понедельник, 28 апреля 2014 г.

Սահմանադրություն. Հոդված 31

                         

  1.     .  Յուրաքանչյուր  ոք  ունի  իր սեփականությունը  իր  հայեցողությամբ  տիրապետելուօգտագործելուտնօրինելու  և  կտակելու  իրավունքՈչ  ոքի  չի  կարելի  զրկել  սեփականությունըբացառությամբ  դատական  կարգով, օրենքով   նախատեսված  դեպքերի:  
  2.     ..   Սեփական  իրավունքի  իրականացումը  չպետք է  վնաս  պատճառի  շրջակա  միջավայրինխախտի  այլ  անձանձհանրության  և  պետության  իրավունքները:
  3.                 Սեփականության  օտարում  կարող է  կատարվել  միայն  բացառիկ  դեպքերում՝  հասարակության  և պետության  կարիքների համար  օրենքով  սահմանված  կարգով  (նախնական  համարժեք  փոխհատուցմամբ):
  4.       .  Հողի  սեփականության  իրավունքից  չեն  օգտվում  օտարերկրյա  քաղաքացիները  և  քաղաքացիություն  չունեցող  անձինքբացառությամբ  օրենքով  նախատեսված դեպքերի:

     Մտավոր  սեփականությունը  պաշտպանվում է  օրենքով

Ըստ  ՀՀ  Սահմանադրության  163-րդ  հոդվածի՝ սեփականատերն  իրավունք  ունի  իրեն  պատկանող  գույքի  նկատմամբ,  կատարել  օրենքին  չհակասող  և  այլ  անձանց  իրավուքներն  և  օրենքով  պահպանվող  շահերը  չխախտող  ցանկացած  գործողություն  իրականացնել,  այդ  թվում  իր  գույքը  որպես  սեփականություն  օտարել  այլ  անձանց,  այլ  անձի  փոխացնել  այդ  գույքի  օգտագործման,  տիրապետման  և  տնօրինման  իրավունքը,  գույքը  գրավ  դնել  կամ  տնօրինել  այլ  եղանակով:
Տիրապետումը   գույքի  գտնվելն է  սեփականատիրոջ  տնտեսությունում,  իր  տնտեսական  իշխանության  ներքո: 
Որպես  կանոն,  գույքի  տիրապետող է  հանդիսանում  հենց  իր  սեփականատերը:  Սակայն  գույքի  տիրապետող  կարող է  լինել  նաև  ոչ  սեփականատերը՝  ինչպես  սեփականատիրոջ  կամքով,  այնպես էլ  սեփականատիրոջ  կամքին  հակառակ՝  օրենքի  կամ  վարչական  ակտի  հիմա  վրա:
Սեփականատիրոջ  կողմից  իրականացվող  տիրապետումը  կոչվում է  սկզբնական,  ոչ սեփականատիրոջ  կողմից  իրականացվողը՝  ածանցական,  որովհետև  այն  իրականացվում է  ոչ թե  ինքնուրույն,  այլ  սեփականատիրոջ  հետ  կնքած  պայմանագրի  կամ  վարչական  ակտի  հիմա  վրա:
Սեփականատիրոջ  տիրապետումը  համարվում է  տիտղոսային  տիրապետում,  որովհետև  այն  իրականացվում է  օրենքի  հիման  վրա,  օրինական է:  Բացի  սեփականատիրոջից  տիտղոսային  տիրապետում  կարող են  իրականացնել  նաև  ոչ  սեփականատերերը:  Այդ  դեպքում  ոչ սեփականատիրոջ  տիրապետման  հիմքում  պետք  է ընկած  լինի  օրենքը,  վարչական  ակտը, կամ  պայմանագրերը:  Օր.՝  գտնված  իրը  հանձնվել է  ոստիկանությանը,  ապա նրանք  համարվում են  տիրապետողներ,  բայց  ոչ  սեփականատեր,  և  նրանց  տիրապետումը  տիտղոսային է, քանի որ  այն  սահմանված է  օրենքով:
Տիրապետումը  լինում է  օրինական  և  ապօրինի:   Օրինական է  համարվում  այն  տիրապետումը,  որը հիմնված է  որևէ  իրավական  հիմքի՝  օրենքի,  վարչական  ակտի  կամ  պայմանագրի, այսինքն  տիրապետման  իրավական  տիտղոսի  վրա:
Ապօրինի է  համարվում  այն  տիրապետումը, որը  հիմքում  այս  կետերն  ընկած  չեն:  Ապօրինի է  նաև  այն  տիրապետումը, որն  իր  հիմքում  ունի  պայամնագիրսակայն  այդ  պայմանագիրը  ևս  անօրինական էՕր.՝  քաղաքացին  ձեռք է   բերելորը  ձեռբ  բերելու  իրավունք  չուներ  (օր՝  զենզզինամթերք),  ձեռբ  բերվածի նկատմամբ  նրա  տիրապետումն  անօրինական է:
Ապօրինի  տիրապետումը  կարող է  լինել  բարեխիղճ  և  անբարեխիղճ:
Տիրապետումը  համարվում է  բարեխիղճ, եթե  տիրապետողը  չի  իմացել  և  չէր  էլ  կարող  իմանալ  իր  տիրապետման  անօրինականության  մասին:
Տիրապետումը  համարվում է  անբարեխիղճ, եթե  տիրապետողը  գիտեր  կամ  պարտավոր էր  իմանալ  իր  տիրապետման  անօրինականության  մասին:
Սեփականատիրոջ  մյուս  իրավազորությունն  օգտագործման  իրավունքն էԴրա  էությունն այն է, որ  գույքն  իր  սոցիալ-տնտեսական  նշանակությամբ  ծառայեցնելու  միջոցով  տիրապետողները  դրանից   ստանում են  արտադրականկենցաղայինմշակութային  և  այլ  պահանջմունքների  բավարարումտարբեր  տեսակի  օգուտներ  և  եկամուտներ:
Գույքից  օգտվելը  կապված է  տիրապետման  հետորովհետև  առանց  դրաորպես  կանոնօգտագործման  իրավուքնը  չի  կարող  իրականացվելԱյդ  իրավուքնը  պատկանում է  գույքի  սեփականատիրոջըբայց  օգտագործման  իրավունքը  կարող է  իրականացնել  նաև  ոչ  սեփականատերը:  Օր.՝  գույքային  վարճակալության  պայմանագրով  վարձակալը  ոչ  միայն  տիրապետում,  այլև  օգտագործում է  ուրիշի  գույքը:
Տնօրինման  իրավազորությունը    սեփականատիրոջը  թույլ է  տալիս  իր  գույքը  վաճառել,  նվիրել,  գրավ  դնել  և  այլն:
Տնօրինման  իրավազորությունը   որպես  կանոն,  իրականացվում  է  միայն  սեփականատերը:  Միայն  օրենքով  նախատեսված  դեպքում է, որ  տնօրինման  իրավազորությունը  կարող  է  իրականացնել  նաև  ոչ  սեփականատերը:  Օր.՝  երբ  քաղաքացին  իր  գույքն  հանձնում է  կոմիսիոն  խանութ՝  վաճառելու  համար, ապա  խանութն  ինքն է  իրականացնում  այդ  գույքը  տնօրինելու  իրավազորությունը:  Խանութի  իրավունքը  բխում է  ոչ թե  սեփականությունից,  այլ  օրենքից  և սեփականատիրոջ  հետ  կնքած  պայմանագրից:  Քանի  որ  անկախ  դրանից  սեփականատերը  շարունակում է  մնալ  իրի  տերը, նա կարող է  հետ  վերցնել  իր  գույքը  մինչև  վաճառվելը:
Տնօրինման  իրավունքի  իրականացումն  օտարման  միջոցով  նաև  նշանակում է,  սեփականություն  իրավուքնի  դադարում  տվյալ  անձի  համար  և  սեփականության  իրավունքի  առաջացում  մեկ  ուրիշի  համար:  Օր.՝  երբ  առևտրական  ինչ-որ  կազմակերպությունից  ապրանք եք  գնում,  այդ  ժամանակ  ապրանքների  նկատմամբ  դադարում է  կազմակերպության  իրավունքը,  և  սեփականություն  իրավունք են  ձեռք  բերում  գնորդները:
Կտակելու  իրավունքը-  գույքի  տնօրինման  եղանակներից  մեկն էԱյդ  իրավունքը  սահմանադրություը  առանձնակի  արժևորել է  այն  պատճառովոր  կտակելը  հանդիսանում  է  իրավահաջորդության  առավել  տարածված   և  քաղաքացու  կամքով  իրականացվող  սեփականության  իրավունքի  փոխանցման  եղանակ:

Պետությունը  կարող է  իրականացնել  սեփականության  օտարում  հասարակության  և  պետության  կարիքների  համար:
Սեփականության  օտարում  հասկացությունը, քաղաքացիական  իրավունքում  օգտագործվում է  սեփականության  իրավուքնի  օբյեկտն  այլ  անձի  սեփականությանն  անցնելը  նշելու համար:   Սեփականության  օտարում  նշանակում է  սեփականության  իրավուքնի  դադարում  ինչ-որ  սուբյեկտի  համարև  սեփականության  իրավունքի  առաջացում  մեկ  այլ  սուբյեկտի  համար:
Սեփականության  օտարումը լինում ՝  հատուցանելի (առուվաճառք) և  անհատուցանելի  (օրինակ  նվիրատվություն):  Կարող է  լինել  նաև  կամավոր  և  հարկադրական:
Կամավոր  օտարումը  համարվում է  սեփականատիրոջը  պատկանող  գույքի  տնօրինման  իրավազորության  իրականացման  եղանակներից  մեկըԱյն  իրականացվում է  սեփականատիրոջ  կամքով՝  պայմանագրի կամ  այլ  գործարքի  հիման  վրա:
Հարկադիր  օտարումն  իրականացվում է  օրենքով  նախատեսված  դեպքերում  սեփականատիրոջ  կամքին  հակառակայսինքն  հարկադրական  կարգով:

Սահմանադրության  31-րդ  հոդվածի  3-րդ    մասում  ամրագրված են  հասարակության  և  պետության  կարիքների  համար սեփականության  օտարման  պայմանագրերը:  Պայմանագրերը  պետության  վրա  դնում են  չորս  փոխկապակցված  պարտականություն.
1.         Սեփականության  օտարումը  հասարակության  և  պետության  կարիքների  համար  կարող է  կատարվել  միայն  բացառիկ՝  գերակա  հանրային  շահերի  դեպքերում:
2.       Սեփականության  օտարումը   հասարակության  և  պետության  կարիքների  համար  կարող է  կատարվել  կարող է  կատարվել  միայն  օրենքով  սահմանված  կարգով:
3.       Սեփականության  օտարումը   հասարակության  և  պետության  կարիքների  համար  կարող է  կատարվել  կարող է  կատարվել  միայն  նախնական  փոխհատուցմամբ:
4.       Սեփականության  օտարումը   հասարակության  և  պետության  կարիքների  համար  կարող է  կատարվել  կարող է  կատարվել  միայն  համարժեք  փոխհատուցմամբ:

Комментариев нет:

Отправить комментарий