среда, 15 июня 2016 г.

Առաջադրանք

Առաջադրանք

1. Բացատրե՛ք հետևյալ բառերը.

Բոսոր-մուգ կարմիր
տրցակ-կապոց
 կաղկանձ-շների հաչոց
խորշոմ-կնճիռ,  ծալք
 հղփանալ- երես առնել
մատռվակ-գինու մատակարար
գույժ-չար լուր
գեղուղեշ-ճյուղերը գեղեցիկ վերեւ ձգված
երկնամուխ- երկնքի մեջ մխրճված
 կարկառուն-նշանավոր
կերկերուն-խզված, խռպոտ
եղերական-սգալի
 ավետիս-լավ լուր
բանուկ-մարդաշատ
 կարկառել-կուտակել
 բամբիռ-երաժշտական գործիք
 լղպոր-փափլիկ
առհավատչյա-երաշխիք
բազրիք-բռնատեղ
 կերոն-մոմ
 լաջվարդ-մուգ երկնագույն
պախուրց-սանձ
2. Կազմե՛ք հետադաս տրոհվող որոշչի կետադրությամբ 5 նախադասություն:- 2,5 միավոր


Բացվում են վարդերը՝  կարմիր, դեղին, սպիտակ,  և իրենց  բույրով լցնում  դաշտերը:
Նա  հագել էր  իր  նոր շրջազգեստը ՝ նուրբ ու գեղեցիկ:
Նա մի  աշխույժ  ծերանու  էր՝ 70-75 տարեկան:
Տան դիմաց  այգին էր՝ մեծ ու  գեղեցիկ  ծառերով ու ծաղիկներով:
Կառուցում էին  գեղեցիկ  շենքեր՝  10-15 հարկանի:
Այդ հսկա  քաղաքը՝  մադաշատ ու  աղմուկով լի է:
3. Կազմե՛ք և, ու, կամ շաղկապներով համադասական նախադասություններ, որտեղ նշված շաղկապներից առաջ կարելի է ստորակետ դնել. 5 նախ.:-1,5 միավոր


Փոթորիկն անցավ, և անձրևը դադարեց:
Էլեկտրական հոսանքն անջատվեց, ու էկրանի պատկերներն անհետացան:
Նա ամրացրեց այգու դուռըև Դավիթն  օգնեց նրան տեղափոխել  իրերը:
Կամ դու ներողություն կխնդրես, կամ նա  կպատժի քեզ:

Արդեն ուշ է, և մենք ուզում ենք տեղ գնալ:

4. Լրացրե՛ք բաց թողնված տառերը.
Զվարթնոց, զորավիգ, եղրեւանի, իննսունինը, սրնքակալ, փողք, թատերասեր, Կիլիկիա, իդեալական, թանկագին, խափշիկ, վարքագիծ, կրճտացնել, հավակնորդ, հղփանալ, ողկույզ, ոգելից, արջուկ, հովնաբեկ, քարանիվ, ակադեմիա, աղոթք, ք-ախույզ, ախորժալուր, հորթուկ, ձերբազատվել, խորշոմ, արծիվ, անըմբռնելի, պճնվել, փտախտ, ասացվածք, խաբկանք, մեղմորեն, ամբարիշտ, մակասույզ, բնօրրան, վշտալլուկ Անեանալ, լուսնէջք ,օրեցօր, էմալե, ոսկեծով, գինարբուկ(ծաղիկ), դեղձան, բարբառ, ցորնամրրիկ, մանրազննին, գինարբուք(խնջույք), թմբլիկ, այծենակալ, ամֆիթատրոն, գնորդ, ակաղձուն, ձգձգել, վաղորոք, ակնդետ, հոտնկայս, որևէ, երբևիցե, Լիլիա, դշխոյական, խարխափել, անհարգի, տրտմաշուք, վարկաբեկել, կցկտուր, խառնիճաղան…, դասալիք, անցուդարձ, հօդս ցնդել, ալեծուփ, կցորդ, միջնադար, ուղտ(կենդանի), ուխտ(երդում), ապաշնորհ, ընդեմ, ամբարիշտ, հելլեն, միլիոն, հոգեվարք, օթևան, շեղջ(կույտ), փղձկալ, մածուփիկ, հեծկլտալ, երիզորդ, բարձիթողի, լյարդ, այծյամ, ջրեջք, շոգ, գոգնոց, բարաք (քերծե):- 3 միավոր
5. Ուղղե՛ք տրված տեքստի կետադրական, ուղղագրական, շարահյուսական սխալները.
ԳԵՂԱՐԴ

Գեղարդը գտնվում է Երևանից հարավ-արևելք, նրանից երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա, Ազատ գետի վերին հոսանքի  աջ ափին՝ պատմական Գեղարդաձորում: Համարվում է հայրենի տեսարժան վայրերից մեկը, որը հայ վարպետների ու ճարտարապետների անսովոր ու դժվարին աշխատանքով միակտուր քարից կերտված վանք է, որն ունի երկհարկանի քարակերտ տաճարներ և դրան կից՝  եկեղեցի։
Քանի որ վանքը կերտվել է լեռան լանջին՝ այրերի մեջ, այդ պատճառով էլ ժամանակին ստացել է Այրիվանք կամ Քարայրերի վանք անունը։
Սակայն ժամանակի ընթացքում, 14-րդ դարից Այրիվանք կամ Քարայրերի վանք անվանմանը փոխարինեց Գեղարդ անունը, երբ այստեղ, որպես ավելի ապահով վայր, Էջմիածնից տեղափոխվեց ավանդական Գեղարդը։
Նախ մի քանի խոսք Գեղարդի մասին, որից առաջացել է Այրիվանքի նոր անունը։
Գեղարդը զենքի մի տեսակ է, բաղկացած փայտե կոթից, որի գլխին ամրացած է տափակ,
 եռանիստ սրածայր և երկաթյա տեգ։
Այն Գեղարդը, որով ըստ Նոր Կտակարանի, Գողգոթայում  խաչված Քրիստոսի կողքը խոցեց հարյուրապետը, դարձավ քրիստոնեական աշխարհի համար սրբություն։ Այդ նվիրական տեգը՝ Գեղարդը՝ ինչպես ասվեց մինչև տասնչորսերորդ դարը, պահվում էր Էջմիածինում։
Բայց պատմական իրադրությունների, անբարենպաստ պայմանների, և հատկապես մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով, հայ ժողովրդի համար ստեղծվեց մռայլ և անապահով ժամանակաշրջան։ Ուստի հարկ եղավ Գեղարդը Էջմիածնից տեղափոխել ավելի ապահով՝ թշնամու աչքից հեռու մի անկյուն։
Մոտ հինգ դար այստեղ պահվեց Գեղարդը, և ժողովուրդը Այրիվանք ուխտ գնալիս  ասում էր. <<Գնում ենք ս. Գեղարդ՝ ուխտի>>,  կամ <<Գնում ենք Գեղարդավանք>>։ Ժամանակի ընթացքում էլ նվիրագործվեց վերջին անունը։
Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ նաև Գեղամա լեռների մի ճյուղը, որը ձգվում է դեպի հարավ:Նա է առաջացնում այն կիրճը,
որով հոսում է Ազատ գետի վերին հոսանքը։ Ձորը նույնպես կոչվեց Գեղարդաձոր։
Գեղարդի դիրքը շատ բանաստեղծական է, կլիման՝ առողջարար։ Անցյալում նա Էջմիածնի միաբանության համար ամառանոցային վայր է եղել։

Ինչ վերաբերում է ավանդական Գեղարդին, ապա այն կրկին Էջմիածին բերվեց, ուր մնում է մինչև օրս և հայոց եկեղեցու նվիրական ու վավերական հնությունների հետ պահվում է վանքի թանգարանում:
6. Վերը նշված տեքստը կրճատիր՝ թողնելո միայն կարևոր մանրամասները, խոսքը դարձնելով հնարավորինս հակիրճ:-5 միավոր


Գեղարդը գտնվում է Երևանից հարավ-արևելք՝ պատմական Գեղարդաձորում: Համարվում է հայրենի տեսարժան վայրերից մեկը, որն ունի երկհարկանի քարակերտ տաճարներ և դրան կից՝  եկեղեցի։
Քանի որ վանքը կերտվել է լեռան լանջին՝ այրերի մեջ, այդ պատճառով էլ ժամանակին ստացել է Այրիվանք կամ Քարայրերի վանք անունը, իսկ 14-րդ դարից ստացել է Գեղարդ  անվանումը, երբ Էջմիածնից  այստեղ տեղափոխվեց ավանդական Գեղարդը (զենքի տեսակ , բաղկացած փայտե կոթից):
Այն Գեղարդը, որով ըստ Նոր Կտակարանի, Գողգոթայում  խաչված Քրիստոսի կողքը խոցեց հարյուրապետը, դարձավ քրիստոնեական աշխարհի համար սրբություն։
Մոտ հինգ դար այստեղ պահվեց Գեղարդը, և ժողովուրդը Այրիվանք ուխտ գնալիս  ասում էր. <<Գնում ենք ս. Գեղարդ՝ ուխտի>>,  կամ <<Գնում ենք Գեղարդավանք>>։

Ինչ վերաբերում է ավանդական Գեղարդին, ապա այն կրկին Էջմիածին բերվեց, ուր մնում է մինչև օրս:

Комментариев нет:

Отправить комментарий