Մայր Թերեզան (իսկական անունը-Ագնես Գոնջա Բոյաջիու) ծնվել
է 1910թ. օգոստոսի
26-ին
Սկոպյե
քաղաքում:
Նա
ուներ
քույր
և
եղբայր՝
Ագաթան
և
Ղազարոսը: Տասնութ տարեկան հասակում մեկնել է Իռլանդիա, որտեղ ընդգրկվել է «Իռլանդացի Լորետա քույրեր» վանականների խմբում: 1931թ. ընդունվել է կուսակրոնություն և ստացել
Թերեզա անունը: Այնուհետև նրան ուղարկել են Կալկաթա, որտեղ
շուրջ 20 տարի
դասավանդել
է
<<Սուրբ
Մարիամի>> դպրոցում: 1946թ. սեպտեմբերի
10-ին նա Կալկաթայի կարիքավորներին և աղքատներին
օգնելու թույլտվություն է ստանում:
1948թ. Հնդկաստանում հիմնում է գթաստրության խումբ, որի գործունեությունն
ուղղված
էր
դպրոցների,
մանկատների,
ծանր
հիվանդների
և
աղքատների
համար
հիվանդանոցների
ստեղծմանը:
1965թ.
խմբի
գործունեությունը
դուրս
է
գալիս
Հնդկաստանի
սահմաններից:
1973թ.
մայր
Թերեզան
արժանացել
է
կրոնի
առաջընթացի
համար
Թեմպլտոնովյան
մրցանակին:
1979թ. նրան տրվում է Նոբելյան մրցանակ՝ «Կարիքավոր մարդկանց օգնելու գործունեության համար»: Մայր Թերեզան
մահացել
է
1997թ.
սեպտեմբերի
5-ին՝
87 տարեկան
հասակում:
Մայր Թերեզան ասում է.
-Թույլ տվեք ինձ սեր քարոզել ոչ թե բառերով, այլ իմ կյանքի օրինակներով, ուժով, իմ գործերի հուսադրող ազդեցությամբ, ցույց տալով լիարժեք խորությունը սիրո , որը այրվում է իմ սրտում:
Մայր Թերեզան վեր կացավ առավոտյան 3:30: Օրվա ընթացքում նա անում էր նույն աշխատանքը ինչ-որ մյուս քույրերն էին անում, նույնիսկ մաքրում էր զուգարանները, երբ իր հերթն էր գալիս: Հաճախ նա աշխատում էր ամբողջ օրը առանց հանգստանալու կամ ծարավը հագեցնելու: Այն մարդկանց, ովքեր շտապում էին իր մոտ նա անվանում էր <<Իմ մարդիկ>>: Ներշնչելով իր ամբողջ խանդավառությունը, նա միշտ գտնում էր նորանոր ուղիներ տուժածներին օգնելու համար: Մի անգամ ինքնաթիռում ճաշելու ընթացքում, նա դիմել է ուղևորներին, խնդրելով իրեն տալ մնացած հացը և ուտելիքները.
-Սա իմ աղքատների համար է,- բացատրում էր նա,- շատ շնորհակալ եմ օգնության համար:
Նա հավատում էր մարդկանց: Նա հավատում էր, որ մարդը ստեղծված է սիրո և բարության համար, որպեսզի լինեն երջանիկ և տան երջանկությունը ուրիշներին: Մայր Թերեզան անսահման սիրում էր մարդկանց: Նրա կյանքը ցույց է տվել, որ սերը հրաշքներ է գործում: Նա ցույց տվեց, որ յուրաքանչյուրիս հոգին գեղեցիկ է: Նա հիանում էր մարդկանցով, սովորում էր նրանցից, օգագործում էր ամեն հնարավորը, որպեսզի ծառայի նրանց: <<Ինձ համար աշխարհում ամեն մարդ յուրահատուկ է: Ամեն յուրահատուկ բան կարևոր է>>:
<<Տուն
մահացողների համար>>
Կրիստոֆեր Խիտչենս-Այս դժբախտ
աշխարհում կարելի է գտնել շատ քիչ հերոսներ,
ովքեր իրենց անձը զոհաբերելով պաշտպանում են
հալածվածներին: Բայց ստացվում է, որ նրանցից միայն մեկն է արժանացել
անտեսանելի օգնության և համարվել սուրբ: Եվ ի՞նչն
է նրան
աստվածային դարձնում:
Կարդինալ-Նորագույն պատմության մեջ ոչ մի կնոջ
չի հետաքրքրել հասարակության
կարծիքն այնպես ինչպես
Մայր Թերեզային: Եվ ես սա չեմ ասում գեղեցիկ խոսքերի համար:
Որտեղի՞ց սկսվեց այս ամենը: Կեղծավորություն և դյուրահավատությու՞ն:
1969թվականին միշտ չափազանց
անկողմնակալ և օբյեկտիվ
<<Բիբիսի>>-ն խնդրել է խաբեբա
և իբրև բժիշկ Մալկոլմ
Մագերիդզիին այցելել Սուրբ Թերեզային:
Մալկոլմ Մագերիդզին-Երբ ես Լոնդոնում հանդիպեցի Մայր Թերեզային, դրանից հետո միակ բանը, որ ես
ցանկանում էի դա այստեղ
գալն էր, որպեսզի տեսնեմ Ձեզ և Ձեր աշխատանքը: Եվ դա ստացվեց
ինձ մոտ: Անկասկած, սա աստվածային է: Հպարտ իր խոնարհությամբ Մագերիդզը համոզվեց, որ իրեն և իր խմբին տրված է մեծ հնարավորություն առաջին հեռուստատեսային Հրաշքը ստեծելու:
Կեն
Մակմիլան- <<Մի գեղեցիկ բան Աստծո համար>> ֆիլմի նկարահանման ժամանակ հետաքրքիր դեպք պատահեց,
երբ մեզ
տարան այնտեղ, որը Մայր Թերեզան անվանել է <<Տուն մահացողների
համար>>: Պիտեր Չեֆերը՝ ռեժիսյորն ասաց.
Մոտ օրերս փաթեթ եկավ <<Բիբիսի>>-ից <<Կոդակ>>-ի արտադրության:
Մենք սկսեցինք նկարահանումները: Մի քանի շաբաթ անց մենք վերադարձանք, իսկ
մեկ կամ երկու ամիս հետո ստուդիայում նայեցինք
ֆիլմը, որտեղ կային կադրեր
<<Տուն մահացողների համար>> վայրից: Պետք էր ամեն ինչ մանրամասն նայել: Սա հրաշալի է, սա անհավատալի է անընդհատ ասում էի ես:
Երեք-չորս օր անց ինձ զանգահարեցին ժուռնալիստները և ասացին, որ լսել ենք նոր եք վերդարձել Հնդկաստանից:
Ինչպես Մարդ Տվենն
է ասել <<Հերիք է մարդուն անվանես վաղ թռչնակ, և նա կքնի մինչև կեսօր:
Մերի Լաուդոն- Առաջին տպավորությունը տեսանյութերից հետո. Այնտեղ չկար ոչ մի աթոռ, Առաջին
աշխարհամարտի տարիների նման էր: Այնտեղ չկար ոչ այգի, ոչ բակ ընդհանրապես ոչինչ: Եվ
ես մտածում էի, թե ի՞նչ է
սա: Երկու սրահ, մեկում
50-60 տղամարդ, մյուսում 50-60
կին և բոլորը գրեթե մահամերձ,
չկար բժշկական օգնություն, այնտեղ
չկար ոչ մի անզգայացնող դեղահաբ,
բացի ասպիրինից, և եթե բախտդ բերի երբեմն էլ Բրուֆեն կամ այլ դեղահաբ: Եվ այդ դեղահաբերը
օգտագործվում էին և՛
որպես ցավազրկոզ վերջին
աստիճանի քաղցկեղի , և՛ այլ հիվանդությունների դեպքում:
Ինչի՞ համար է այդ ամենը: Այնտեղ չկան բավարար թվով ներարկիչներ, և դրանց բազմիցս օգտագործվում էին: Ես տեսա, թե
ինչպես էին մի քանի
կույսեր լվանում ներարկիչները սառը ջրով և նրանցից մեկին հարցրեցի, թե ինչու ես այդպես անում: Նա պատասխանեց.
-Որպեսզի լվանամ այն:
Ես հարցրի, թե
ինչու չեք մարքում ներարկիչները տաք ջրով,
նա ասաց, որ մենք ուղղակի ժամանակ չունենք:
Առաջին աշխատանքային օրվա ավարտից հետո, ես
որոշեցի սպասել իմ ընկերոջը, ով խնամում էր
15 տարեկան մահամերձ տղային: ԱՄՆ-ից մի բժիշկ
կար, ով աշխատում էր այնտեղ, ասաց, որ փորձել է բուժել այս տղային: Նրա
մոտ եղել է բավականին
սովորական ցավեր երիկամների հետ կապված, բայց նրա մոտ գնալով
ամենից վատանում էր, որովհետև
նա չէր ընդունել հակաբիոտիկներ և հետագայում
անհրաժեշտություն է առաջացել վիրահատություն անելու:
Բժիշկն
ասաց, որ նրան հիվանդանոց չեն տանում: Ես հարցրի ինչու, պետք է ուղղակի տաքսի կանչել ու տանել մոտակա հիվանդանոց: Նա ասաց. – Նրանք դա չեն անի: Եթե դա անեն մեկի համար, մյուսներինն էլ պետք է անենք:
Մայր Թերեզա- Ես ամենասկզբից էլ ցանկացել եմ
ծառայել աղքատներին միայն Աստծու սիրո
համար: Եվ ցանկացել եմ տալ նրանց
այն, ինչը հարուստները ստանում են
փողի օգնությամբ ես ցանկացել
եմ տալ
նրանց:
Ժան-Բերտրան Արիստիդ- Մեր ձեռքերով մեր կյանքով ու սիրով արդարություն ենք պահանջում,
պահանջում ենք անկախություն և ինքներս ենք այն վերցնում, որովհետև արդարությունը
չեն տալիս: Ոչ, ազատությունը և անկախութունը հենց այնպես չեն տալիս, մենք պետք է վերցնենք այն: Եվ մենք հենց էդպես էլ
դուրս եկանք փողոց ու վերցրեցինք մեր ազատությունը, մեր անկախությունը:
Կյանք
Կյանքը հնարավորություն
է, օգտագործիր:
Կյանքը գեղեցկություն
է, հիացիր:
Կյանքը երանություն
է, ճաշակիր:
Կյանքը երազ է, իրագործիր:
Կյանքը մարտահրավեր
է, ընդունիր:
Կյանքը պարտականություն
է, կատարիր:
Կյանքը խաղ է, խաղա:
Կյանքը հարստություն է, մի վատնիր այն:
Կյանքը սեր է վայելիր
այն ամբողջությամբ:
Կյանքը սեփականություն
է, խնամիր այն:
Կյանքը գաղտնիք է,
իմացիր այն:
Կյանքը ուխտ է, կատարիր
այն:
Կյանքը վիշտ է, հաղահարիր:
Կյանքը երգ է, երգիր
մինչև վերջ:
Կյանքը պայքար է, ընդունիր:
Կյանքը անհայտ անդունդ է, քայլիր առանց վախի:
Կյանքը հաջողություն է, որսա պահը:
Կյանքը գեղեցիկ է,
մի կործանիր այն:
Կյանքը- քո Կյանքն է, պայքարիր
նրա համար:
Մեջբերումներ
- Երեկն անցել է: Վաղը դեռ չի եկել: Միայն այսօրն ունենք, սկսենք:
- Կյանքում շատ է չարությունը, կան անտուններ ու հիվանդներ, բայց ամենավատ վիճակում նրանք են, ովքեր զրկված են սիրուց:
- Շատ տառապանք կա աշխարհում, շատ-շատ: Նյութական տառապանքը սովի, անտունության բոլոր տեսակի հիվանդություններից տառապանքն է: Բայց ես դեռևս մտածում եմ, որ մեծագույն տառապանքը առանձին լինելն է, չսիրված և ոչ ոքի չունենալը զգալն է: Ես արդեն հասել եմ այն գիտակցությանը, որ անցանկալի լինելը, անտեսվելը ամենավատ հիվանդությունն է, որ մարդը կարող է երբևիցե փորձարկել:
- Սերը օրեցօր, մինչև մեր մահը պետք է այնքան սովորական լինի մեզ համար, որքան ապրելն ու շնչելը:
- Մարդիկ աշխարհում կարող են տարբեր տեսք ունենալ, տարբեր կրոն, տարբեր դաստիարակություն կամ դիրք: Բոլորը նույնն են: Բոլորը սիրելու մարդիկ են: Բոլորը սիրո քաղց ունեն:
- Պետք է իմանանք, որ ստեղծվել ենք ավելի մեծ բաների համար, և ոչ միայն թիվ կազմելու այս աշխարհում: Միայն վկայականներ՝ այս կամ այն գործի համար, աստիճաններ ստանալու: Ստեղծվել ենք սիրելու և սիրվելու համար:
- Աղքատը մեզ ավելի է տալիս, քան մենք նրան: Այնքան ուժեղ մարդիկ են, առանց ուտելիքի ապրերում են օր օրի, և երբեք չեն բողոքում: Պետք չէ նրանց հանդեպ ցուցաբերել ողորմություն կամ հակակրանք: Նրանցից սովորելու շատ բան ունենք:
- Ինչքան քիչ ունենանք, այնքան շատ կտանք: Անհեթեթություն է թվում, սակայն սիրո տրամաբանություն է:
- Եթե սկսեք դատել մարդկանց, ձեզ չի բավարարի ժամանակը նրանց սիրելու համար:
- Հեշտ է սիրել հեռավորության վրա, բայց ոչ այնքան հեշտ է սիրել մերձավորին:
- Դժողքը դա վայր է, որտեղից հիվանդության հոտ է գալիս և ոչ ոք ոչ մեկին չի սիրում:
- Կարևորն այն չէ, թե ինչքան ենք անում, այլ որքան սեր ենք դնում մեր արածի և կիսածի մեջ: Փորձիր մարդկանց չդատել: Եթե ուրիշներին դատում ես,ուրեմն սեր չես տալիս: Փոխարենը փորձիր օգնել նրանց՝ տեսնելով նրանց կարիքները և ջանալով հանդիպել նրանց հետ: Մարդիկ ինձ հաճախ են հարցնում, թե ինչ եմ մտածում համասեռամոլների մասին, և ես միշտ պատասխանում եմ, որ մարդկանց չեմ դատում:
- Շատերն են խոսում աղքատների մասին, քչերն են խոսում նրանց հետ:
- Սիրիր: Ինչքան շատ բան կիսես ուրիշների հետ, այնքան շատ կվայելես:
- Մեզ պետք չեն զենք և ռումբեր, որպեսզի հաղթենք չարիքին, մեզ պետք է սեր և կարեկցանք:
- Ես գիտեմ մի բան, եթե իրար ավելի շատ սիրեին մարդիկ մեր կյանքը շատ ավելի լավը կլիներ:
- Սիրեք, եթե դա վնաս չի պատճառում:
- Ամենակարևոր դեղը- դա սերն ու ուշադրությունն է:
- Տառապանքը կարող է դառնալ մեծ սիրո և մեծ կարեկցանքի միջոց:
- Փոքրիկ բարի գործերը արված մեծ սիրով, բերում են ուրախություն և խաղաղություն:
- Սերը- դա պտուղ է, որը հասունանում է ցանկացած ժամանակ և, որին կարող է հասնել ցանկացած ձեռք:
- Մարդու ամենամեծ մեղքը ատելությունը չէ, այլ անտարբերությունը հարազատ եղբայրների նկատմամբ:
- Մեծագույն աղքատությունը սրտի աղքատությունն է:
- Յուրաքանչյուր աշխատանք՝ կատարված սիրով և բաց սրտով, միշտ էլ բերում են մարդուն Աստծո մոտ:
- Թող մարդիկ տեսնեն բարություն ձեր դեմքին, ձեր աչքերում և ձեր բարեկամական ողջույնի մեջ:
- Միայնակության զգացումը, որ դու ոչ ոքի պետք չես, աղքատության ամենավատ տեսակն է:
Комментариев нет:
Отправить комментарий