- . Յուրաքանչյուր ոք ունի իր սեփականությունը իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունը, բացառությամբ դատական կարգով, օրենքով նախատեսված դեպքերի:
- .. Սեփական իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանձ, հանրության և պետության իրավունքները:
- Սեփականության օտարում կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ հասարակության և պետության կարիքների համար օրենքով սահմանված կարգով (նախնական համարժեք փոխհատուցմամբ):
- . Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:
Ըստ ՀՀ Սահմանադրության 163-րդ
հոդվածի՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող
գույքի նկատմամբ, կատարել
օրենքին չհակասող և այլ անձանց
իրավուքներն և օրենքով
պահպանվող շահերը չխախտող
ցանկացած գործողություն իրականացնել,
այդ թվում իր գույքը որպես սեփականություն օտարել
այլ անձանց, այլ անձի փոխացնել
այդ գույքի օգտագործման,
տիրապետման և տնօրինման
իրավունքը, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
Տիրապետումը
գույքի գտնվելն
է սեփականատիրոջ տնտեսությունում, իր տնտեսական իշխանության
ներքո:
Որպես կանոն,
գույքի տիրապետող է հանդիսանում
հենց իր սեփականատերը:
Սակայն գույքի տիրապետող
կարող է լինել նաև ոչ սեփականատերը՝
ինչպես սեփականատիրոջ կամքով,
այնպես էլ սեփականատիրոջ կամքին
հակառակ՝ օրենքի կամ վարչական ակտի հիմա վրա:
Սեփականատիրոջ կողմից
իրականացվող տիրապետումը կոչվում է
սկզբնական, ոչ սեփականատիրոջ կողմից
իրականացվողը՝ ածանցական, որովհետև
այն իրականացվում է ոչ թե ինքնուրույն, այլ սեփականատիրոջ հետ կնքած պայմանագրի
կամ վարչական ակտի հիմա վրա:
Սեփականատիրոջ տիրապետումը
համարվում է տիտղոսային տիրապետում,
որովհետև այն իրականացվում է օրենքի
հիման վրա, օրինական է:
Բացի սեփականատիրոջից տիտղոսային
տիրապետում կարող են իրականացնել
նաև ոչ սեփականատերերը: Այդ դեպքում ոչ սեփականատիրոջ տիրապետման
հիմքում պետք է ընկած
լինի օրենքը, վարչական
ակտը, կամ պայմանագրերը: Օր.՝ գտնված իրը հանձնվել
է ոստիկանությանը, ապա նրանք
համարվում են տիրապետողներ, բայց ոչ սեփականատեր,
և նրանց տիրապետումը
տիտղոսային է, քանի որ այն սահմանված է
օրենքով:
Տիրապետումը լինում է օրինական և ապօրինի: Օրինական է
համարվում այն տիրապետումը,
որը հիմնված է որևէ իրավական
հիմքի՝ օրենքի, վարչական
ակտի կամ պայմանագրի, այսինքն տիրապետման իրավական
տիտղոսի վրա:
Ապօրինի է համարվում
այն տիրապետումը, որը հիմքում
այս կետերն ընկած չեն: Ապօրինի է նաև այն տիրապետումը, որն իր հիմքում ունի պայամնագիր, սակայն այդ պայմանագիրը ևս անօրինական է: Օր.՝ քաղաքացին ձեռք է բերել, որը ձեռբ բերելու իրավունք չուներ (օր՝ զենզ, զինամթերք), ձեռբ բերվածի նկատմամբ նրա տիրապետումն անօրինական է:
Ապօրինի տիրապետումը կարող է լինել բարեխիղճ և անբարեխիղճ:
Տիրապետումը համարվում է բարեխիղճ, եթե տիրապետողը չի իմացել և չէր էլ կարող իմանալ իր տիրապետման անօրինականության մասին:
Տիրապետումը համարվում է անբարեխիղճ, եթե տիրապետողը գիտեր կամ պարտավոր էր իմանալ իր տիրապետման անօրինականության մասին:
Սեփականատիրոջ մյուս իրավազորությունն օգտագործման իրավունքն
է: Դրա էությունն
այն է, որ գույքն իր սոցիալ-տնտեսական նշանակությամբ ծառայեցնելու միջոցով տիրապետողները դրանից ստանում
են արտադրական, կենցաղային, մշակութային և այլ պահանջմունքների բավարարում, տարբեր տեսակի օգուտներ և եկամուտներ:
Գույքից օգտվելը կապված
է տիրապետման հետ, որովհետև առանց դրա, որպես կանոն, օգտագործման իրավուքնը չի
կարող իրականացվել: Այդ իրավուքնը պատկանում
է գույքի սեփականատիրոջը, բայց օգտագործման իրավունքը կարող
է իրականացնել նաև ոչ սեփականատերը: Օր.՝ գույքային վարճակալության պայմանագրով
վարձակալը ոչ միայն տիրապետում, այլև օգտագործում
է ուրիշի
գույքը:
Տնօրինման իրավազորությունը սեփականատիրոջը թույլ է
տալիս իր գույքը
վաճառել, նվիրել, գրավ դնել և այլն:
Տնօրինման
իրավազորությունը որպես կանոն,
իրականացվում է միայն սեփականատերը: Միայն օրենքով նախատեսված
դեպքում է, որ տնօրինման իրավազորությունը կարող է իրականացնել
նաև ոչ սեփականատերը:
Օր.՝ երբ քաղաքացին
իր գույքն հանձնում է
կոմիսիոն խանութ՝ վաճառելու
համար, ապա խանութն ինքն է
իրականացնում այդ գույքը
տնօրինելու իրավազորությունը: Խանութի
իրավունքը բխում է ոչ թե սեփականությունից, այլ օրենքից և սեփականատիրոջ հետ կնքած պայմանագրից:
Քանի որ անկախ դրանից սեփականատերը
շարունակում է մնալ իրի տերը,
նա կարող է հետ վերցնել
իր գույքը մինչև վաճառվելը:
Տնօրինման իրավունքի
իրականացումն օտարման միջոցով նաև նշանակում
է, սեփականություն իրավուքնի
դադարում տվյալ անձի համար և սեփականության իրավունքի
առաջացում մեկ ուրիշի
համար: Օր.՝ երբ առևտրական ինչ-որ
կազմակերպությունից ապրանք եք գնում,
այդ ժամանակ ապրանքների
նկատմամբ դադարում է կազմակերպության իրավունքը,
և սեփականություն իրավունք են
ձեռք բերում գնորդները:
Կտակելու իրավունքը- գույքի տնօրինման եղանակներից մեկն
է: Այդ իրավունքը սահմանադրություը առանձնակի արժևորել
է այն պատճառով, որ կտակելը հանդիսանում է իրավահաջորդության առավել տարածված և քաղաքացու կամքով իրականացվող սեփականության իրավունքի փոխանցման եղանակ:
Պետությունը կարող է իրականացնել սեփականության օտարում հասարակության և պետության կարիքների համար:
Սեփականության օտարում հասկացությունը, քաղաքացիական իրավունքում օգտագործվում
է սեփականության իրավուքնի օբյեկտն այլ անձի սեփականությանն անցնելը նշելու
համար: Սեփականության օտարում նշանակում
է սեփականության իրավուքնի դադարում ինչ-որ սուբյեկտի համար, և սեփականության իրավունքի առաջացում մեկ այլ սուբյեկտի համար:
Սեփականության օտարումը լինում ՝ հատուցանելի (առուվաճառք) և անհատուցանելի (օրինակ նվիրատվություն): Կարող է լինել նաև կամավոր և հարկադրական:
Կամավոր օտարումը համարվում
է սեփականատիրոջը պատկանող գույքի տնօրինման իրավազորության իրականացման եղանակներից մեկը: Այն իրականացվում
է սեփականատիրոջ կամքով՝ պայմանագրի
կամ այլ գործարքի հիման վրա:
Հարկադիր օտարումն իրականացվում
է օրենքով նախատեսված դեպքերում սեփականատիրոջ կամքին հակառակ, այսինքն հարկադրական կարգով:
Սահմանադրության 31-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված
են հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման պայմանագրերը: Պայմանագրերը պետության վրա դնում
են չորս փոխկապակցված պարտականություն.
1.
Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող
է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում:
2.
Սեփականության օտարումը
հասարակության և պետության կարիքների համար կարող
է կատարվել կարող է
կատարվել միայն օրենքով
սահմանված կարգով:
3.
Սեփականության օտարումը
հասարակության և պետության կարիքների համար կարող
է կատարվել կարող է
կատարվել միայն նախնական
փոխհատուցմամբ:
4.
Սեփականության օտարումը
հասարակության և պետության կարիքների համար կարող
է կատարվել կարող է
կատարվել միայն համարժեք
փոխհատուցմամբ: