воскресенье, 27 апреля 2014 г.

Ալպիական Մանուշակ

     
Ալպիական  մանուշակը  երեք  ձիավորների  մասին  է:  Նրանք  ճանապարհ էին  ընկել  դեպի  Կաքավաբերդ  գանձը  գտնելու  նպատակով:  Ձիավորներից  մեկը  հնագետ էր,  երկրորդը՝  նկարիչ,  երրոդն էլ    լավ  գիտեր  Կաքավաբերդ  տանող  ճանապարհը  և  ուղեկցում էր  նրանց:  Երվ  նրանք  հասան  հնագետը  իրեն  հետաքրրող  բաներ էր  փնտրում  և  գրառումներ  անում,  նկարիչը  գեղեցիկ  վայրեր էր  փնտրում  նկարելու  համար,  իսկ  երրորդ  ձիավորը  նստել էր  մի քարի  և  հետևում էր  նրանց  աշխատանքին: 
Որոշ  ժամանակ  անց  գյուղից  մի  գյուղացի  իջավ:  Տեսնելով  եկվորներին  հարցրեց, թե  ովքեր են  նրանք:  Ձիավորն էլ  պատասխանեց, որ  գրքերում  գրված է, թե  Կաքավաբերդի  գլխին  կարասի  մեջ  թաղված են  ոսկե  գանձեր:  Հնձվորը  մտածեց,  այնուհետև  գնաց  արտը  հնձելու:

Երբ  նրանք  իրենց  աշխատանքը  վերջացրեցին,  որոշեցին  գնալ  դիմացի  գյուղը,  և  գյուղացիներից  հաց  խնդրել:  Նրանք բարձրացան  և  առաջին  վրանի  մոտ  կանգնեցին:  Երեխան  դրսում,  օջախի  կողքին  սունկ էր  խորովում:  Հյուրերի  ոտնաձայներից  կինը  դուրս  եկավ  նրանց  դիմավորելու: Նկարչին  շատ  ծանոթ  թվաց  կնոջ  դեմքը,  և  նա  նկարեց  կնոջը:  Նկարը  ցույց  տվեց  միայն  երեխային  ու  նրան  արծաթե  մետաղադրամ  տվեց  և ձիավորները  կուշտ  փորով  հաց  ուտելուց  հետո  ճանապարհ  ընկան:  Ճանապարհին  նրանք  նորից  տեսան  հնձվորին:  Հնձվորը  նրանց  ձեռքին  պարկ  տեսավ, ու  կարծեց,  որ  դրանք  գանձերն էին:  Նա  վրդովվեց,  մտածում էր, որ  ինքը  գտներ  քանի  կով  կգներ  այդ  գանձերով,  ու  էդպես  զայրացած  գնաց  տուն:  Տուն  հասնելուն  պես  երեխան  նկատեց  հորը  և  ընդառաջ  գնալով  պատմեց   ձիավորների  գալու  մասին:  Պատմեց, որ  նրանցից  մեկը  նկարել էր  իր  մորը, և  արծաթե  դրամ  տվել  նրան:  Ամուսինն էլ  խանդից  հարվածեց  կնոջն,  ու  երեխան  ու  մայրը  լացելով մտան  վրանը:

Комментариев нет:

Отправить комментарий