среда, 20 мая 2015 г.

Ջրոլորտ

Անօրգանական միացություն՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։
 Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։

Ջուրը դա մեր երկրագնդի միակ չսպառվող ռեսուրսն է, որը շատ անհամաչափ է տեղաբաշխված Երկիր մոլորակի վրա: Ջուրը որպես ռեսուրս համարվում է վերականգնվող, բայց այն վերականգնվում է երկար ժամանակվա ընթացքում: Ջուրը չի կարող քանակապես  վերանալ,քանի որ ջրի ծավալները Երկիր մոլորակի վրա միշտ անփոփոխ են, այլ խոսք կարող է գնալ արդեն ջրի որակապես վերանալու և աղտոտվելու մասին, որն էլ այսօր դարձել է համամարդկային հիմնախնդիր: Այդ ջրերը հիմնականում օգտագործվում են խմելու,հողերը ոռոգելու,հիդրոէլեկտրակայաններ կառուցելու դրանց վրա և վերջիվերջո գործարանների թողած թափոնների մասնաորապես ծանր մետաղների տեղափոման համար:

Մենք խմում ենք քաղցրահամ ջուր, Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի  2,5%-ը, սակայն դրա մի մասն է պիտանի խմելու համար:Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է մոտ 60-65%-ը:Մարդը օրեկան ունի 2.3 լիտր ջրի պահանջ: Կորցնելով մարմնից 2% ջուր նրա մոտ սկսում է ծարավ առաջանալ, 6-8% տոկոսի դեպքում նրա մոտ կիսաուշաթափություն է տեղի  ունենում, 10%-ի դեմքում մարդու մոտ առաջանում են խնդիրներ թուքը կուլ տալու հետ, իսկ երբ մարդը կորցնում է մարմնից 12% ջուր, այս դեպքում մարդը մահանում է:

Մեր միջավայրի ջուրը աղտոտողները դրանք գործարանային հոսքաջրերն են, որոնք առանց բնության մասին մտածելու լցնում են լճերը գետերը: Արդյունաբերական հոսքաջրերը աղտոտված են լինում նավթով,ծանր մետաղներով և տաք հոսքաջրերով:Վտանգավոր է ջրի մակերեսին նավթային թաղանթի գոյացումը:Վտանգավոր են նաև ծանր մետաղները սնդիկը,կապարը,կադիումը,պղինձը,մկնդեղը:Ծանր մետաղներով լցված ջրի ձկները պիտանի չեն օգտագործման համար:
Ջուրը աղտոտող գլխավոր նյութրից մեկը  նավթն է: Նավթը և նավթամթերքը ջրի մեջ բնական վիճակում  բացակայում են : Այդ պատճառով էլ դրանց նույնիսկ չնչին քանակության հայտնվելն արդեն նշանակում է ջրի աղտոտում:
Ջրոլորտն աղտոտվում է արտադրական թափոններից կենցաղային աղբից: Հիմնականում արտադրական թափոնները պարունակում են ծանր մետաղներ, որոնք աղտոտում են ջուրը մետաղների մնացորդները:
Կեղտոտ ջուր խմելով մարդը կարող է վարակվել տարբեր տեսակի հիվանդություններով:
Աֆրիկյան, Ասիական, Մերձավոր Արևելյան և Արաբական մի շարք եկրներում մարդիկ խմում են ոչ պիտանի ջուր և դա դառնում է մի շարք հիվանդությունների և համաճարակների պատճառ:Այս երկրներում ջուրը ընդհանրապես բացակայում է քանի որ չկան գետեր ու լճեր և շատերը  իրենց 1լ նավթը փոխարինում են 1լ մաքուր ջրի հետ:Մի շարք այլ երկրներ որտեղ նույնպես առկա է խմելու ջրի հիմնախնդիրը օրինակ Ճապոնիան նավերով հեռավոր Անարկտիդա մայրցամաքից հսկայական սառույցներ՝այսպերգներ է բերում իր երկիր և օգտագործում է:

Ջրային ռեսուրսների պահպանությունը ինչքան կարևոր,այնքան էլ բարդ խնդիր է: Գիտնականների կարծիքով` Երկրի վրա ներկայումս ջրերի աղտոտվածությունն այնդիսին է, որ օվկիանոսի լրիվ ինքնամաքրման համար կպահանջվի 2600 տարի, ստորերկրյա ջրերի համար` 5000 տարի, լճերի համար 3-4 տարի, հողաշերտի ջրերի համար`1 տարի, իսկ գետերի համար` մի քանի օր, իհարկե, եթե այդ ժամանակահատվածում նոր աղտոտում տեղի չի ունենում: Մշակվել են բնական ջրերի արհեստական մաքրման բազմաթիվ եղանակներ. մեխանիկական եղանակով, օրինակ, մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը:  Ջրային ռեսուրսների պահպանման և ջրամատակարարման հարցերը լուծելիս մեծ տեղ է տրվում ջրի արհեստական մաքրմանը: Կիրառվում են ջրերի արհեստական մաքրման տարբեր մեթոդներ: Դրանք կազմում են 3 խումբ` մեխանիկական, ֆիզիկաքիմիական, կեսաբանական: Ջուրը հատուկ նպատակներով օգտագործելիս աղազերծում, գազազերծում, փափկեցնում են, մաքրում հիվանդաբեր մանրէներից, մետաղական միացություններից:
Ջրերի մաքրման քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը, երբ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, կլանումը` քիմիական որոշակի կլանիչներով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը:

вторник, 19 мая 2015 г.

Հողօգտագործում


Հողձևավորվել է  երկրի  կեղևի  մակերեսային  շերտերի  վերափոխման  հետևանքով՝  ջրի, օդի  և  կենդանի  օրգանիզմների  ներգործության շնորհիվԱյն  անընդհատ  զարգանում և փոփոխվում  է:
Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցըՀողային  ծածկույթ  առաջանում է  երկարատև ժամանակի  ընթացքում, որին մասնակցում  է  կլիմանջուրըռելիեֆըբուսական և կենդանական  աշխարհը  և իհարկե մարդը: Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզնմներ` բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, միաբջիջ կենդանիներ, որդեր և այլն:   Հողն այն միջավայրն է, որտեղ փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և այլն: Այն ունի  բարդ կազմություն, որի  գերակշռող  տարրերն են՝  քայքայված  լեռնային ապարների մասնիկները  և  հումուսը:
Հողի ստրուկտուրայի կարևորագույն հատկանիշը ջրի քայքայող ազդեցությանը դիմադրելու ունակությունն է։ Ոչ ջրակայուն ստրուկտուրան  ջրի ազդեցության տակ քայքայվում է մեխանիկական տարրերի, և չորանալուց հետո վարելահողի մակերևույթին առաջանում է կեղև։ Ստրուկտուրայից զուրկ հողերում բացակայում են սննդատարրերը։
Նաև  հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով, մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից: Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր է նրա բերքատվությունը:
Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:
Շատ մեծ է  հողի դերը  մարդու կյանքում: Հողային ռեսուրսները սննդի արդյունաբերության գլխավոր արտադրամիջոցներն են: Սննդամթերքի մոտ 88%-ը մարդը ստանում է հողից, 10%-ը   անտառներից, դաշտերից, արոտավայրերից և 2%-ը  Համաշխարհային օվկիանոսից:

Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Հողային շերտին, ինչպես նաև շրջակա միջավայրին մեծ վնաս է հասցնում հողերի աղտոտումըՀողի բերրիության նվազման և հողային պաշարների կորստի պատճառներից առավել տարածվածը էրոզիան է: Էրոզիան ուժեղանում է անտառահատումների, արոտավայրերի գերարածեցման հետևանքով: Հողային պաշարները կրճատվում են նաև աղակալման և քիմիական աղտոտման պատճառով: Աշխարհում ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6–7 մլն հա պիտանի հող: Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է:

Աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն էՄթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասը փոշի դարձած վերադառնում է մթնոլորտՀողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները:
 Գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերը և պրեստիցիդները  ևս կարող են դառնալ հողի աղտոտման պատճառ: Պրեստիցիդների օգտագործումը անհրաժեշտություն է, այլապես կարող են լինել բերքի կորուստ: Պարարտանյութերը նույնպես վնասում են վարելահողերին: Եթե  պարարտանյութերը և պեստիցիդները  օգտագործվում են  անհրաժեշտ  չափից շատ, այդ դեպքում  մեծանում է  հողի  թթվայնությունը, փոխվում է  հողային  օրգանիզմների  տեսակային  կազմը և քայքայվում է  հողի կառուցվածքը: Հետևաբար հողի բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:

понедельник, 4 мая 2015 г.

Կենսոլորտի պահպանումը

1.Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:

Բուսական ռեսուրսները կենդանական ռեսուրսների հետ միասին կազմում են կենսածին (բիոտիկ) ռեսուրսները:
Ըստ կիրառության բնագավառների բուսական ռեսուսները բաժանվում են հետևյալ խմբերի սննդային բույսեր, դեղաբույսեր, տեղնիկական բույսեր, կերաբույսեր, դեկորատիվ բույսեր: Սննդային բույսերը մարդու կողմից անմիջականորեն օգտագործվում են որպես սնունդ, կամ էլ հումք են ծառայում սննդի արտադրության համար: Կենսաբանական ռեսուրսները հիմնականում օգտագործվում են սննդի, կաշվի և մորթեղենի արտադրության մեջ, կան կենդանատեսակներ, որոնցով կազմակերպվում է դեղագրծության արտադրություն:

2.Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ: Կենսաբանական ռեսուրսների փոխազդեցության լավագույն դրսևորումը սննդային շղթան է: Օրինակ. մարդը սնվում տարբեր կենդանատեսակներով, որոնք իրենց հերթից սնվում են բույսերով: Բույսերը և կենդանիները փոխազդում են ջրոլորտի հետ, որովհետև ջուրը անհրաժեշտ է նրանց կյանքի և աճի համար: Բույսերը կատարում են ֆոտոսինթեզ երևույթը, երբ շնչում են ածխաթթու գազ և արտաշնչում թթվածին, սա կենսոլորտի և մթնոլորտի փոխազդեցության երևույթն է: Կենսոլորտը փոխազդում է նաև մարդոլորտի հետ:

3. Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում:
Կենդանական ռեսուրսները պահպանելու համար գլխավորը որսի կարգավորումն է: Այսինքն պետք է որսը կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի քանակ սահմանվի հատուկ վայրերում, հատուկ կենդանիների համար, և շատ դեպքերում էլ արգելվի:
Կենդանական աշխարհի պահպանման այլ եղանակ է արգելոցների ստեղծումը, և վերացող տեսակներին դասվող կենդանիների համար, կենսաբազմազանության նպաստող բնակավայրի ստեղծումը, որը նույնպես կարելի է կիրառել ՀՀ-ում:


4.Ի՞նչ է կլիմայավարժեցումը:
Կլիմայավարժեցումը, երբ տարբեր կենդանատեսակների մի շրջանից տեղափոխում են այլ շրջան, որտեղ կենդանիները բնակվում են, հարմարվում բնակլիմայական պայմաններին և բազմանում: Դա այն գործընթացն է, երբ բույսերն ու կենդանիները արհեստական կերպով՝ մարդու միջամտությամբ վարժվում են նոր կլիմայական պայմանների: Կլիմայավարժեցման, կենդանիների վերաբնակեցման ու պահպանման հարցերում մեծ դեր են խաղում արգելոցները, արգելավայրերը և ազգային պարկերը:
Կլիմայավարժեցումն ունի իր թե՛ դրական, թե՛  բացասական կողմը:Դրական կողմն այն է, որ վերաբնակեցման շնորհիվ հնարավոր է վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը, իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից: Իսկ բացասական կողմը այն է, որ կլիմայավարժեցման հետևանքով կենդանիները փոխում են իրենց բնական ձևը, տեսքը և որոշ հատկություններ։ Այսինքն օր. նրանք  դառնում են  իրենց բնական  չափից  ավելի մեծ, կամ փոքր: