воскресенье, 21 февраля 2016 г.

Ֆրանսիա, Փարիզ

Ֆրանսիան գտնվում է Արևմտյան Եվրոպայում: Նրան հաճախ անվանում են նաև վեցանկյուն իր տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով: Այն ողողվում է Հյուսիսային ծովով, Լամանշով, Ատլանտյան օվկիանոսով, Միջերկրական ծովով: Ֆրանսիայի հարևաններն են`Բելգիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Շվեյցարիան, Իտալիան, Մոնակոն, Իսպանիան, Անդորան: Ֆրանսիայի Մայրաքաղաքն է Փարիզը, լեզուն` ֆրանսերենը, դրամը`եվրոն, կարգախոսն է` «ազատություն, հավասարություն, եղբայրություն», դրոշը եռագույն է`կապույտ, սպիտակ, կարմիր, ազգային օրհներգն է`Մարսելյեսը, խորհրդանիշներն են`դրոշը, աքաղաղը, Էյֆելյան աշտարակը, ռոքֆոր պանիրը, երկար հացը: 1950 թվականից սկսած Ֆրանսիան Եվրոպական միության անդամ է, անդամ է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Ֆրանսիան կարևոր դեր է խաղում համաշխարհային պատմության մեջ իր մշակութային ազդեցությամբ ու ժողովրդավարական արժեքներով: Իր տնտեսությունն առաջատար է գյուղատնտեսության, ավիացիայի, ավտոշինության, շքեղ ապրանքների, տուրիզմի, միջուկային ծրագրերի բնագավառներում:
Փարիզն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է, այն համարում են նաև նորաձևության և լույսերի քաղաք: Այն ունի 10 միլիոն բնակչություն: Սենա գետն անցնում Փարիզի մեջով, որտեղ կա 2 կղզի`Սիտե կղզին և Սեն Լուի կղզին: Փարիզն ոնի 20 շարչական շրջան, 16-րդ, 7-րդ և 8-րդ շրջաններն ամենահարուստն են և գտնվում են քաղաքի արևմտյան մասում: Հայտնի հուշարձանները, նախարարությանները, Էլիզեյան պալատը գտնվում են քաղաքի կենտրոնում: Փարիզը Ֆրանսիայի տնտեսական, քաղաքական և մշակութային մայրաքաղաքն է: Այնտեղ կան ամբողջ աշխարհում հայտնի վայրեր`Էյֆելյան աշտարակը, Հաղթանակի կամարը, Փարիզի Աստվածամոր տաճարը, փարիզյան թանգարանները նույնպես շատ հայտնի են, որոնցից ամենահայտնին Լուվրն է, այն Ֆրանսիայի ամենամեծ թանգարանն է: Փարիզը նաև տուրիստական քաղաք է:
Ֆրանսերենից թարգմանեցին 10-11-րդ դասարանի սովորողները:
Աղբյուրը`
 http://www.podcastfrancaisfacile.com/dialogue/2015/10/paris-texte-francais-facile.html

https://www.google.am/?gws_rd=ssl#q=La+france

http://franseren.blogspot.am/p/la-france-et-ses-monuments.html

Комментариев нет:

Отправить комментарий