Ալկադիեններ են անվանվում CnH2n-2 ընդհանուր բանաձև ունեցող այն չհագեցած
ածխաջրածինները, որոնք մոլեկուլում պարունակում են երկու կրկնակի
կապ:
Իզոմերիան
Ալկադիենների իզոմերիան պայմանավորված է և՛ ածխածնային կմախքի կառուցվածքով, և՛ կրկնակի կապի դիրքով: Նրանց փոխազդունակության վրա մեծ ազդեցություն ունի կրկնակի կապերի փոխադարձ դիրքը, և ըստ այդ հատկանիշի տարբերվում են երեք տեսակի դիեններ.
·
C=C=C
- Կուտակված՝ մոլեկուլում կրկնակի կապերը անմիջականորեն սահմանակցված են միմյանց:
·
C=C-C=C
– Զուգորդված՝
կրկնակի կապերն առանձնացված են մեկ C-C կապով:
·
C=C-(CH2)n
–C=C n>1 –մեկուսացված՝ մոլեկուլում կրկնակի կապերն առանձնացված են մեկից ավելի sp3 հիբրիդային վիճակում գտնվող ածխածնի ատոմներով:
Կրկանկի կապի դիրքով
պայմանավորված՝ իզոմերիան դիեններում
սկսվում է ածխածնի չորս ատոմ պարունակող
միացություններից՝ բութադիեն- 1,2 և բութադիեն 1,3: Այս դեպքում
հնարավոր են միայն կուտակված և զուգորդված
տեսակները: Սկսած ածխածնի
5 ատոմ պարունակող դիեններից, հնարավոր է
կրկնակի կապի դիրքով
պայմանավորված բոլոր երեք տեսակի դիենների
առկայությունը:
Անվանակարգը
Ըստ միջազգային անվանակարգի՝ ալկադիենի երկու կրկնակի կապը պետք է պարունակվի գլխավոր շղթայում: Ածխածնի ատոմները համարակալվում են այնպես, որ կրկնակի կապող միացածները ստանան ամենափոքր համարները:
Ալկադիենների անուններն ածանցվում են համապատասխան ալկանների, այսինքն նույն թվով ածխածնի ատոմներ պարունակող անուններից, որոնց վերջին տառը փոխարինվում է -դիեն վերջավորությամբ:
- Բութեն C4H6
- Պենտեն C5H8
- Հեքսեն C6H10
- Հեպտեն C7H12
- Օկտեն C8H14
- Նոնեն C9H16
- Դեկեն C10H18
Կրկնակի կապերի
տեղը շղթայում նշվում է
անվան վերջում, իսկ տեղակալիչները սկզբում:
Комментариев нет:
Отправить комментарий