Իրականում բոլորս էլ տարբեր ենք: Բոլորս տարբեր կերպ ենք
մտածում, տարբեր կերպ արտահայտվում, տարբեր ոճերի
հագնվում: Բայց հիմնակնում մեր ինչպիսին լինելը միշտ կապում ենք մեծամասնության կարծիքի հետ` ո՞րն է ընդունված, ո՞րն է ճիշտ, ո՞րն է բարոյական, ու փորձում հարմարվել իրենց պատկերացրած <<լավ մարդու>> կերպարին:
Իսկ արդյոք պետք ա ամեն քայլ անելուց առաջ մտածել, թե ինչ կմտածեն ուրիշները, ավելի շուտ թաղամասի էն մասսան ով զբաղված ա քո կյանքը քննարկելով, ճակատագիրդ որոշելով քեզ բարոյական, կամ անբարո անվանելով:
Իսկ եթե դու չես ենթարկվում հասարակության կարգուկանոնին դու միանգամից դառնում ես տարօրինակ, հոգեկան, ուրիշ։
Քեզ չի ընդունի հասարակությունը, եթե դու իրենցից տարբերվես` անես էնպիսի բաներ, ինչն իրենք երբեք չէին անի, որովհետև իրականում չեն կարող: Ու դու ավտոմատ գրանցվում ես <<վատ մարդկանց>> ցուցակում:
Քեզ չի ընդունում հասարակությունը, որովհետև դու ուրիշ ես, որովհետև ուշադրության կենտրոնում ես, որովհետև նախանձում են:
Կարծում եմ ավելի լավ է լինել ուրիշ, լինել տարօրինակ,բայց լինել այնպիսին,ինչպիսին իրականում ցանկանում ես լինել, ինչպիսին դու քեզ երջանիկ ես համարում: Եղիր անկեղծ ու երբեք մի խաղա այն դերը, որը սիրում է հասարակությունը, ոչ ոքի համար էլ հաճելի չի լինել հասարակության կարծիքների ստրուկը: Եվ միգուցե այդ ժամանակ մյուսներին չհետաքրքրեն <<ուրիշները>>:
Էդպես մտածելով ու առաջ շարժվելով միգուցե դու ստեղծես էնպիսի հասարակություն, որը տարիներ հետո բակում անգործ նստած չի քննարկի <<ուրիշների>> կյանքը,այլ կապրի ու կգնահատի իր սեփականը:
Комментариев нет:
Отправить комментарий