Մոտակա շենքի աստիճանների վրա մի կույր մարդ էր նստած գլխարկը ձեռքին: Նրա կողքին մի ցուցանակ էր դրված, որի վրա գրված էր. <<Ես կույր եմ, օգնեք ինձ խնդրում եմ>>: Մի մարդ մոտեցավ նրան և կանգ առավ հենց նրա դիմաց: Նա տեսավ անդամալույծին, ում գլխարկի մեջ ընդամենը մի քանի կոպեկ գումար կար: Նա առանց թույլտվության շպրտեց կոպեկները և նոր բառեր գրեց ցուցանակի վրա և հեռացավ:
Մի
քանի օր անց նա վերադարձավ: Այս անգամ գլխարկը լի էր մետաղադրամներով: Իր քայլերից կույր մարդը զգաց, որ նա հենց այն մարդն է ով գրություն էր թողել
և հեռացել, և նրան շատ էր հետաքրքրում, թե ինչ էր նա գրել ցուցանակի վրա: Նա պատասխանեց.
-Ոչ մի սուտ բան: Ես ուղղակի գրել էի նույնը մի փոքր այլ
ձևով:
Նա ժպտաց և հեռացավ: Նոր գրությունն այսպիսին էր. <<Հիմա
գարուն է, բայց ես չեմ կարողանում այն տեսնել>>:
Комментариев нет:
Отправить комментарий