суббота, 22 марта 2014 г.

Մարտի 22+արվեստ+դաս-արձակուրդ+թանգարան= Թանգարանամոլները նորից թանգարանում են

Նորից  թանգարանում ենք: Այս անգամ  Հակոբ  Կոջոյանի և  Արա  Սարգսյանի  թանգարանում:
Թանգարանը հիմնվելէ1973թ: 1934 թվականից  Արա  Սարգսյանն  ու Հակոբ  Կոջոյանը  բնակվել են  այդտեղ:
Առաջին  հարկում  գտնվում էր  Արա  Սարգսյանի  նկարներից ու  կյանքից մի ամբողջ  հավաքածու`  նրա  քանդակները,  բեմական  ձևավորումները, նրա  գծանկարները: Պահպանվել էին  նրա իրերը  և այն  վայրը, որտեղ  նա  բնակվել ու  ստեղծագործելէ:
Երկրորդ հարկում  Հակոբ  Կոջոյանի անկյունն էր:  Մեզ  ներկայացրեցին  նրա  նկարները, էսքիզները,  բնանկարները, սյուժետային  պատկերները և  գրքի  ձևավորումները:
Մի  խոսքով  մենք  էլի  թանգարանում ենք,  ու ինչ կապ ունի, որ  արձակուրդները  սկսվել են:   



























среда, 19 марта 2014 г.

Ինչքան աշխարհը սիրես

        Տեսադարանից  համարյա  թե  բոլորը  դիտեցի, բայց ինձ  ավելի շատ դուր եկավ  Եղիշե  Չարենցի << Ինչքան  աշխարհը  սիրես>> բանաստեղծության  հիման  վրա պատրաստված տեսանյութը:  Եվ շատ եմ  սիրում այդ բանաստեղխությունըև  միտքն ինձ  գրավեց, և նկարներն համապատասխանում էին  տեսանյութինԿուզենայի  առաջին  մասը  <<Ինչքան աշխարհը  չսիրես  ու աշխարհով  չհիանաս>>  մասը  մի քիչ  ավելի երկար  լիներ: 

воскресенье, 16 марта 2014 г.

Եղիշե Չարենց << Տաղ անձնական>>

                    
Չարենցը  հեռանում էր  Կարսից,  հեռանում էր  չուզենալով: Հեռանում էր  և իր  ծննդավայրից և  սիրելի  աղջկանից և դա Չարենցը  դժվար էր տանում:  Նա  գնացել էր  առանց  հրաժեշտ տալու իր  սիրած աղջկան: Չարենցը  նշում է, որ  անծանոթ  դեմքեր էին իրեն  շրջապատել, և  այդ  անծանոթ  դեմքերն  այնքան  բութ էին:
Նա հեռանում էր  մտածելով. <<  Ինչ-որ մեկի  սրտում  բացված վերք է կարծես այս կյանքը մի>>: Եվ արդեն ամեն  մեղքի համար  նրա  սիրտը  ուներ ներում:

Հեռացավ  Չարենցը  Կարսից, Կարինե  Քոթանջյանից  ասելով. <<Թե  Կարինե  Քոթանջյանին  տեսնեք  Կարսի  փողոցներում,  ասեք  Չարենցն  ասավ  մնաս  բարով, մնաս բարով>> :

среда, 12 марта 2014 г.

Կանանց իրավունքներ

Թե՛  տղամարդիկ, և թե՛  կանայք  հավասարապես  անհրաժեշտ են  մարդկության  սերնդի  շարունակման,  գոյատևման,  ներդաշնակ  հասարակություն  ստեղծելու համար:
Պատմականորեն  գրեթե  բոլոր ժողովուրդներին  բնորոշ է  եղել  կանանց  իրավունքների սահմանափակումը,  ինչը բացասաբար է  ազդել ու ազդում իրենց  վրա:  Ասենք  տարբեր  ազգերի  արմատավորված  սովորույթները շարունակվում են  մինչև  այսօր: Շատ  ընտանիքներում  որդիները ավելի  շատ են  ուշադրության  արժանանում  կան  աղջիկները,  ավելի  շատ հնարավորություն է  ընձեռվում իրենց  ցանկությունները  իրականացնելու, տաղանդը զարգացնելու, տարատեսակ  գործունեությամբ  զբաղվելու համար:
Աշխատանքի  մեջ: Շատ կանայք  աշխատում են  տղամարդկանց  հավասար, նույնիսկ ավելի շատ, բայց  ստանում են  ավելի քիչ  աշխատավարձ  քան տղամարդիկ: Տղամարդիկ ավելի շատ ժամանակ  ունեն  իրենց  վրա ծախսելու, քան  կանայք: Աշխարհի բնակչության  աշխատավորների  թվի 40%-ը  կանայք են, բայց  նրանց  պատկանում է համաշխարհային  սեփականության  10 տոկոսը:
Դրա համար  ստեղծվել են  կանանց իրավունքները, որպեսզի  տղամարդկանց ու կանանց  միջև ոչ մի խտրականություն  չլինի:  Այնուամենայնիվ  տղամարդկանց  և կանանց իրավունքների  մեջ  կան  տարբերություններ`  ելնելով սեռային  առանձնահատկություններից  (իմ կարծիքով իրավունքի տարբերությունը ոչ մի բանով  չի  ոտնահարում  կանանց  իրավունքները, այլ հակառակը. Եթե  օրինակ  կինը կատարի  անյպիսի  աշխատանք, որը  տղամրադուն է հատուկ):
Սակայն ինչպես ասում են  ամեն  սխալ էլ ժամանակի  ընթացքում  ուղվում է: Եվ  հիմա ժամանակակից  աշխարհի  ժամանակակից երկրներում  կանանց  իրավունքները  հարգվում  ու պաշտպանվում են:
Եվ  ընդունվեց  <<Կանանց  քաղաքական  իրավունքների մասին  հռչակագիրը>> 1952թվականին. <<Կանայք իրավունք  ունեն  տղամարդկանց  հետ  հավասար  ընտրելու և  ընտրվելու բոլոր ընտրություններում, առանց  խտրականության: Նրանք  իրավունք ունեն  տղամարդկանց  հետ հավասար  զբաղեցնելու  պաշտոններ, և կատարելու  օրենքով  սահմանված  հասարակական-պետական  գործառույթները>>:
<<Կանանց  նկատմամբ  խտրականության  վերացման մասին  հռչակագիրը>>  ընդունվեց  1967թվականին: 
Սակայն  ընդունված համաձայնագրերը մեծ փոփոխություն  չմտցրեցին կանանց  կյանքի ու առօրյայի  մեջ: Այդ պատճառով ընդունվեց  <<Կանանց  նկատմամբ  խտրականության բոլոր ձևերի  վերամցման  մասին  համաձայնագիրը>> 1979 թվականին:

Ինչպիսին է  վիճակը Հայաստանում
Հայաստանում  չկա  կանանց  հանդեպ որևե  խտրականություն,  խտրականություն  պարունակող  օրենքներ: Կանանց  հանդեպ  խտրականությունը  հաղթահարվել է  դեռևս  անցյալ դարում (խորհրդային սահմանադրությունները  ճանաչում էին  կնոջ  և տղամարդու  իրավահավասարությունը):

Կանանց  անձնական  իրավունքները: Ապահովում են  անձի ազատությունը, ինքնավարությունը, պաշտպանում  պետության կամ  որևէ  անձի կամայականությունից,  արժանապատվությունը  նսեմացնող  վերաբերմունքից: Արգելվում է  կնոջը  ենթարկել  խոշտանգումների:
Կանանց հանրային  ծառայության ընդունվելու իրավունքը: Կանայք  կարող են  անցնել հանրային  ծառայության: Օր.  Դիվանագիտական ծառայության: Այսօր  արտաքին գործերի նախարարության  աշխատակիցների  42%-ը կանայք են: Նրանք  կեսը զբաղեցնում է  դիվանագիտական  պաշտոններ:
Քաղաքացիության իրավունքը: Կանայք  ունեն  հավասար  իրավունքներ քաղաքացիության  հարցերում:  Քաղաքացիություն շնորհելիս օրենքը ոչ մի  առավելություն  չի տալիս  ծնողներից որևէ մեկին: Մայրը հավասար իրավունքներով կարող է  տալ իր քաղաքացիությունը  երեխային: Կնոջ քաղաքացիության  վրա ոչ մի բանով չի ազդում  ամուսնու  քաղաքացիության  հետ տեղի ունեցած  խնդիրները:
Մշակութային իրավունքները: Հայստանում  կան  միջազգային համբավ  ունեցող  բազմաթիվ  կին արվեստագետներ` նկարիչներ, երգիչներ, բանաստեղծներ:
Կրթության  ոլորտ: Հայաստանում  բոլոր  դպրոցները  երկսեռ են:  Դա  չի խոսում  այն  մասին, որ հնարավոր  չէ  ստեղծել  միայն  աղջիկների կամ միայն  տղաների համար:  Բուհերում և համալսարաններում  ոչ մի  խտրականություն  գոյություն չունի:  Երկսեռ  կրթության  հաստատությունները  խոսում են այն մասին, որ մեր երկրում  ցանկացած ձևի  խտրականություն  գոյություն  չունի,  ու դա  միայն  լավ  ու օգտակար է  մեզ համար:
Կանանց  իրավունքները աշխատանքի ոլորտում:  Ընդունված համաձայնագրերը պետություններին  ստիպում են  աշխատանքի  մեջ էլ ոչ մի  խտրականություն  չդնել սեռերի մեջ: Միևնույն աշխատանքի  համար  կանայք  և տղամարդիկ  պետք է ստանան  միևնույն  չափի աշխատավարձ:  Ինչի մասին ենք  մենք  խոսում, ու ուզում  այդ  խնդիրը  հարթել մեր  երկրում, եթե  նույնիսկ այդ  խնդիրները  ցավոք  սրտի առկա են  զարգացած երկրներում: Աշխարհում  առաջիններից` ԱՄՆ-ում  կանայք  ու տղամարդիկ  կատարում են  նույն աշխատանքը, բայց կանայք  ստանում  են 30% ցածր  աշխատավարձ:
Մայրության  պաշտպանությունը: Կանանց  մոտ միշտ էլ առկա են  ամուսնանալու և ընտանիք  կազմելու  մեծ ցանկությունը: Մայրությունը  բնության  ամենագեղեցիկ  երևույթներից  է, որի ճիշտ իրականացման  համար ընդունվել են բազմաթիվ օրենքներ, որոնք  ամփոփված են <<Համաձայնագիր  մայրության  պաշտպանության մասին>> համաձայնագրում, որն ընդունվել է 1952թվականին  ՄԱԿ-ի կողմից:

  1. Արգելվում է  հրաժարվել  կնոջն  աշխատանքի  վերցնել`  պատճառաբանելով  նրա  հղիությունը  կամ  կերակրող  մայր լինելը:
  2. Յուրաքանչյու աշխատող հղի  կին, կամ նոր ծնված երեխայի խնամքով  զբաղվող կին ունի  վճարովի  արձակուրդի իրավունք: Նրանք ստանում են  նախածննդյան 70 օրվա, և հետծննդյան 70 օրվա  վճարովի  արձակուրդ (մեկից ավել  երեխայի ծննդի  դեպքում 180 օր):  Պետությունը երեխային  տալիս է  նպաստ:
  3. Որպեսզի  երեխան  չխանգարի կնոջ  առօրյայի կազմակերպմանը, ստեղծվել են  հատուկ  մսուր-մանկապարտեզներ` համատեղելու համար ընտանեկան և աշխատանքային պարտականությունները և հասարակական  կյանքին մասնակցությունը:

воскресенье, 9 марта 2014 г.

Չարենց

               
Չարենցի ամբողջ  կյանքը  կարելի է  գնահատել, որպես  մի  երազ  արևի  մասին:Չարենցի մի անհատականություն է, որ միավորում է  իր մեջ այն  գծերը, որի կարիքը  ամենից  շատ զգում է  մեր  ժողովուրդը: Դա  անձնական  քաջությունն է,  ծենթությունը,  շռայլությունը,  խիզախ անկեղծությունը, և հոգևոր  անկեղծությունը:Խոսվեց  Չարենց  կեղծանվան մասինՆա չար էր և չլսելով իր  ծնողներին, գնացոր կռվի  իր հայրենակիցների համարնրան ուղարկեցին սանիտարական  զորքեր, բայց նա այնտեղ  չի համակերպվում և գնում է  կռվելու:
Երբ Չարենցը  մեկնում է  Մոսկվաայնտեղ տեղի էր  ունենում  կարևոր  իրադարձություն` կոմունիստական  հեղափոխությունը
Չարենցի ուղերձը. որ մենք  չկենտրոնանանք  դժբախտությունների, ցեղասպանության  վրա, որ մեր հաղթանակները  նույնքան  բարձր  գնահատենք, որովհետև  որպես  փոքր  ազգ, մենք  մեծ ազգ ենք  մարդկության  պատմության  մեջ:Չարենցը նաև իր ըմբոստությամբ մեր պատիվը  պարզ անողն էր ստալինյան  ժամանակաշրջանում, որովհետև  ըմբոստացավ`  գրեց ու վկայություններ թողեց: Եվ եթե այն ժամանակ  մարդիկ վախենում էին  մտածել,  ստալինի  կոչեց <<թիֆլիսցի նեղճակատ  կինտո>>:

пятница, 7 марта 2014 г.

Տնային աշխատանք

Հովհաննես  Թումանյան  <<Փարվանա>>

Մի  թագավոր էր  ապրում իր  դստեր  հետ:  Հասավ  դստեր  ամուսնության  օրը: Թագավորն իր մոտ կանչեց  բոլոր  քաջերին: Եկան  քաջերը մեկը-մեկից  ուժեղ ու առնական, զենք  ու  զրահով: Կռվելու էին  քաջերը, և  հաղթողն էր  տիրելոը  դստեր  սրտին:  Եվ  երբ  թագավորը   նշան  տվեց  կռվի  սկզբի  դուստրը  կանգնեցրեց  հորը:  Խելացի    դուստրն ասաց, որ միգուցե  հաղթողը  լինի  քաջ ու անհաղթ, բայց  երբեք չլինի  իր  սրտին  սիրելիԱսաց  դուստրը, որ  այն  քաջը ով  բերի անշեջ  հուրը նա կլինի  իր ամուսինը:  Ասաց  ու  գնացին քաջերը  հուրի  ետևից:
Անցնում էին  տարիներ, չէին  վերադառնում  քաջերը,  դուստրը  տխուր  անընդհատ  հարցնում էր  հորը. <<ՈՒր է  հայրիկ  երբ կգա  նա>>, հայրը  փորձում էր  հուսադրել նրան  ասելով <<կգա  անշուշտ, էս տարի  կգա  դստրիկս>>:  Բայց  էդպես էլ  չեկավ  էն  քաջը:  Ու  դստրիկը,  սպասելուց  հոգնելով  սկսեց  լաց  լինել  ու էդտեղից էլ  առաջացավ  Փարվանա  գետը:

<<Թմբկաբերդի  առումը>>

Թմբկա  բերդում  ապրում էր  Թաթուլը  իր  կնոջ  հետ:  Թաթուլն  քաջ էր  ու անհաղթ:  Շատերն էին  փորձել  նվաճել  բերդը, բայց  չէր  ստացվել:  Շահը նույնպես  ամեն  գնով  ցանկանում էր  նվաճել  բերդը, բայց  նրան  երբեք  չէր  հաջողվում:  
ՄԻ  անգամ  Թմկա  տիրուհին  Շահին  տեսավ  և  սիրահարվեց  ու մատնեց  Թաթուլին: Շահը  եկավ ու գրավեց  բերդը:
Հաղթած  Շահը նստած  Թմբկա բերդում  միտք էր  անում. <<Աշխարհքում չկա ոչ մի բան ու երբեք  ոչ մի բանի  պետք չի հավատալ, ոչ բախտին,  փառքին, ոչ էլ  կնոջը>>: Եվ Շահն  իր մոտ  կանչեց  Թմկա  տիրուհուն  ու ասաց. << Ասա  ինձ մատնիչ  տիրուհի, մի թե՞  Թաթուլը քաջ  չէր  ու սիրուն>>: Տիրուհին էլ  պատասխան  տվավ. << Քաջ էր  ու սիրուն  քեզնից առավել,  կնոջ  մատնությամբ ամրոց  չէր առել, ու  խաբեբա  չէր>>: 
Տիրուհու  պատասխանից  զայրացավ Շահը, դահիճին  հրամայեց ձորը նետել:
Կյանքում ամեն  ինչ էլ  անցնում է, միայն  գործն է  անմահ,  հավետ:
Ինչ է բալլադը
Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։
Ինչ է պոեմը
Պոեմ (հունարեն` póiema - ստեղծել), Չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլորգրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։
Լեգենդներ և բալադներ

Շունն ու կատուն -1886թ.
Անբախտ վաճառականները -1886թ.
Արև ու Լուսին-1887թ.
Ախթամար -1891թ.
Օրորոցագող -1893թ.
Երկինք ու երկիր -1894թ.
Անիծած հարսը-1898թ.
Արծիվն ու Կաղնին -1898թ.
«Պողոս -Պետրոս»-1898թ.
Որբը -1899թ.
Հոգեհան-1901թ.
Փարվանա -1902թ.
Լուսավորչի կանթեղը -1902թ.
Գառնիկ ախպեր-1905թ. 
Չարի վերջը -1908թ.
Հսկան -1908թ.
Էսպես չի մնա-1908թ.
Արտուտի երգը-1908թ.
Մուկիկի մահը -1908թ.
Մի կաթիլ մեղրը -1909թ.
Աղավնու վանքը -1912թ.
Աղջկա սիրտը -1913թ.
Ծաղիկների երգը -1913թ.
Մոծակն ու Մրջյունը  -1916թ.
4.  
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ասույթներ

5.Գրականություն