среда, 20 января 2016 г.

Մարդը և նրա անվերջ ցանկությունները


Բոլորս էլ ինչ-ինչ ցանկություններ ունենք, ու տարիքի հետ դրանց բովանդակությունն ու քանակը փոխվում է: Փոխվում է, որովհետև փոխվում ենք մենք' փոխվում է մեր աշխարհայացքը, մեր ցանկությունները, մեր պատկերացումները կյանքի մասին: Գնալով ավելի շատ բան ես սկսում կյանքից պահանջել, փորձում ես անել այնպիսի բաներ ու հասնել էնպիսի բաների ինչն ուրիշները չեն կարողացել կամ չեն էլ փորձել անել:
Երազանքներն ու ցանկություններն են մարդկանց ստիպում ապրել, ապրել, որովհետև էդ դեպքում կկարողանաս, կփորձես ինչ-որ բան անել Մեծ ցանկություններդ իրականացնելու համար: 
Բայց, երբ հասնում ենք մեր նպատակին ավելի ու ավելի շատի ենք ձգտում, շատ բան ենք ուզում, շատերից ենք ուզում, միշտ էլ մեր ունեցածից ավելի <<լավին>> ենք ձգտում  անընդհատ չհագենալով մեզ բաժին հասածից, շատ հաճախ չգնահատելով այն ինչ ունենք : Չենք գնահատում ու մեր ունեցածով էլ չենք ուրախանում: Ինչքան շատ են մեր ցանկությունները, այնքան քիչ ա հավանական, որ դրանցից գոնե մեկը կիրականանա: Եթե շատ են մեր ցանկությունները, ուրեմն քիչ բանի ենք հասել կյանքում ու շատ քիչ բան ենք հասկացել: Քիչ, որովհետև երջանիկ լինելու համար մարդուն շատ բան պետք չի լինի, երջանկությունը քո էն ամենաքչի ու ամենափոքրի մեջ ա, որը մենք ենք ստեղծել: Մենք միշտ ավելիին ենք ձգտում չհասկանալով, որ ամեն ինչ էլ ունենք:

Комментариев нет:

Отправить комментарий