված՝  մոլեկուլում  կրկնակի  կապերն  առանձնացված են  մեկից  ավելի  sp3  հիբրիդային  վիճակում  գտնվող  ածխածնի  ատոմներով:

Կրկանկի  կապի  դիրքով  պայմանավորված՝  իզոմերիան  դիեններում  սկսվում է  ածխածնի  չորս  ատոմ  պարունակող  միացություններից՝ բութադիեն- 1,2 և բութադիեն 1,3:  Այս դեպքում  հնարավոր են միայն  կուտակված  և զուգորդված  տեսակները:  Սկսած  ածխածնի  5 ատոմ պարունակող  դիեններից,  հնարավոր է  կրկնակի  կապի  դիրքով  պայմանավորված  բոլոր  երեք  տեսակի  դիենների  առկայությունը:

Անվանակարգը

Ըստ  միջազգային  անվանակարգի՝  ալկադիենի  երկու  կրկնակի  կապը  պետք է  պարունակվի  գլխավոր  շղթայում:  Ածխածնի  ատոմները  համարակալվում են  այնպես, որ  կրկնակի  կապող  միացածները  ստանան  ամենափոքր  համարները:
Ալկադիենների  անուններն  ածանցվում են  համապատասխան  ալկանների, այսինքն  նույն  թվով  ածխածնի  ատոմներ  պարունակող  անուններից,  որոնց  վերջին  տառը  փոխարինվում է  -դիեն  վերջավորությամբ:
  • —  Բութեն C4H6
  • — Պենտեն C5H8
  • — Հեքսեն C6H10
  • — Հեպտեն C7H12
  •     Օկտեն C8H14
  • — Նոնեն C9H16
  •  
  • — Դեկեն C10H18


Կրկնակի  կապերի  տեղը  շղթայում  նշվում է  անվան  վերջում, իսկ տեղակալիչները  սկզբում:



Հեղինակ Unknown Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: Ալկադիեններ, առաջադրանքներ, նախագիծ, Քիմիա, Օրգանական քիմիա

воскресенье, 3 апреля 2016 г.

Կապ


Կովալենտ  կապ  C-C կապը  ոչ  բևեռային է:

Կովալենտ  կապ  առաջացնում են  ոչմետաղները:  Կովալենտ  կապը  լինում է  բևեռային  և ոչ բևեռային: Եթե  կապ են  առաջացնում  միևնույն  ոչմետաղները  կապը  կոչվում է  ոչ  բևեռային  կովալենտային կապ:
Բևեռային  կովալենտային  կապի  դեպքում  կապ են  առաջացնում  տարբեր  ոչմետաղները:

Սիգմա  կովալենտային  կապ

Սիգմա  կովալենտային  կապի  դեպքում  կապ  առաջացնող  ատոմների  միջուկները  միացնող  գիծը  անցնում է  փոխծածկի  տիրույթով, իսկ  п կապի  դեպքում՝  ուղղահայաց:  Այդ պատճառով п կապը  թույլ կապ է:
Հեղինակ Unknown Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: Ածխաջրածիններ, առաջադրանքներ, Կապ, նախագիծ, Քիմիա, Օրգանական քիմիա

четверг, 25 февраля 2016 г.

Պոլիմերների մոդելների հավաքում










Հեղինակ Unknown Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: գործնական աշխատանք, նախագիծ, Պոլիմերներ, Քիմիա

понедельник, 15 февраля 2016 г.

Հեռավար առաջադրանքներ

                                                                     -1-
         Օրգանական  քիմիայից  առաջադրանքներ` 11-րդ  դասարանի  համար
        Թեմաներ` ՕՐԳԱՆԱԿԱՆ  ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ  և
                             ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ`CnHm   (ալկաններ, ցիկլոալկաններ)
                                      Յուրաքանչյուր  առաջադրանքը`  0,225  միավոր 
1.    Ինչո՞վ  են  իրարից  տարբերվում  օրգանական  միացությունների  հոմոլոգները.
1)  ունեն նույն ֆիզիկական հատկությունները
2)   ունեն նույն քիմիական բանաձևը
3)   իրարից  տարբերվում  են  մեթիլենային  խմբերի  թվով
4)   իրարից խստորեն տարբերվում են քիմիական հատկություններով
2.    Օրգանական  նյութերի  հոմոլոգիական  շարքում  յուրաքանչյուր  անդամի  մեկ  մոլեկուլի  զանգվածը  քանի՞  զ.ա.մ.-ով  է  փոքր  հաջորդ  անդամի  մեկ  մոլեկուլի  զանգվածից.  
1)   2                                       2)  3                                    3)  14                                  4)  6
3.    Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.
       Իզոմերիան  նույն  քանակական  և  որակական ________________ , բայց  տարբեր
         ______________  ու  հատկություններ  ունեցող  նյութերի  գոյության  երևույթն  է.
1)   բանաձևը, մոլային  զանգված                            3)   կառուցվածքը, բաղադրություն 
2)   զանգվածը, բաղադրություն                               4)   բաղադրություն,  կառուցվածք
4.    Ո՞րքան  է  C7H16   բանաձևով   իզոմերային   ածխաջրածինների  թիվը.
1)    7                                        2)  8                                     3)  5                                    4) 9
5.     Համապատասխանեցրե′ք  նյութերի  բանաձևերը  և  հնարավոր  իզոմերները  թիվը.
      Բանաձև
    Իզոմերների  թիվ
1)      C4H10
2)      C5H10
3)      C5H12
4)      C4H8

 ա)  2
 բ)   4
 գ)   5
 դ)   3

 Ո՞ր  շարքի  բոլոր  պատասխաններն  են  ճիշտ.                                                                                      1) 1գ, 2ա, 3դ, 4ա             2)  1ա, 2գ, 3դ, 4ա                 3)   1դ, 2դ, 3ա, 4բ            4)  1ա, 2բ, 3գ, 4դ
6.    Քա՞նի  երկրորդային  ածխածնի  ատոմ  է պարունակվում  2,4-երկմեթիլ-3-էթիլհեքսանում.  
1)   2                                        2)   3                                     3)  10                                  4)  5
7.    Քանի՞  երրորդային  ածխածնի  ատոմ  է  առկա   2-մեթիլ-3-էթիլ-5-իզոպրոպիլհեպտանում.
 1)   2                                      2)  3                                           3)  4                                 4)  6
8.    Ո՞րն  է  մոլեկուլում  միայն  առաջնային  և  երրորդային  ածխածնի  ատոմներ  պարունակող  ալկանի  անվանումը, եթե  դրա  մոլեկուլում  առաջնային  ածխածնի  ատոմների  թիվը  երկու  անգամ  մեծ  է  երրորդային  ածխածնի ատոմներից,
1)    2-մեթիլբութան                                                             3)  2,3-երկմեթիլպենտան
2)   2,3-երկմեթիլբութան                                                    4)  2-մեթիլպենտան 
                                                               -2-
9.    Ալկանի  մոլեկուլը  պարունակում  է  առաջնային  և  չորրորդային ածխածնի     
    համապատասխանաբար  9  և  3  ատոմ:  Ո՞րքան  է  երրորդային  ածխածնի  ատոմների  թիվը
    ալկանում, եթե  նրա  մոլեկուլում  երկրորդային  ածխածնի  ատոմներ  չի  պարունակում.
1)     1                                         2)  3                                        3)  2                                                4)  4
10. Քա՞նի  զույգ  էլեկտրոն  է  պատկերվում  իզոբութանի  մոլեկուլի  էլեկտրոնային
       բանաձևում.      1)  10                              2)   18                               3)  13                                  4)  6    
11. Համապատասխանեցրե′ք  հիբրիդացման  տեսակը և հիբրիդային  օրբիտալում  s-օրբիտալի  մասնաբաժինը (%).
  Հիբրիդաղման    
      տեսակ
         s-օրբիտալի         
       մասնաբաժին (%)
1)      sp3
2)      sp2
3)      sp


         ա)  25
         բ)   50
         գ)   33,33
         դ)   70

 Ո՞ր  շարքի  բոլոր  պատասխաններն  են  ճիշտ.
1)   1ա, 2դ, 3բ                      2)  1բ, 2ա, 3դ                        3)   1բ, 2գ, 3ա                      4)  1ա, 2գ, 3բ

12. Իզոմերային  բութանները  ենթարկել  են  ռադիկալային  քլորացման:   Որքա՞ն  է տեսականորեն  սպասվելիք  իզոմերային  միաքլորածանցյալների  թիվը:
1)   2                                       2)  4                                      3)  5                                        4)  6 
13. Ածխաջրածնի  մոլեկուլում  ածխածին  տարրի  զանգվածային  բաժինը  80 %  է:  Որքա՞ն  է  այդ  նյութի  մոլեկուլում  ատոմների  գումարային  թիվը.
1)   8                                      2)  11                                      3)  5                                        4)  12                                                                           
14. Ալկանների  հոմոլոգիական  շարքի  միմյանց  հաջորդող  անդամների  2 : 3  մոլային  հարաբերությանբ  խառնուրդում  ածխածնի  ատոմների  մոլային  բաժինը  28,125 %  է:  Քանի՞ մոլ  ատոմ  ջրածին  է  պարունակվում  ալկանների  10 մոլ  խառնուրդում.
1)   52                                   2)  108                                    3)  72                                          4)  92
15.  Ո՞րն  է  հետևյալ  ածխաջրածնի  ճիշտ  անվանումը.
                                                    CH2-CH3
                                                                                        |                                                                                                    
                                H3C-CH- CH2- C - CH2- CH2-CH3
                                                                     |                             |
                                        CH3            C2H5
1)   3 –էթիլ-4-պրոպիլհեքսան
2)   4 –երկէթիլ-2-մեթիլհեպտան
3)   2-   մեթիլ-4,4-երկէթիլհեպտան
4)   4-էթիլ-4-պրոպիլհեքսան    
                                                                     -3-
16. Համապատասխանեցրեք  ածխածին  և  ջրածին  տարրերի  զանգվածների  հարաբերությունը  և  ածխաջրածնի  պարզագույն   բանաձևը.
   Զանգվածների   հարաբերությունը  
      Պարզագույն  բանաձև
     ա)  12 : 1                  
     բ)   4:1                       
     գ)   6:1                     
     դ)   3:1               
                                                      

1)    CH4
2)  CH  
   3)  C2H3
     4)  CH3
    5)   CH2

Ո՞ր  շարքի  բոլոր  պատասխաններն  են  ճիշտ.
1)  ա2, բ4, գ5, դ1                                                                  3)  ա5, բ4, գ5, դ1             
       2)  ա2, բ4, գ5, դ2                                                                  4)  ա2, բ4, գ1, դ1
17. Ի՞նչ   ծավալային   հարաբերությամբ   պետք   է  վերցնել  n-թվով  ածխածնի  ատոմ 
       պարունակող  ցիկլոալկանը  և  թթվածինը, որպեսզի  այրումն   ընթանա  անմնացորդ.
 1)  1 : 2n                                       2)  2 : 3                                    3)   n : 2                                  4)   1 : 1,5n                                                                                                                                            
18.  Ո՞րքան  է  գազային  խառնուրդի  հարաբերական  խտությունն  ըստ  էթանի, որը  ստացվել
       է   քացախաթթվի  և  բութանաթթվի  նատրիումական   աղերի  հավասարամոլային
       խառնուրդը  չոր  նատրիումի  հիդրօքսիդի  հետ  շիկացնելիս.
1)   1                                       2)   1,23                                 3)  1,5                                  4)  2 
19.   Որոշակի  ծավալով  ալկանի   այրման  համար   անհրաժեշտ   թթվածնի   խառնուրդը
       պայթեցնելուց   և  ջրային  գոլորշիները  խտացնելուց  հետո  ծավալը  կրճատվել  է  2  անգամ:
      Ո՞րքան  է  ալկանի  մոլեկուլում  ածխածնի  sp3  հիբրիդային  օրբիտալների  թիվը.
1)   I6                                      2)  8                                        3)  12                                            4)  4
20.   Ո՞րքան  է  պրոտոնների  թիվն   ածխածնի և  քլորի   առաջացրած  միացության  մոլեկուլում,
        եթե  քլորի  մոլային  բաժինը  դրանում  80 %  է.
1)     104                                     2)  74                                     3)  36                                             4)  48
21.   Ալկանի  այրման  արգասիքները  նատրիումի  հիդրօքսիդի  99,2  լուծույթով  անցկացնելիս
       վերջինիս    զանգվածը  դարձել  է  100 գ,  իսկ  նատրիումի  կարբոնատի  զանդվածային  բաժինը`
       1,06 %:  Ո՞րքան  է  ատոմների  թիվն   ալկանի  մոլեկուլում.
1)     14                                    2)  8                                        3)  5                                                4)  11
22.   Ի՞նչ  ծավալով (մ3,ն.պ.)  օդ  է  անհրաժեշտ  3 : 1  ծավալային հարաբերությամբ  բութանից  և
     պրոպանից  կազմված   80 մ3  գազային  խառնուրդն  այրելու  համար, օդում  թթվածնի 
    ծավալային  բաժինը  ընդունել  20%.
1)   325                                  2)  650                                       3)  1500                                         4)  2450
23.   Ի՞նչ   զանգվածային  հարաբերությամբ  են  գոյանում  ալկանը  և  ալկենը  բութանի  ոչ
         սիմետրիկ   կրեկինգի  ժամանակ.
        1)  1:1                                  2)   1:3                                        3)   2,625:1                                   4)  1: 2,625
                                                                                  -4-
24.   Շիկացած  կոքսի  վրայով  անցկացրել  են  200 լ ջրային  գոլորշի:  Որքա՞ն  է  ստացված
        գազագոլորշային խառնուրդի  խտությունն  ըստ  հելիումի, եթե  փոխարկումն  ընթացել  է 
        90 %   ելքով.    1)   3,75                       2)  3,79                             3)  7,58                                  4)  15,1
25.   Որքա՞ն  է 2-քլորպրոպանից Վյուրցի ռեակցիայով ստացված միացության մեկ  մոլեկուլում
         σ-կապերի  թիվը.      1)   19                         2)   21                          3)   14                              4)    16
26.   Ածխածնի (II) օքսիդի  և  մեթանի  50 դմ3  խառնուրդը  պայթեցրել  են  60 դմ3  թթվածնի  հետ:    
      Սկզբնական  պայմանների  բերելուց  հետո  ընդհանուր  ծավալը  կազմել  է  70 դմ3:
     Որքա՞ն  է   մեթանի  ծավալային  բաժինը (%) ելային  խառնուրդում.
 1) 60                                  2)  40                                             3)    50                                          4)  20
27.   Ի՞նչ  զանգվածով (գ)  մեթանում  կպարունակվի  նույնքան  ատոմ, որքան  9 գ ջրում.
1)   4,8                            2)  8,3                                  3)    3,6                                         4)  6,4  
28. Ո՞ր  եղանակով  են  մեկ  փուլով  արդյունաբերության  մեջ  քացախաթթու  ստանում.
 1)  կալցիումի  կարբիդի  հիդրոլիզով
 2)  ալյումինի  կարբիդի  հիդրոլիզով
 3)  բութանի  կատալիտիկ  օքսիդացումով
 4)  բութանի  ջերմային  կրեկինգով:
29.   Համապատասխանեցրե′ք ալկանի  քիմիական  բանաձևը  և  մանգանի(II)  աղերի   
    առկայությամբ   դրա  կատալիտիկ  օքսիդացումից  ստացված  կարբոնաթթվի   
    հարաբերական  մոլեկուլային   զանգվածը` Mr – ը.
    Ալկանի   
   բանաձև
  Կարբոնաթթվի  Mr
   ա) C6H14
   բ) C2H6
   գ) C36H74
   դ) C4H10

      1)  74
      2)  60
      3)  88
      4)  46
      5)  284

   Ո՞ր  շարքի  բոլոր  պատասխաններն  են  ճիշտ.
1)   ա1, բ4, գ5, դ2              2)   ա1, բ4, գ5, դ4               3)   ա1, բ4, գ3, դ2                 4)  ա2, բ4, գ5, դ2
30.   Ո՞ր   ցիկլոալկանը  կստացվի   4-մեթիլ-1,4-երկբրոմպենտանի  և  մետաղական  նատրիումի
         տաքացումից.
1)   1,1-երկմեթիլցիկլոբութան                                         3)   1,3-երկմեթիլցիկլոբութան
2)   1,2-երկմեթիլցիկլոբութան                                         4)   մեթիլցիկլոպենտան                                                                                                    
31.  Միևնույն  պայմաններում  10 լ  բութանի  զանգվածը  քանի  անգամ  է  մեծ  4 լ  ազոտի   զանգվածից.
1)   2,5                                    2)  5,18                                 3)  2,07                                   4)  4,14
32.  Որքա՞ն  է  մեթանի  և  պրոպանի  հավասարամոլային  խառնուրդի  հարաբերական խտությունն  ըստ  էթանի.   1)  2                        2)  3                             3)   1                           4)  4

                                                                                  -5-
33.   Փոխարկումների   հետևյալ   շղթայում   ո՞ր   նյութերն   են   ալկաններ.
   C6H14  համաչափ  կրեկինգ ›  A   դեհիդրում ›  B  հիդրոբրոմացում › C   Na,t › D
1)   A,D                                 2)  B,C                                   3)  A,B                                    4)  C,D                                                                       

34.  Պարզ  նյութերից  մեթանի  ստացման  ռեակցիայի  արդյունքում  հաստատված
        հավասարակշռային  խառնուրդում  մեթանի  ծավալային  բաժինը 60 % է:  Որքա՞ն  է    
        ջրածնի  փոխարկման  աստիճանը (%).
1)    75                                   2)  60                                         3)    30                                       4)  80                                                                                  
35. Այրել  են  պրոպանի  և  թթվածնի  700 մլ  խառնուրդը: Ջրային  գոլորշին  հեռացնելուց  հետո,   գազային խառնուրդի  ծավալը  դարձել  է  400 մլ (ծավալները  չափված  է  միևնույն 
        պայմաններում):  Որքա՞ն  է թթվածնի ծավալային  բաժինները ելային և վերջնական գազային   
        խառնուրդներում(%).
1)   53 և  46                          2)  86 և 25                          3)  63  և 58                                4)  25 և  86
                                                                        
36.   Բնական  գազը  պարունակում  է  ըստ  ծավալի  87 % մեթան, 3% ածխածնի(IV)  օքսիդ  և     
    չայրվող  խառնուկներ:  13,44 լ (ն.պ.)  ծավալով  բնական  գազի  այրումից  գոյացած  գազային    
    խառնուրդն  անցկացրել են կրաջրի ավելցուկով:Որքա՞ն է գոյացած նստվածքի զանգվածը(գ):
37. Պայթեցրել  են  մեթան, արգոն  և  ավելցուկով  թթվածին  պարունակող  20 մլ  գազային
     խառնուրդը,  որի  խտությունն  ըստ  ջրածնի  14,6  է: Համակարգը  սկզբնական  պայմանների
    բերելուց  հետո  մնացել  է  10 մլ  գազ:     
    ա)  Ի՞նչ  ծավալով  թթվածին (մլ)  է  պարունակում  ելային  խառնուրդը:
    բ)  Որքա՞ն  է  արգոնի  ծավալային  բաժինը (%) վերջնական  խառնուրդում:                                                  
38.  1 մոլ  ածխաջրածինն  այրելիս  ստացվել  է  2  մոլ  CO2  և  3  մոլ  H2O: 
       ա)    Որքա՞ն  է  ածխաջրածնի  մոլեկուլում  բոլոր  ատոմների  գումարային  թիվը
       բ)     Որքա՞ն  է  2 մոլ ածխաջրածնի այրման  համար  անհրաժեշտ  օդի  ծավալը (լ):
39.   Ալկանի  մեկ  մոլի  այրումից  առաջանում  է  7  մոլ գազագոլորշային  խառնուրդ:
      ա)    Քանի՞  ատոմ  է  առկա  ածխաջրածնի  մեկ  մոլեկուլում:
      բ)   Ի՞նչ  ծավալով (լ,ն.պ.) օդ  կծախսվի  այդ  ածխաջրածնի  մեկ  մոլը  լրիվ  այրելու  համար:
40.   1,4 – դիբրոմբութանը  տաքացրել  են  ցինկի  հետ:
        ա)   Որքա՞ն  է  օրգանական  արգասիքի  մոլեկուլում  sp3   հիբրիդային  վիճակում  գտնվող 
                ածխածնի  ատոմների  թիվը:
        բ)  Որքա՞ն  է  գազի  այն  ծավալը (մլ), որը  կստացվի  11,2 գ  զանգվածով ստացված     
            արգասիքը  Ni-ի  ներկայությամբ  հիդրելիս:


                                                                                 Կազմեց` Վեներա  Հայկի  Խառատյանը  


Հեղինակ Unknown Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: առաջադրանքներ, Հեռավար առաջադրանքներ, նախագիծ, Քիմիա
Предыдущие Главная страница
Подписаться на: Сообщения (Atom)

Թարգմանել

Որոնում

Թեգեր

նախագիծ Մայրենի առաջադրանքներ Քիմիա թարգմանություն Անգլերեն Հետաքրքիր)) Էկոլոգիա Մաթեմատիկա Français Հայոց պատմություն Ղազարոս Աղայան Օրգանական քիմիա Խոսքի մշակույթ գործնական աշխատանք Ես կարողանում եմ Ակսել Բակունց Հասարակագիտություն..... Հովհաննես Թումանյան Շառլ Բոլդեր Տնտեսագիտություն Ֆիզիկա Ֆունկցիա ամփոփում վերլուծություն 7 wonders of the world Lighthouse of Alexandria My...school National days Ալկադիեններ Ածխաջրածիններ Ակուտագավա Րյունոսկո Բեռնարդ Շոու Դասական շրջանի հունական փիլիսոփայություն Դինո Բուցատի Եղիշե Չարենց Էլեկտրոլիզ Էկոհամակարգեր Իսպաներեն Իրական թվեր Իրավունք Խորացված Ծաղկահավաք Կապ Կենսոլորտի պահպանումը Հարուկի Մուրակամի Հեռավար առաջադրանքներ Հողօգտագործում Հոմոլոգներ Մարդու ձայնը Միատոմ սպիրտներ Շտեմարան Պոլիմերներ Ջրոլորտ Սուտ Վահան Տերյան Փիլիսոփայություն Քաղաքագիտություն Օմար Խայամ Ֆոսֆոր էլեկտրականության որոշում կետադրություն հեքիաթներ մեջբերումներ

Ամենակարդացվածները

  • Activite 3
  • Օրգանական քիմիա. Գործնական աշխատանք
  • Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում
  • Բնական թվեր
  • Իմ անհատական սպառողական զամբյուղը

Բլոգի արխիվ

  • ▼  2016 (29)
    • ▼  октября (3)
      • Զինվորի հետ, Զինվորի կյանքով
      • Դավաճանություն
      • Թարգմանություն
    • ►  июня (3)
    • ►  мая (3)
    • ►  апреля (4)
    • ►  марта (2)
    • ►  февраля (6)
    • ►  января (8)
  • ►  2015 (44)
    • ►  декабря (3)
    • ►  ноября (6)
    • ►  октября (4)
    • ►  сентября (1)
    • ►  июня (6)
    • ►  мая (3)
    • ►  апреля (4)
    • ►  марта (3)
    • ►  февраля (5)
    • ►  января (9)
  • ►  2014 (35)
    • ►  декабря (4)
    • ►  ноября (1)
    • ►  октября (6)
    • ►  сентября (3)
    • ►  мая (3)
    • ►  апреля (10)
    • ►  марта (7)
    • ►  февраля (1)

Հաշվիչ

Тема "Венецианское окно". Технологии Blogger.