воскресенье, 28 сентября 2014 г.

Հայերի ծագումը

Հայ  ժողովուրդը  պատկանում է    աշխարհի  հնագույն  ժողովուրդների  թվին, որոնք  կազմավորման  մասին շատ  ավանդազրույցներ կան: 
Դրանց  մեջ  առավել  հինը  հունականն է, որը  գրի է  առնվել  Ստրաբոնի  կողմից:  Ավանդազրույցում    ակունքները  նույնպես  հայկական են: 
Ըստ  հունական  ավանդության    արգոնավորդ  Յասոնի  հետ  Կոլխիդա  եկած  Արմենոսը, որ  Հունաստանի  Թեսալիա  երկրամասի  Արմենիոն  քաղաքից էր,  Հունաստան  չի վերադառնում, և  իջնելով  հարավ  հաստատվում է  Հայկական  լեռնաշխարհում:  Ավանդազրույցի  համաձայն  Արմենոսի  անունից էլ   երկիրը  ստանում է  <<Արմենիա>>  անվանումը:

среда, 17 сентября 2014 г.

Շառլ Բոդլեր Արբեք

Բոդլերն  իր  խնդիրների  միակ  լուծումը  գտել է  արբելու  մեջ,  այն  փորձությունները, որը  բերում է  ժամանակը,  ճնշում է  ու  կուրացնում,  պետք է  մոռանալ,  պետք է  արբել  անդադար: 
<<Եվ  եթե  հանկարծ  ուշքի  գաք, երբ  արբեցումն անցնի, նորից  արբեք:  Արբեք, որ մոռանաք ու ոչինչ  չզգաք, ժամանակի  տանջահար  ստրուկը  չլինեք>>:

понедельник, 8 сентября 2014 г.

Գրական խաղ բոդլերյան մոտիվներով


- Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՝, հանելուկ- մարդ, հո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:
Ես  նրանց  մեջ  տարբերություն  չեմ  դնում;
- Բարեկամների՞դ:
Երբևէ  չեմ  մտածել այդ մասին:
- Հայրենի՞քդ:
Մի տեսակ պարտավորված եմ սիրել:
- Գեղեցի՞կը:
Գեղեցիկը  միշտ էլ  գնահատվում է:
- Ոսկի՞ն:
Ոսկին  իմ համար  արժեք  չունի:

-Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:
--------------