Մարդը քաղաքականության մեջ. Անձի քաղաքական շահերն ու պահանջմունքները
Ներածություն
1.Մարդու մասին, մարդու դերը քաղաքականության մեջ

2.Պատմության տարբեր փուլերում քաղաքականության դերը և զարգացումը
3.Քաղաքականության երկու ծայրահեղություններ
4. Մեծերը քաղաքականության մասին
Մարդը կենդանական աշխարհի ամենաբարձրագույն էակն է, հասարակական-քաղաքական, պատմական կյանքի և մշակույթի ստեղծողը:
Քաղաքագիտության ծագմանը նպաստել են փիլիսոփայությունը, իրավագիտությունը և ուտոպիական ուսմունքները: Քաղաքականություն (հունարեն politikos` քաղաքացիների համար, քաղաքացիներին վերաբերող):
Քաղաքականությունն առաջին հերթին սոցիալական երևույթ է, այսինքն քաղաքական գործունեության մեջ կարևոր ու անհրաժեշտ պայման է քաղաքացիների ակտիվությունը: Յուրաքանչյուր անձ քաղաքացիություն ստանալով դառնում է քաղաքականության մի մասը, և դառնում է տվյալ երկրի անդամ, ով մասնակցում է երկրի քաղաքական ու հասարակական կյանքին: Մարդու քաղաքական իրավունքների համակարգը իր մեջ ներառում է քաղաքական կյանքին մասնակցելու, ընտրական, հանրաքվեի իրավունք, երթեր, ցույցեր անցկացնելու իրավունք, խոսքի, տեղեկատվության և հաղորդակցման ազատության իրավունք:
Քաղաքական իշխանությունը պատկանում է ժողովրդին: ՀՀ Սահմանադրությունում նշվում է. <<Ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև պետական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց միջոցով>>:
Քաղաքագիտությունը գիտություն է քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։
Արիստոտել <<Պոլիտիկա>>
2.
Քաղաքականությունը մարդկանց կյանքում պահպանողական չի եղել: Այն փոխել է իր նպատակը, գործունեությունը և ընդհանուր հասկացությունը: Հասարակության կողմից վարած քաղաքականությունը իրականացվում է մարդկանց համար և մարդկանց կողմից:
Հին աշխարհում մարդը համարվել է քաղաքական էակ, սակայն ոչ բոլորն են իրավունք ստացել պետական գործերին մասնակցելու: Միայն պոլիսներում ապրող քաղաքացիները ունեին քաղաքական իրավունք, ովքեր պետության գլուխն էին և պարտավոր էին պահպանել ու պաշտպանել ընդհանուր պետականությունը:
Միջին դարերում մի փոքր այլ է: Չնայած-որ քաղաքական գիտության կայացմանը նպաստող Մաքիավելին սահմանազատում էր քաղաքականությունը կրոնից և բարոյականությունից, և քաղաքական կանոնները բխեցնում էր իրական կյանքից, Թ. Աքվեցին կարծում էր, որ կրոնն ավելի կարևոր է ու մարդու կյանքի միակ իմաստը երջանիկ լինելն է, որին մարդը հասնում է Աստծո միջոցով: Սերը, հավատը և հույսն առ Աստված մարդկանց առաջնային նպատակն էր, ու ավելի հետ էր մղվում մարդու քաղաքական էակ հասկացությունը, ու առաջնային էր դառնում կրոնական էակ հասկացությունը:
19-20-րդ դարերում կրկին առաջ է մղվում մարդու քաղաքական էակ լինելու հանգամանքը:Քաղաքական կյանքում կարևորվում է մարդը՝ անհատը և իր գործունեությունը քաղաքականության մեջ, քանի-որ առանց մարդու քաղաքականություն և քաղաքական հարաբերություններ լինել չեն կարող: Անհատն աստիճանաբար ձեռք է բերում գիտելիքներ, այնուհետև քաղաքական գիտակցություն, քաղաքական կարգավիճակ, որից հետո էլ սկսում է գործել հանուն քաղաքական շահերի:
3. Քաղաքականության մեջ լինում են երկու ծայրահեղություններ. Բացարձակացվում է անհատի քաղաքական դերը (ով հիմնականում առաջնորդվում է սեփական շահով ոը նպատակով), կամ անհատը մղվում է հետին պլան և պետականությունը ղեկավարվում է քաղաքական կազմակերպությունների և հասարակական խմբերի միջոցով:
Անհատը որպես քաղաքական առաջնորդ.
Քաղաքական առաջնորդն այն անձն է, որը գլխավորում է քաղաքական գործընթացները, հասարակության, քաղաքական կազմակերպության կատարում է գործառույթներ, ինչպես նաև նա՝ ով կարող է փոխել իրադարձությունների ընթացքն ու քաղաքական գործընթացների ուղղությունը:
Անհատի քաղաքական մասնակցության առումով տարբերվում են մի քանի տիպեր.
1. Անհատը քաղաքացի լինելով օտարված է քաղաքական գործերից և բացասական վերաբերմունք ունի դրանց հանդեպ: Ու դա կարող է ունենալ երկու պատճառ. Կամ անհատի վարած անհեռատես քաղաքականություն է, կամ թերզարգացվածություն քաղաքականության վերաբերյալ:
2. Անհատը հանդիսանալով որևէ կազմակերպության անդամ հետաքրքրվում և մասնակցում է պետականության գործերին արտահայտում է իր կարծիքը:
3. Քաղաքական ակտիվ անհատի դրսևորում է կուսակցության անդամ լինելը: Հանդիսանալով որևէ կուսակցության անդամ նա առավելապես մասնակցում է պետության գործերին, որը նրա համար առաջնային խնդիր է ու կարևոր աշխատանք:
4. Նշանավոր գրողները, մշակույթի և գիտության գործիչները հանդիսանում են հասարակական-քաղաքական գործիչ, ովքեր հանդես են գալիս որպես ընդդիմախոսներ:
Դեռևս Պլատոնի ժամանակներից քաղաքական գիտության կարևոր հարցն այն էր, թե ով պետք է ղեկավարի պետությունը: Պլատոնը գտնում էր, որ ոչ թե ամբոխը, այլ լավագույները պետք է ղեկավարեն պետությունը: Արիստոտելն առարկելով ասում էր, որ յուրքանչյույր մարդ, ով օժտված է խելամտությամբ, վճռականությամբ և փիլիսոփայի հմտությամբ, պետք է մասնակցի հասարակության կառավարման գործին:

4.
- Լինում են ժամանակներ,երբ նույնիսկ ամենասուր աչքը չի տեսնում ,թե որտեղ է վերջանում քաղաքականությունը և որտեղ է սկսվում օրենքը / Ֆեյխտվայնգեր
- Ժողովրդավարության ժամանակ քաղաքացիները դադարում են հարգել օրենքները՝ ինչպես գրված, այնպես էլ չգրված (Պլատոն):
- Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկել, կարևորն այն է, թե ինչպես են հաշվել (Ի. Ստալին):
- Քաղաքական գործիչները սիրով կամ ատելությամբ չեն ղեկավարում. նրանց ուղղություն է տալիս շահախնդրությունը, այլ ոչ թե զգացմունքները (Չեստերֆիլդ):
- Քաղաքականության մեջ մեր փրկության միակ ճանապարհը կրթությունն է. դա տապան է ջրհեղեղի մեջ (Հորաս Ման):
- Այն ամենը,ինչ բարոյական չարիք է,չարիք է նաև քաղաքականության մեջ / Ժան Ժակ Ռուսո
- Քաղաքականության ամենամեծ արժանիքն այն է,որ չկորչի ամբողջի զգացողությունը / Մունյե
- Քաղաքականության մեջ մեր փրկության միակ ճանապարհը կրթությունն է. դա տապան է ջրհեղեղի մեջ/ Հորաս Ման
- Ժամանակակից քաղաքականությունը իրենից ներկայացնում է ոչ թե պայքար մարդկանց,այլ հասարակական ուժերի միջև /Հենրի Ադամս
Քաղաքականությունը հասարակությունն է, ուզենք, թե չուզենք
մենք նրա մի մասն ենք կազմում, մեկս շատ, մեկս քիչ: Քաղաքականության մաս
է կազմում յուրքանչյուր
քաղաքացի, և կարծում եմ, որ անհատի վարած քաղաքականությունը արդյունավետ և լիարժեք լինել չի կարող: Դժվար կգտնվի այնպիսի անհատ, ով կկարողանա հասկանալ հասարակության
տարբեր խավերի պահանջները, կկարողանա
երկրի կառավարման ղեկը վերցնել
իր ձեռքը և երկիրը կառավարել ելնելով բոլորի
շահերից, բացի սեփականից: Երկրի ղեկը վստահել մի անձի, ով
բացառիկ առավելություն չունի մյուսների նկատմամբ մեծ ռիսկ է: Առավել արդյունավետ կլինի, եթե երկիրը
կառավարեն մեկից ավելի անձինք, ովքեր կունենան տարբեր
մասնագիտություններ, տարբեր աշխարհայացքներ, ովքեր կլինեն տարբեր խավերի ներկայացուցիչներ, կարտահայտեն իրենց սեփական կարծիքը, կկարողանան տեսնել մյուսի
բացթողումները և կկարողանան շտկել միասին:
Իսկ կառավարման գործում նրանցից որևէ մեկը մյուսի
հանդեպ առավելություններ չի ունենա,
բոլորը հավասարապես կգործեն, և այդ դեպքում կկարողանան
հնարավորինս օգտակար և հասարակության (իրենց) շահերից
բխող քաղաքականություն վարել: