Առատ, անհատ` Աստծու նման` միշտ տեղալուց հոգնել եմ ես,
Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես:
Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես:
Կարծում եմ այս քառյակը
հիասթափության և ափսոսանքի մասին է: Հիասթափվում ես, երբ կյանքին
տալիս ես հնարավորինս լավը, բայց
ի պատասխան լավը չես ստանում:
Ափսոսում, որ դու ինքդ ունենալով
շատ հարցեր ու պրոբլեմներ, ուշադրություն չդարձնելով
դրանց, մտածում ես ուրիշներին
օգտակար լինելու մասին, թե ինչպես օգնել, պաշտպանել, խորհուրդներ տալ, թեկուզև մտածել իրենց տեղը, բայց ոչ քո: Եվ ափսոսում, որ շատերին օգնել ես այն ժամանակ, երբ քեզ էր
օգնություն անհրաժեշտ:
Եվ միգուցե սկզբում դա դուրեկան էր, բայց որոշ ժամանակ
անց սկսում ես ափսոսալ բոլորի մասին
մտածելու, բոլորին օգնելու համար, և
ի պատասխան ոչինչ չստանալու համար:
Комментариев нет:
Отправить комментарий