воскресенье, 25 января 2015 г.

Իմ անհատական սպառողական զամբյուղը


Մարդուն աշխատելու և ակտիվ գործունեության են մղում պահանջմունքները:
Պահանջմունքներն այն ամենն են, ինչն անհրաժեշտ է մարդուն տնտեսական գործունեություն ծավալելու համար: Պահանջմունքները բավարարելու միջոցները բարիքներն են, ընդ որում մարդու պահանջմունքները անսահմանափակ են, իսկ դրանք բավարարելու միջոցները` բարիքները սահմանափակ:
Բարիքների այն քանակությունը, որ սպառողները ցանկանում են և կարող են գնել, առկա շուկայական գնի պայմաններում կոչվում է պահանջարկ:
Բարիքները լինում են նաև տնտեսական և ոչ տնտեսական: Տնտեսական բարիքները տնտեսական պահանջմուքները բավարարելու համար են: Տնտեսականը այն բարիքներն են, որոնք մենք գնում ենք (հագուստ, սնունդ), իսկ ոչ տնտեսականը՝ հոգևոր բարիքներն են(ուրախություն, սեր, ընկերություն, շրջապատ):

Անհատական սպառողական զամբյուղ

Անհատական սպառողական զամբյուղը անհատի կամ անհատի վրա ծախսված գումարն է ամսվա կամ տարվա կտրվածքով:
Ստորև կներկայացնեմ իմ անհատական սպառողական զամբյուղը ամսվա կտրվածքով, այսինքն, թե մոտավոր ինչքան գումար է ծախսվում իմ անհատական պահանջմունքները բավարարելու համար:

Ես 14 տարեկան եմ, չունեմ մշտական աշխատանքի իրավունք, իմ եկամտի աղբյուրը հանդիսանում են ծնողներս: Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում և ամսեկան վճարում եմ 13.000դր: Դպրոց գալու, տրանսպորտի, սննդի վրա ծախսվում է մոտավորապես 13.000դր: Զգեստապահարանը թարմացնելու և անհրաժեշտ հագուստ և իրեր գնելու կարիք ևս ունենում եմ: Մոտավոր գրանցենք 25.000դր: Ամսվա մեջ ընկերներով կինոն, թատրոնն անպակաս, ևս 5000դր: Ծնունդ: Ընկեր, բարեկամ, հարազատ. շատ են 7.000-8.000դր:
Տան ծախսերը նույնպես գումարենք ստացվածին` գազ, լույս, ջուր, գումարելով և բաժանելով տան անդամների մեջ ինձ բաժին հասածը կազմում է 5.000դր:

Комментариев нет:

Отправить комментарий