суббота, 30 января 2016 г.

Մարդը քաղաքականության մեջ

Մարդը քաղաքականության մեջ. Անձի քաղաքական շահերն ու պահանջմունքները

Ներածություն 
 
1.Մարդու մասին, մարդու դերը քաղաքականության մեջ
2.Պատմության տարբեր փուլերում քաղաքականության դերը և զարգացումը
3.Քաղաքականության երկու ծայրահեղություններ
4. Մեծերը քաղաքականության մասին

Մարդը կենդանական աշխարհի ամենաբարձրագույն էակն է, հասարակական-քաղաքական, պատմական կյանքի և մշակույթի ստեղծողը:
Քաղաքագիտության ծագմանը նպաստել են փիլիսոփայությունը, իրավագիտությունը և ուտոպիական ուսմունքները: Քաղաքականություն (հունարեն politikos` քաղաքացիների համար, քաղաքացիներին վերաբերող):
Քաղաքականությունն առաջին հերթին սոցիալական երևույթ է, այսինքն քաղաքական գործունեության մեջ կարևոր ու անհրաժեշտ պայման է քաղաքացիների ակտիվությունը: Յուրաքանչյուր անձ քաղաքացիություն ստանալով դառնում է քաղաքականության մի մասը, և դառնում է տվյալ երկրի անդամ, ով մասնակցում է երկրի քաղաքական ու հասարակական կյանքին: Մարդու քաղաքական իրավունքների համակարգը իր մեջ ներառում է քաղաքական կյանքին մասնակցելու, ընտրական, հանրաքվեի իրավունք, երթեր, ցույցեր անցկացնելու իրավունք, խոսքի, տեղեկատվության և հաղորդակցման ազատության իրավունք:
Քաղաքական իշխանությունը պատկանում է ժողովրդին: ՀՀ Սահմանադրությունում նշվում է. <<Ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև պետական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց միջոցով>>:


Քաղաքագիտությունը գիտություն է քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։

                                                                                Արիստոտել <<Պոլիտիկա>>

2.

Քաղաքականությունը մարդկանց կյանքում պահպանողական չի եղել: Այն փոխել է իր նպատակը, գործունեությունը և ընդհանուր հասկացությունը: Հասարակության կողմից վարած քաղաքականությունը իրականացվում է մարդկանց համար և մարդկանց կողմից:

Հին աշխարհում մարդը համարվել է քաղաքական էակ, սակայն ոչ բոլորն են իրավունք ստացել պետական գործերին մասնակցելու: Միայն պոլիսներում ապրող քաղաքացիները ունեին քաղաքական իրավունք, ովքեր պետության գլուխն էին և պարտավոր էին պահպանել ու պաշտպանել ընդհանուր պետականությունը:

Միջին դարերում մի փոքր այլ է: Չնայած-որ քաղաքական գիտության կայացմանը նպաստող Մաքիավելին սահմանազատում էր քաղաքականությունը կրոնից և բարոյականությունից, և քաղաքական կանոնները բխեցնում էր իրական կյանքից, Թ. Աքվեցին կարծում էր, որ կրոնն ավելի կարևոր է ու մարդու կյանքի միակ իմաստը երջանիկ լինելն է, որին մարդը հասնում է Աստծո միջոցով: Սերը, հավատը և հույսն առ Աստված մարդկանց առաջնային նպատակն էր, ու ավելի հետ էր մղվում մարդու քաղաքական էակ հասկացությունը, ու առաջնային էր դառնում կրոնական էակ հասկացությունը:

19-20-րդ դարերում կրկին առաջ է մղվում մարդու քաղաքական էակ լինելու հանգամանքը:Քաղաքական կյանքում կարևորվում է մարդը՝ անհատը և իր գործունեությունը քաղաքականության մեջ, քանի-որ առանց մարդու քաղաքականություն և քաղաքական հարաբերություններ լինել չեն կարող: Անհատն աստիճանաբար ձեռք է բերում գիտելիքներ, այնուհետև քաղաքական գիտակցություն, քաղաքական կարգավիճակ, որից հետո էլ սկսում է գործել հանուն քաղաքական շահերի:



3. Քաղաքականության մեջ լինում են երկու ծայրահեղություններ. Բացարձակացվում է անհատի քաղաքական դերը (ով հիմնականում առաջնորդվում է սեփական շահով ոը նպատակով), կամ անհատը մղվում է հետին պլան և պետականությունը ղեկավարվում է քաղաքական կազմակերպությունների և հասարակական խմբերի միջոցով:

Անհատը որպես քաղաքական առաջնորդ.

Քաղաքական առաջնորդն այն անձն է, որը գլխավորում է քաղաքական գործընթացները, հասարակության, քաղաքական կազմակերպության կատարում է գործառույթներ, ինչպես նաև նա՝ ով կարող է փոխել իրադարձությունների ընթացքն ու քաղաքական գործընթացների ուղղությունը:

Անհատի քաղաքական մասնակցության առումով տարբերվում են մի քանի տիպեր.

1. Անհատը քաղաքացի լինելով օտարված է քաղաքական գործերից և բացասական վերաբերմունք ունի դրանց հանդեպ: Ու դա կարող է ունենալ երկու պատճառ. Կամ անհատի վարած անհեռատես քաղաքականություն է, կամ թերզարգացվածություն քաղաքականության վերաբերյալ:

2. Անհատը հանդիսանալով որևէ կազմակերպության անդամ հետաքրքրվում և մասնակցում է պետականության գործերին արտահայտում է իր կարծիքը:

3. Քաղաքական ակտիվ անհատի դրսևորում է կուսակցության անդամ լինելը: Հանդիսանալով որևէ կուսակցության անդամ նա առավելապես մասնակցում է պետության գործերին, որը նրա համար առաջնային խնդիր է ու կարևոր աշխատանք:

4. Նշանավոր գրողները, մշակույթի և գիտության գործիչները հանդիսանում են հասարակական-քաղաքական գործիչ, ովքեր հանդես են գալիս որպես ընդդիմախոսներ:

Դեռևս Պլատոնի ժամանակներից քաղաքական գիտության կարևոր հարցն այն էր, թե ով պետք է ղեկավարի պետությունը: Պլատոնը գտնում էր, որ ոչ թե ամբոխը, այլ լավագույները պետք է ղեկավարեն պետությունը: Արիստոտելն առարկելով ասում էր, որ յուրքանչյույր մարդ, ով օժտված է խելամտությամբ, վճռականությամբ և փիլիսոփայի հմտությամբ, պետք է մասնակցի հասարակության կառավարման գործին:
4.
  • Լինում են ժամանակներ,երբ նույնիսկ ամենասուր աչքը չի տեսնում ,թե որտեղ է վերջանում քաղաքականությունը և որտեղ է սկսվում օրենքը / Ֆեյխտվայնգեր

  • Ժողովրդավարության ժամանակ քաղաքացիները դադարում են հարգել օրենքները՝ ինչպես գրված, այնպես էլ չգրված (Պլատոն):

  • Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկել, կարևորն այն է, թե ինչպես են հաշվել (Ի. Ստալին):

  • Քաղաքական գործիչները սիրով կամ ատելությամբ չեն ղեկավարում. նրանց ուղղություն է տալիս շահախնդրությունը, այլ ոչ թե զգացմունքները (Չեստերֆիլդ):

  • Քաղաքականության մեջ մեր փրկության միակ ճանապարհը կրթությունն է. դա տապան է ջրհեղեղի մեջ (Հորաս Ման):

  • Այն ամենը,ինչ բարոյական չարիք է,չարիք է նաև քաղաքականության մեջ / Ժան Ժակ Ռուսո

  • Քաղաքականության ամենամեծ արժանիքն այն է,որ չկորչի ամբողջի զգացողությունը / Մունյե

  • Քաղաքականության մեջ մեր փրկության միակ ճանապարհը կրթությունն է. դա տապան է ջրհեղեղի մեջ/ Հորաս Ման

  • Ժամանակակից քաղաքականությունը իրենից ներկայացնում է ոչ թե պայքար մարդկանց,այլ հասարակական ուժերի միջև /Հենրի Ադամս







Քաղաքականությունը  հասարակությունն է, ուզենք, թե  չուզենք  մենք  նրա մի մասն ենք  կազմում, մեկս շատ, մեկս քիչ: Քաղաքականության մաս է  կազմում  յուրքանչյուր  քաղաքացի, և կարծում եմ, որ  անհատի  վարած  քաղաքականությունը  արդյունավետ և լիարժեք  լինել չի կարող:  Դժվար կգտնվի այնպիսի անհատ, ով կկարողանա հասկանալ  հասարակության  տարբեր  խավերի պահանջները,  կկարողանա  երկրի  կառավարման  ղեկը  վերցնել իր ձեռքը և  երկիրը  կառավարել ելնելով  բոլորի  շահերից, բացի  սեփականից: Երկրի  ղեկը  վստահել  մի անձի, ով  բացառիկ առավելություն  չունի  մյուսների նկատմամբ մեծ ռիսկ է: Առավել  արդյունավետ կլինի, եթե  երկիրը  կառավարեն  մեկից ավելի  անձինք, ովքեր կունենան  տարբեր  մասնագիտություններ, տարբեր  աշխարհայացքներ,  ովքեր կլինեն տարբեր  խավերի ներկայացուցիչներ, կարտահայտեն  իրենց  սեփական  կարծիքը, կկարողանան  տեսնել մյուսի  բացթողումները և  կկարողանան շտկել միասին: Իսկ կառավարման  գործում  նրանցից որևէ մեկը  մյուսի  հանդեպ  առավելություններ չի ունենա, բոլորը հավասարապես  կգործեն, և այդ դեպքում  կկարողանան  հնարավորինս  օգտակար և  հասարակության (իրենց)  շահերից  բխող  քաղաքականություն  վարել:




Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

Հայերի  նպատակը Հայաստանը  ազատագրելն էր, իսկ  ազատագրելու համար  անհրաժեշտ է  հզոր  ուժ, միասնություն և  խելամտություն: Եթե  հայերը  կարողանային միավորվել և միասին  գործել  թուրքերի ու պարսիկների դեմՌուսաստանին  օգնության  խնդրանքով  դիմելու անհրաժեշտությունը  չէր  լինի, որը նաև իրենից  մեծ ռիսկ էր ներկայացնում, որովհետև դուրս  գալով մի փոսից, հնարավոր է հայտնվես ավելի մեծ ու ավելի վտանգավոր փոսի մեջ, և օտարից  օգնություն  խնդրելն ու կարծելը, որ  միասին հաղթանակի հասնելու դեպքում Ռուսաստանի պես   հզոր  պետությունը  հաշվի  կառնի քո  կարծիքը ու կտա ազատությունը, որը քո միակ նպատակն էր, իրականությանը  մոտ չէ: Եվ հաշվի  առնելով  այն  փաստը, որ Ռուսաստանը  Հայաստանին  միշտ  <<օգնել>> է  սեփական  շահերից  ելնելովմեծ  ռիսկ է Ռուսաստանից  օգնություն  խնդրելըՍակայն Արևելյան Հայստանի  միացումը Ռուսաստանին  ունի  և՛  դրական, և՛  բացասական կողմեր:
 Դրական կողմեր-Ռուսաստանը ի տարբերություն  Թուրքիայի և Պարսկաստանի  քրիստոնյա էր և  հայերի  նկատմամբ  բռնություններ  չէր  գործադրումՌուսաստանի  տիրապետության  տակ անցած   տարածքներում հայերի  համար  ավելի լավ  պայմաններ էին  ստեղծված  քան  Արևմտյան Հայաստանում:  Սկսեց  զարգանալ  տնտեսական  կյանքը, և որոշ  չափով  բարելավվեց   հայերի  վիճակը:
Բացասական կողմեր- Ժամանակի  ընթացքում  մոռացանք  իրականում  ինչի համար ենք  պայքարումՍկզբում  պայքարում էինք  ազատության հասնելու համար, որն ի դեպ Ռուսաստանը  մեզ չէր  կարող տալ: Նրա  նպատակը  իր տարածքները  բարելավվելն ու  մեծացնելն էրորին նա հասավՌուսաստանի օգնությամբ  դուրս  եկանք  օտար լծի տակից ու հայտնվեցինք  ավելի  օտար  պետության  լծի  տակ, ով  իր  հարվածն  ուղղեց  դեպի  մեր եկեղեցինդպրոցները և  մշակութային հաստատությունները, ով փակում էր մեր դպրոցները,  փորձելով  այլափոխել ազգային  մշակույթը, լեզուն և ընդհանրապես  ազգությունըԱյսինքն  կար  էթնոձուլման  վտանգսակայն  այդ ժամանակ  ավելի կարևորվեց  բարեկեցիկ  կյանքը:


Մայր Թերեզա

21 փաստ երազների մասին

пятница, 29 января 2016 г.

Exercise

Երբ կյանքը  վզնոց է....

Երբ կյանքը  վզնոց է
Ամեն օրն էլ մարգարիտ,
Երբ կյանքը  մի  բանտ է
Ամեն օրն էլ արցունք,
Երբ կյանքը  անտառ է
Ամեն օրն էլ  ծառ,
Երբ կյանքը ծառ է
Ամեն օրն էլ ճյուղ,
Երբ  կյանքը  ճյուղ է
Ամեն օրն էլ  տերև,
Երբ կյանքը  ծով է
Ամեն օրն էլ ալիք,
Ամեն ալիք մի բողոք է,
Մի երգ, մի ոգևորվածություն:

Տարվա ամիսները

Հունվարին ասում ենք Բարև նոր տարի,
Փետրվարին ասում ենք  ձյու՛ն, հալչիր
Մարտին ասում ենք  չվող  թռչուննե՛ր  վերադարձեք,
Ապրիլին ասում ենք ծաղի՛կ բացվիր,
Մայիսին ասում ենք մեր աշխատավոր ընկերներին,
Հունիսին ասում ենք  տար մեզ շատ հեռու,
Հուլիսին ասում ենք  արևոտ եղանակ է,
Օգոստոսին ասում ենք  մարդը երջանիկ է մարդ լինելով,
Սեպտեմբերին ասում ենք  դարձիր  ոսկեգույն,
Հոկտեմբերին ասում ենք   ազատություն,
Նոյեմբերին ասում ենք  ծառերին հանվեք,
Դեկտեմբերին ասում ենք  Հին  տարուն հաջողություն
Եվ  տարվա ընթացքում 12 ամիս, որդիներս  ես սիրում եմ ձեզ:

Ձյուն
Երաժշտության վրա լռությամբ
Սպիտակ շորերով  փաթիլները  պարում են, պարում,
Որոնք օրորվում են
Եվ ընկնում,
Գործում են փափուկ  վերմակ
Քնած հողի համար,
Երաժշտության վրա լռությամբ
Սպիտակ շորերով  փաթիլները  պարում են, պարում:

1.Tu chantes bien.
Tu ne chantes pas bien.
2. J' habite à Paris.
Je ne habite pas a Paris.
3.Elle aime la musique
Elle ne aime  pas la musique
4. Pierre et Marie étudient l' anglais.
Pierre er Marie ne  étudient pas l'anglais.
5.Vous regardez le film. 
Vous ne regardez  pas le film.
6. Je suis anglais.
Je ne suis pas anglais.
7. Il a 20 ans.
In ne a 20 pas ans.
8. Vous etes professeur.
Vous ne etes pas professeur.


1. Voici des enfants. Ce sont les enfants de Madame Marion.
2. Voici une ville. C'est le la ville  de Besançon.
3. Voici une des étudiantes (f). Ce sont les l’ immeuble de Maxime. 4. Voici uni immeuble. C'est les l’ immeuble de Maxime.
5. Voici un institut (m). C'est les-l’ institut de Nice.
6. Voici un téléphone (m). C'est le téléphone de Valérie.



1. Nous rencontons  Paul et Charlotte.

2. Ils
  invitent  des amis.

3. Tu aime
 la danse.

4. Nous  mangons
 un sandwich.

5. Elle  regarde la télé.

6. Vous ecoutez
 le match de football.

7. Elles
 deteste  l'histoire.-detestent

8. Ils
 voyagent  très souvent.

9. Tu skies
  à Banff.

10. Je prefiere
  le tennis.