четверг, 26 ноября 2015 г.

Մարդու ձայնի մասին







Հաճախ ձայնը համարում են մարդու <<երկրորդ դեմք>>, և իրականում ձայնը կարող է մարդու մասին այնքան բան պատմել, ինչքան դեմքը: Մարդու ձայնը կարող է պատմել իր զգացմուքների, առողջության, և նույնիսկ այն մասին, թե ինչքան անկաշկանդ է իրեն զգում, որտեղից է, ինչպիսի կրթություն է ստացել և այլն: Ընդհանուր առմամբ ձայնը կարող է բացահայտել անհատի ամբողջ հոգեկան աշխարհը:
Նիկոլայ Բասկովը Ռուսաստանի շոու-բիզնեսում առաջինն էր, ով ապահովագրել էր իր ձայնը: Եթե Բասկովը կորցներ իր ձայնը, ապա ապահովագրական ընկերությունը նրան պետք է վճարեր 2 միլիոն դոլլար: Ի դեպ աշխարհում առաջին մարդը ով ապահովագրել էր իր ձայնը լեգենդար երգիչ Մարլեն Դիտրիխն է:
Մի անգամ լաբորատորիայում թեստ էր անցկացվում: Ունկնդիրները պետք է ձայնը լսելով որոշեին խոսողների տարիքը (ովքեր արտասանում էին նույն նախադասությունը տարբեր հնչերանգներով):
Վախի և զայրույթի զգացումները տարիքը հասցնում էր առավելագույնի, իսկ ուրախության զգացումները հաշվարկվում էր, որպես մինիմալ տարիք: Նույն ձայնի գնահատման տարբերությունը երբեմն տատանվել է մինչև 10 տարվա մեջ: Եզրակացություն. այն մարդիկ, ովքեր ցանկանում են ավելի երիտասարդ երևալ, պետք է խոսեն ավելի ուրախ և բարեկամական էմոցիաներով:
Ձայնը բարելավելու և կատարելագործելու համար առաջին հերթին պետք է հետևել կեցվածքին՝ ճիշտ կեցվածքը և հարմար շնչառական դիրքը թույլ կտա, որպեսզի ձեր ձայնը լինի թեթև և ազատ: Ձայնը պետք է դուրս գա կրծքավանդակից: Դա ստուգելու համար ձեռքը դրեք կրծքավանդակին: Եթե խոսելիս այն ցնցվում է , ուրեմն ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է:
Ձայնի բարելավման համար կարելի է նաև երգով զբաղվել: Տանը մենակ մնալուց փորձեք ինչ-որ բան բարձրաձայն երգել: Փուչիկներ փչեք, դա ամրացնում է շնչառական համակարգը:

Նախկինում ընդունված էր համարել, որ ձայնը շատ հաճախ չի համապատասխանում մարդու արտաքինին: Սակայն մեր ժամանակների փորձագետները ձայնի միջոցով գրեթե անսխալ որոշում են մարդու սեռը, հասակը, քաշը և տարիքը:
Մարդու ձայնը միանգամայն յուրօրինակ է, ինչպես մատնահետքը: Փորձագետները պարզել են, որ ձայնը ավելի հզոր է, քան ցանկացած երաժշտական գործիք:
Վերջերս ճապոնացի գիտնականները կարողացել են վերստեղծել Մոնա Լիզայի ձայնը: Որպեսզի ստանային ձայնի կեղծ տարբերակը ստիպված են եղել ուսումնասիրել կնոջ դեմքի ոսկրերի կառուցվածքը՝ իր աշխարհահռչակ դիմանկարի միջոցով: Հետո տեղեկությունները թվայնացվել է և տեղադրվել համակարգչում: Պարզվել է, որ Մոնա Լիզան ունեցել է ցածր և հանգիստ ձայն: Եվ նրա առաջին բառերը եղել են. <<Իմ անունը Մոնա Լիզա է>>:




Կատուները ավելի հաճախ արձագանքում են կանանց, քանի որ կանացի ձայնի տոնայնությունը ավելի բարձր է:
Կանայք, ովքեր աշխատում են տղամարդկանց հետ, սկսում են խոսել ավելի ցածր ձայնով, և դա տեղի է ունենում անգիտակցաբար:

Նիկոլայ Ֆոմենկոյի, Դպիտրի Խառատային, Էմանուելա Վիտորգանի ձայները կիրառվում են համակարգչային խաղերում:

Հին Իտալիայում անձնագրում նշվում էր ձայնի տեմբրը: Ասում էին, որ ձայնի տեմբրը մարդու սեփականությունն է և չի կարող փոփոխվել:
Յուրաքանչյուր քսանհինգերորդ անձ պարբերաբար իր ձայնի մեջ լսում է անծանոթ ձայն:

ԱՄՆ-ում, Անգլիայում և Իտալիայում ձայնագրված ձայնը համարում են անվիճելի իրավական փաստաթուղթ, որն անհնար է կեղծել (այդպես է կարծում արդարադատությունը):

Комментариев нет:

Отправить комментарий