воскресенье, 29 мая 2016 г.

Ազգային ժողով

Նոր սահմանադրության  տարբերությունները:  Ազգային  ժողովի  հոդվածները  ընթերցելիս  առաջին  փոփոխությունը  հենց  հոդված  89-ի  մեջ է, որը  նշում է  Ազգային  ժողովի  կազմը  և  ընտրության  կարգը:  Հին  Սահմանադրության  63-րդ  հոդվածի  համաձայն  Ազգային  ժողովը  կազմված է  հարյուր   երեսունմեկ  պատգամավորից:
Նոր  Սահմանադրության  89-րդ  հոդվածի  առաջին կետում  նշված է, որ Ազգային  ժողովը  կազմված է  առնվազն  հարյուր մեկ  պատգամավորից, այսինքն  հստակ  թիվ  չի  նշվում  պատգամավորների  թվի  հետ  կապված  ու  շատ  անորոշ  որոշում է, և  այս  հոդվածի  համաձայն  արդյո՞ք  կարող է  պատգամավորների  թիվը  լինել  301  կամ  501:
Նոր  Սահմանադրության  համաձայն  Ազգային  ժողովում  տեղեր են  հատկացվում  ազգային  փոքրամասնությունների  ներկայացուցիչներին:

Նոր  Սահմանադրության  94-րդ  հոդվածի  համաձայն  պատգամավորը  ներկայացնում է  ամբողջ  ժողովրդին,  կաշկանդված չէ   հրամայական  մանդատով,  առաջնորդվում է  իր  խղճով  և  համոզմուքներով:  Ընդ  որում  այդ  հոդվածը  հին Սահմանադրությունում նույնն է,  բայց  երկուսում էլ  նույն  բացթողումը  կա  <<առաջնորդվում է  իր  խղճով  և  համոզմունքներով>>,  իրավական  ձևով  չի  բացատրվում կամ  սահմանվում  խիղճ  և  համոզմունք  հասկացությունները:  
Հին  Սահմանադրություն  հոդված  79. 
·         Ազգային  ժողովը  պատգամավորների  ընդհանուր  թվի  մեծամասնությամբ  ընտրում է  Ազգային  ժողովի  նախագահ:
·         Ազգային  ժողովի  նախագահը  վարում է  նիստերը,  տնօրինում է  Ազգային  ժողովի  նյութական  միջոցները,  ապահովում  նրա  բնականոն  գործունեությունը:
·         Ազգային  ժողովն  ընտրում է  Ազգային  ժողովի   նախագահի  երկու  տեղակալ: 
Ըստ  նոր  Սահմանադրության 104-րդ  հոդվածի՝ Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ եւ երկուսի  փոխարեն  երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից:
 Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը:
Եվ կա  նոր  կետորի համաձայն Ազգային ժողովում ձեւավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է հերթական նստաշրջանների եւ նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
Նոր  Սահմանադրության  հոդված 109-ի  համաձայն Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը եւ Կառավարությունը, իսկ  Հին Սահմանադրությունում՝  պատգամավորներն  ու  կառավարությունը:
Հոդված  109-ում կա  մի նոր  կետորն իմ կարծիքով  Նոր  Սահմանադրության  մի քանի  օգտակար  կետերից  մեկն էր:
6. Ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք:


Հին  Սահմանադրության  84-րդ  հոդվածի  համաձայն  Ազգային  ժողովը  կարող է անվստահություն  հայտնել  կառավարությանը  պատգամավորների  ընդհանուր  թվի  ձայների  մեծամասնությամբՆոր  Սահմանադրության  115-րդ  հոդվածն ասում էոր  Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Երկու  Սահմանադրություններում էլ    քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո, սակայն, ըստ  նոր  Սահմանադրության՝ ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:
Հոդված  116-ը, 117-ի, 118-ի  հին  Սահմանադրության  մեջ  ամբողջացված  ներկայացված էր  մեկ  հոդվածով (81-րդ  հոդված):
116-րդ  հոդվածում  ավելացված է միայն  մի կետ.
Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝
3. որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.
Հին Սահմանադրության   81-րդ  հոդվածի  համաձայն  Ազգային  ժողովը  Հանրապետության  նախագահի  առաջարկությամբ  հայտարարում է  համաներում, իսկ նոր  Սահմանադրության  117-րդ  հոդվածի համաձայն  Ազգային  ժողովը  կառավարության  առաջարկությամբ, պատգամավորների  ընդհանուր  թվի  ձայների  մեծամասնությամբ  կարող է  ընդունել  համաներման մասին օրենք:
118.
1. Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում:
2. Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Կառավարությունը:
Տարբերությունը  այն է, որ  հին Սահմանադրությամբ  նախագահի  առաջարկությամբ էր  ընդունվում  պատերազմ  հայտարարելու կամ  խաղաղության  մասին  որոշում,  ինչպես  նաև  Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է, ոչ  թե  Կառավարությունը  այլ  Նախագահը:
Հին  Սահմանադրության  հոդված  82-ի  համաձայն  Հանրապետության   վարչատարածքային  բաժանումը  Ազգային  Ժողովը  սահմանում է   կառավարության  առաջարկությամբ:  Նոր  Սահմանադրության 121-րդ  հոդվածի  համաձայն  վարչատարածքային  միավորները  արդեն  սահմանված են՝  մարզերն  ու  համայնքներն են:


Նոր Սահմանադրության  մեջ  կա  նաև մի  նոր  հոդված  Ինքնավար  մարմինների   վերաբերյալ:  Ըստ  հոդված  122-ի  Պատգամավորների  ընդհանուր  թվի  ձայների  մեծամասնությամբ  կարող են  ստեղծվել  ինքնավար  մարմիններ:  Դրանց  նպատակը  մարդու  և քաղաքացու  հիմնական  իրավունքների  և  ազատությունների  ապահովումն է:

Комментариев нет:

Отправить комментарий