Ղազարոս Աղայան- մեր
մեջ,միայն ինքը միայն իր նմանը, հասակով ու կազմվածքը, և
մտքով ու մտավոր ձիրքերով
բարձր իր շրջապատից, հոխորտ ու համարձակ, հոյակապ մարդ, ազգային ու գովական:
Նրան
հայոց անդերսեն էին կաչում, Սողոմոն իմաստուն, ծեր մանուկ, ազգի փարոս, նրան տաղեր ու երգեր ձոնեցին: Նա մի չքնաղ լեզվով թոթովել է հայ մանկան հետ, հեգել ու վանկել, երգել ու նվագել է նա:
Եթե
դուք թերթեք Աղայանը ժամանակակիցների հուշերում, ապա կտեսնեք շատ վկայություններ, շատ հիացական, շատ տրտմած
խոսքեր կլսեք Աղայանի հասցեին: Հենց այդ խոսքերն էլ
ամբողջացնում են մեծ մտածողի, գրողի, բանաստեղծի կենսագրությունը:
Ըստ
Հովհաննես Թումանյանի Ղազարոս Աղայանը 40 տարի առաջ բարձրացել է
խավար հայրենիքի բլուրները և ինչեր-ինչեր է
տեսել արցունքներից: Նրա առաջին երգը կոչ էր. <<Պետք է օգնել չքավորներին>>: Աղայանի
երգի տողերը վկայում են հենց այն մասին, որ կգա այն ժամանակը, երբ նա կդառնա լեգենդի
էպիկական հերոս:
Ղազարոս Աղայանը
ցանկություն էր հայտնել թաղվել Բոլիս-Խաչենում, բայց խորհուրդը մահվանից հետո որոշեց նրան թաղել Թիֆլիսի խոջիվանքում հողին հանձնել: Նա պատմում է նաև, որ մի գնչուհի գուշակել էր, որ նա մահանալու է 72 տարեկան հասակում , և հենց այդպես էլ եղավ: Նա ընկավ Վելյամին փողոցի հենց այն տեղում, որտեղ մի քանի օր առաջ զրուցակիցների հետ խոսել էր հանկարծակի մահվան մասին:
<<Շարունակենք
կարդալ Ղազարոս Աղայան, և վերցնենք
նրա պատմության էջերից
յուրաքանչյուրս մեր բաժինը, ըստ Ղազարոս
Աղայանի այն բոլորիս էլ կհերիքի>>:
Комментариев нет:
Отправить комментарий