1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) Նիրհել, ննջել, քնել, մրափել
2) Վախենալ, երկյուղել, սրդողել, զարհուրել
3) Տխմար, տգետ, բթամիտ, ողորմելի
4) Փոս, վիրապ, վեմ, խրամատ
2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) Ապստամբել, ընդվզել, ընդդիմանալ, ընկրկել
2) Անհրապույր, տմարդի, անհաճո, տհաճ
3) Շտապել, հապաղել, փութալ, աճապարել
4) Դժխեմ, անագորույն, ժանտ, դաժան
3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1)Շոգ, տոթ, տապ, տենդ
2)Ճողոպրել, ճախրել, թռչել, սավառնել
3) Նժույգ, հովատակ, երիվար, զամբիկ
4) Ակնապիշ, սևեռուն,ակնբախ, անքթիթ
4. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) աժդահա, վիթխարի, հսկա, ահավոր
2) ականավոր, տաղանդավոր, նշանավոր, ակնկոր
3) պարան, ելարան, ճոպան, թոկ
4) հրապուրել, դյութել, հմայել, գերել
5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) գովել, դրվատել, պախարակել, փառաբանել
2) բիլ, լուրթ, կապուտակ, մով
3) հեծկլտալ, փղձկալ, ործկալ, արտասվել
4) դժվար, դյուրին, բարդ, խրթին
6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) հանդիմանել, կշտամբել, նզովել, դատապարտել
2) անվայելուչ, անպարկեշտ, լպիրշ, լկտի
3) չքնաղ, չքմեղ, աննման, չնաշխարհիկ
4) պոռթկալ, հրկիզել, բռնկվել, պայթել
7. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1)պաղատել, թախանձել, խնդրել, աղաչել
2) պատատուկ, պատնեշ, պարիսպ, պատ
3) քամահրել, վատաբանել, դժգոհել, նախատել
4) չարախոսել, բամբասել, զրպարտել, կեղեքել
8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) ոստնել, ցատկել, թռչել, գայթել
2) փոկ, գոտի, ամրան, պարան
3) մերձ, մոտ, կիպ, սերտ
4) ապաքինել, բուժել, դարմանել, սրսկել
9. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) արգելել, շանթարգել, խոչընդոտել, կաշկանդել
2) արդար, աչառու, իրավացի, անմեղ
3) դեղին, շիկավուն, դեղձանիկ, խարտյաշ
4) վարագուրել, քողարկել, թաքցնել, սքողել
10. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) շոգ, ջերմ, տոթ, տաք
2) զիջել, զեղչել, ընկրկել, նահանջել
3) հակիրճ, սեղմ, համառ, կարճ
4) արագ, ստեպ-ստեպ, հաճախ, շատ
11. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) պաշտել, աստվածարել, երկրպագել
2) կասկած, վարանում, տարակուսանք
3) պչրել, ծեքծեքել, սեթևեթել
4) խոհեմ, շրջահայաց, թանձրամիտ
12. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) երկնագույն, խաժ, լուրթ
2) իձևան, հանգրվան, օթևան
3) զավեշտ, ծաղր, հեգնանք
4) ամենևին, բնավ, երբեմն
13. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) երևի, գուցե, թերևս
2) ընդամենը, սոսկ, միայն
3) նախապես, վաղորոք, կանխապես
4) կատակաբան, զազրաբան, զավեշտախոս
14. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
1) թեթևաքայլ-թեթևաշարժ, թափուր-պարապ
2) ըստ երևույթին-երևի, տոհմ-գերդաստան
3) եղծել-արատավորել, եզրահանգել-մտասևեռվել
4) ենթադրաբար-հավանորեն, սանդուղք-ելարան
15.Որ շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
1) դրսևորել-հանդես բերել, բռի-անտաշ
2) գովք-փառաբանում, զարհուրելի-սահմռկեցուցիչ
3) ստահակ-սինքլոր, խոկալ-խոնջանալ
4) շաղակրատ-դատարկախոս, դավադիր-դրուժան
16. Տրված բառերից քանիսն են հոմանիշ դաժան բառին:
սինքլոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր
1. ութը
2. յոթը
3. վեցը
4. բոլորը
17. Տրված բառերից քանիսն են հոմանիշ փառաբանել բառին:
ներբողել, նպաստել, գովաբանել, օժանդակել, օրհներգել, սատարել, բարեբանել, աջակցել, դրվատել, գովերգել
1. յոթը
2. հինգը
3. վեցը
4. չորսը
18. Հոմանիշների քանի զույգ կարող է կազմված լինել տրված բառացանկից:
շրջադարձ, ընկրկել, մթնշաղ, արշալույս, բեկում, զղջալ, զիջել, երկմտել, ապաշխարել, հաստատել
1. չորս
2. երեք
3. երկու
4. հինգ
19. Հոմանիշների քանի զույգ կարող է կազմվել տրված բառացանկից:
դաժան, ջրարբի, տատանվել, ժուժկալ, պնդել, թույլ, կորովի,, անագորույն, ոլորապտույտ, ոռոգովի
1. ոչ մի
2. մեկ
3. երկու
4. երեք
20. Հոմանիշների քանի՞ զույգ կարող է կազմված լինել տրված բառացանկից:
Անթաքույց, պչրել, վեհանձն, պճնվել, բացահայտ, ճաշկերույթ, հեղհեղուկ, հրավերք, տմարդի, հեղեղատ
1) Երեք
2) Երկու
3) Մեկ
4) Ոչ մի
21. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) առաքինի-անպարկեշտ, անբասիր-անմաքուր
2) անաչառ-անկողմնապահ, համառ-զիջող
3) խճաքար-արահետ, հանդիմանություն-գովեստ
4) համարձակ-աներկյուղ, պարկեշտ-անազնից
22. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) խրթին-հեշտ, գիտակ-անգետ
2) թունդ-չափավոր, աչալուրջ-ուշադիր
3) պապ-որդի, գոռոզ-համեստ
4) անբերրի-պտղաբեր, անվեհեր-խիզախ
23. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) ազգանվեր-ազգուրաց, գարնանացան-աշնանացան
2) դանդաղ-անշտապ, կատարյալ-թերի
3) դիմավոր-անդեմ, բարձել-բեռնաթափել
4) գայթակղել-վանել, գլխավոր-թերի
24. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) ընդառաջել-խոչընդոտել, ընդունակ-ապիկար
2) իրիկնամուտ-կեսօր, լերկ-բուսառատ
3) մեղանչել-ապաշխարել, ցավագար-խելագար
4) ընտանի-վայրի, ընդարմանալ-ընտելանալ
25. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) գիտուն-թերուս, նոսր-խիտ, ծածկամիտ-բացբերան
2) բուժիչ-ախտածին, օրհնել-բանադրել, կարծրատիպ-ազատախոհ
3) նշանակալի-չնչին, հիասթափություն-ոգևորություն, խելամիտ-անկշռադատ
4) շնորհաշատ-տաղանդազուրկ, աղմկոտ-հանդարտ, պղծված-սրբագործված
26. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) ծածուկ-բացեիբաց, խռով-հաշտ, խոնարհություն-ամբարտավանություն
2) անխոհեմ-ողջախոհ, տնտեսել-շռայլել, արի-վեհերոտ
3) հաղորդիչ-մեկուսիչ, ողորկ-անհարթ, եկամտաբեր-կորստաբեր
4) նկուն-աներեր, թերի-ավարտուն, սուղ-սակավ
27. Տրված բառերից քանի՞սն են հականիշ պերճ բառին:
Շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք
1) երեքը
2) հինգը
3) չորսը
4) երկուսը
28. Տրված բառերից քանի՞սն են հականիշ պարզ բառին:
Պղտոր, բարդություն, խրթին, բարդ, զարդարուն, անպաճույճ, շքեղ, ճոխ, դժվար, բարդացնել
1) յոթը
2) վեցը
3)ութը
4) հինգը
29. Հականիշների քանի՞ զույգ է կազմված տրված բառացանկից:
Անվանարկել, հակիրճ, աղճատել, վարկաբեկել, երկարաշունչ, գժդմնել, աղավաղել, ժպտալ, պատրաստակամություն
1) մեկ
2) երկու
3) երեք
4) չորս
Комментариев нет:
Отправить комментарий