Հայերի նպատակը Հայաստանը ազատագրելն էր, իսկ ազատագրելու համար անհրաժեշտ է հզոր ուժ, միասնություն և խելամտություն: Եթե հայերը կարողանային միավորվել և միասին գործել թուրքերի ու պարսիկների դեմ, Ռուսաստանին օգնության խնդրանքով դիմելու անհրաժեշտությունը չէր լինի, որը նաև իրենից մեծ ռիսկ էր ներկայացնում, որովհետև դուրս գալով մի փոսից, հնարավոր է հայտնվես ավելի մեծ ու ավելի վտանգավոր փոսի մեջ, և օտարից օգնություն խնդրելն ու կարծելը, որ միասին հաղթանակի հասնելու դեպքում Ռուսաստանի պես հզոր պետությունը հաշվի կառնի քո կարծիքը ու կտա ազատությունը, որը քո միակ նպատակն էր, իրականությանը մոտ չէ: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին միշտ <<օգնել>> է սեփական շահերից ելնելով, մեծ ռիսկ է Ռուսաստանից օգնություն խնդրելը: Սակայն Արևելյան Հայստանի միացումը Ռուսաստանին ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր:
Դրական կողմեր-Ռուսաստանը ի տարբերություն Թուրքիայի և Պարսկաստանի քրիստոնյա էր և հայերի նկատմամբ բռնություններ չէր գործադրում: Ռուսաստանի տիրապետության տակ անցած տարածքներում հայերի համար ավելի լավ պայմաններ էին ստեղծված քան Արևմտյան Հայաստանում: Սկսեց զարգանալ տնտեսական կյանքը, և որոշ չափով բարելավվեց հայերի վիճակը:
Բացասական կողմեր-
Ժամանակի ընթացքում մոռացանք իրականում ինչի համար ենք պայքարում: Սկզբում պայքարում էինք ազատության հասնելու համար, որն ի դեպ Ռուսաստանը մեզ չէր կարող տալ: Նրա նպատակը իր տարածքները բարելավվելն ու մեծացնելն էր, որին նա հասավ: Ռուսաստանի օգնությամբ դուրս եկանք օտար լծի տակից ու հայտնվեցինք ավելի օտար պետության լծի տակ, ով իր հարվածն ուղղեց դեպի մեր եկեղեցին, դպրոցները և մշակութային հաստատությունները, ով փակում էր մեր դպրոցները, փորձելով այլափոխել ազգային մշակույթը, լեզուն և ընդհանրապես ազգությունը: Այսինքն կար էթնոձուլման վտանգ, սակայն այդ ժամանակ ավելի կարևորվեց բարեկեցիկ կյանքը:
Casino, Casino & Sportsbook | JTHub
ОтветитьУдалитьJoin today and get up 광명 출장안마 to $10 FREE 군포 출장마사지 to play Slots, Blackjack, Roulette and Video Poker. Plus, there are many 김해 출장마사지 more casino games to 전라북도 출장마사지 choose from. 군산 출장마사지