Հիմա է, որ դու երեխա ես,դեռահաս: Բայց հետո դու կլքես այս սոցիալական կայքերը, բոլորս կլքենք: Մենք իրոք կմեծանանք, կունենանք ընտանիք, երեխաներ:
Կսկսես էլ չմտածել ֆեյսբուքի, սկայպի, թվիթերի….մասին: Բայց մի օր….դու անպայման կգտնես մի թուղթ, որտեղ գրված կլինի քո անձնական էջերի մուտքանունն ու ծածկագիրը: Դու ուղղակի կմիացնես համակարգիչը, կմտնես ֆեյսբուք և կտեսնես արդեն դատարկված մի էջ: Կկարդաս այն մարդկանց հետ զրույցները, ովքեր մի ժամանակ շատ թանկ են եղել: Լաց կլինես…ինչ-որ ժամանակ նա շատ թանկ էր քեզ համար:

Հազար ու մի նամակներ,
հազար ու մի զրույցներ, որոնք դուք գրել
եք իրար: Քո ներսում ինչ-որ բան է արթնանում.... այդ մարդը վաղուց այստեղ չէ: Քո ստատուսը. <<Հեռանում
եմ այստեղից>> թարմացվել է տարիներ առաջ: Ինչ-որ բան դատարկ է: Բոլոր ընկերներդ, ովքեր մի ժամանակ գրում էին քեզ, վաղուց մեծացել են, և վաղուցվանից օնլայն չեն լինում: Նրանք երջանիկ են, դու էլ երևի: Մի քանիսը ջնջել են իրենց անձնական էջերը: Տխո՞ւր է: Շա՜տ: Եվ դու հիշում ես,
թե ինչպիսին էր ձեր մոտ ընկերությունը: Թվում
էր, թե միշտ այդպես էր լինելու, դուք այդպես էլ
կմնաք...կմնաք նույն անհոգ երեխաները:
Բայց ոչ…եկավ մեծանալու ժամանակը: Միշտ է
այդպես: Եվս մեկ անգամ ես կարդում նամակներդ, լաց լինում: Դուք էլ երբեք հենց այնպես ֆեյսբուքով չեք խոսի: Երբեք: Դու վերջին անգամ ես օնլայն: <<Ջնջել էջը>> սեղմում ես կոճակը:
Անջատում ես համակարգիչը, վերջ: Գրկում ես
ամուսնուդ, երեխաներիդ: Հիմա նրանք են քո կյանքը, միայն նրանք, և բացի նրանցից
քեզ էլ ոչ մեկ պետք չէ: Իսկ մյուս երկրներում,
քաղաքներում…այդ մարդիկ են՝ ընկերներդ, եվ միգուցե այն ամենա-ամենա սիրելիները նստել ու հիշում են այն ինչ եղել է: Մենք էլ երբեք չենք վերադառնա հին կյանքին: Հիմա կյանքն է օնլայն: Բայց ինչ-որ ժամանակ, երբ երեկոյան նստես պատուհանի մոտ
կհիշես այն երջանիկ
ու անհոգ կյանքի մասին:Այն մարդկանց, ովքեր ընկերներդ էին: Մենք բոլորս էլ մեծանում ենք:
Комментариев нет:
Отправить комментарий