вторник, 22 декабря 2015 г.

Շտեմարան.առաջադրանքներ



1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) Նիրհել, ննջել, քնել, մրափել

2) Վախենալ, երկյուղել, սրդողել, զարհուրել

3) Տխմար, տգետ, բթամիտ, ողորմելի

4) Փոս, վիրապ, վեմ, խրամատ

понедельник, 14 декабря 2015 г.

Բնական աղետներ.Հրաբուխ


Հրաբուխների ժայթքումը բնության ահեղ երևույթներից է: Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի: Այն ժայթքում է, երբ մագման երկրի ընդերքից դուրս է գալիս, և, քանի-որ սահմանափակ տարածությունից է դուրս գալիս մեծ քանակությամբ էներգիա է անջատում:
Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով: Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշին, մոխիրը, քարերը, տարբեր տեսակի գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը:
Այն հրաբուխները, որոնք մշտական կամ հաճախակի ակտիվություն են ցուցաբերում կոչվում է գործող հրաբուխներ, իսկ այն հրաբուխները, որոնք չեն գործում արդեն տևական ժամանակ, ինչպես նաև պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը կոչվում են քնած հրաբուխներ:

Այժմ Երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ: Օրինակ՝ Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայում, Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում,
Քնած հրաբուխներ- Էլբրուս, Կազբեկ, Մեծ ու Փոքր Մասիսներ: ՀՀ տարածքում հայտնի են ավելի քան 500 քնած հրաբուխներ կան, որոնցից ամենամեծը Արագած լեռն է:
Կան հրաբուխներ, որոնք ծնվում են հենց մեր աչքի առաջ: Օրինակ Մեքսիկայի Պարիկուտեն հրաբուխը: 1943 թվականի փետրվարի 20-ին եգիպտացորենի դաշտում գյուղացիները տեսան ծխի թանձր քուլաներ, որոնք բարձրանում էին 7 սմ տրամագծով անցքից։ Օրվա վերջին սկսվեցին պայթյունները, որոնք գրեթե առանց ընդհատումների շարունակվեցին մի քանի ամիս։ Միայն առաջին 3 օրվա ընթացքում հրաբխային մոխրից և բեկորներից առաջացավ 160 մ բարձրության կոնաձև սար, որը 1 տարի անց հասավ 430 մ-ի։ Պարիկուտենը վերջնականապես հանգեց 1952 թվականին, երբ նրա բարձրությունը հասավ 2800 մ-ի։