- Ցավը գալիս է տարիքի հետ: Հաճախ կյանքը փակում է շատ դռներ, որովհետև ժամանակն է առաջ շարժվելու: Եվ դա իրականում լավ է, որովհետև մենք հաճախ առաջ չենք շարժվում, եթե հանգամանքները մեզ չեն ստիպում անել դա: Երբ դժվար ժամանակներ են լինում, հիշեցրեք ձեզ այն մասին, որ ոչ մի ցավ չի գալիս առանց նպատակի: Հեռացեք այն ամենից, ինչը ձեզ ցավ է պատճառում, բայց երբեք մի մոռացեք այն դասը, որը սովորեցիք: Այն, որ դուք պայքարում եք, չի նշանակում, որ դուք ձախողելու եք: Յուրաքանչյուր մեծ հաջողություն ցանկանում է տեսնել արժանի պայքար: Լավին հասնելու համար ժամանակ է անհրաժեշտ: Եղեք համբերատար և վստահ, ամեն ինչ լավ կլինի: Ճիշտ է, ոչ միանգամից, բայց այնուամենայնիվ լավ կլինի: Հիշում եք, որ գոյություն ունի ցավի երկու տեսակ՝ ցավ, որը սպանում է, և ցավ, որը փոխում է մեզ: Երբ քայլում եք կյանքի ճանապարհով, խոչընդոտներին դիմակայելու փոխարեն, օգնեք, որ նրանք կրթեն ձեզ:
- Կյանքում ամեն ինչ էլ ժամանակավոր է լինում: Միշտ էլ, երբ անձրև է գալիս, դու գիտես, որ այն դադարելու է: Մթությունից հետո միշտ էլ լույսն է հայտնվում. հիշեցրեք ձեզ այդ մասին ամեն առավոտ: Բայց շատ հաճախ թվում է, թե այդ գիշերը հավերժ է, երբեք չի վերջանա: Եթե ամեն ինչ լավ է հիմա, ուրեմն վայելիր ներկան, միևնույն է, դա երկար չի տևի: Եթե ամեն ինչ վատ է, մի անհանգստացիր, որովհետև դա նույնպես երկար չի տևի: Այն, որ կյանքը հեշտ չէ հենց սկզբից, և ինչ-որ բան անհանգստացնում է ձեզ, դեռ չի նշանակում, որ դուք չեք կարող ժպտալ: Ամեն մի պահ տալիս է ձեզ նոր սկիզբ և նոր ավարտ: Ամեն վայրկյան դուք ստանում եք երկրորդ հնարավորություն ամեն ինչ նորից սկսելու: Ուղղակի օգտագործեք այն:
- Հուզմունքը և բողոքները ոչինչ չեն փոխում: Նրանք, ովքեր բոլորից շատ են բողոքում, քիչ բանի են հասնում: Միշտ էլ ավելի լավ է փորձել անել ավելին և տառապել անհաջողությունից, քան թե փորձել հաջողության հասնել ոչինչ չանելով: Պարտությունը դեռ ավարտ չէ: Այն չի նշանակում, որ ամեն ինչ վերջացավ: Ամեն ինչ վերջանում է այն ժամանակ, երբ իրոք փոշմանում եք եղածի համար: Եթե դուք հավատում եք ինչ-որ բանի, ապա շարունակե՛ք քայլել առաջ: Եվ անկախ նրանից, թե ինչ կլինի վերջում, հիշե՛ք, որ իրական երջանկությունը սկսվում է այն ժամանակ, երբ դուք դադարում եք բողոքել ձեր պրոբլեմներից, և սկսում եք շնորհակալ լինել այն պրոբլեմների համար, որոնք չունեք:՚
- Ձեր վերքերը(սպիները) ուժի խորհրդանիշ են: Երբեք մի ամաչեք վերքերից՝ կյանքի տված վերքերից: Վերքը նշանակում է, որ այլևս չկա ցավ, ու շուտով այն կանհետանա: Դա նշանակում է, որ դուք հաղթել եք ցավին, յուրացրել եք դասը, և դարձել եք ավելի ուժեղ: Դուք փոխվել եք: Վերքերը հաղթանակի դաջվածքներն են: Թույլ մի տվեք նրանց, որ ստիպեն ձեզ ապրել վախով: Սկսեք նրանց վերաբերվել, որպես ուժի նշան: Ժալալադդի Ռումինը մի անգամ ասաց. Վերքերից հետո է գալիս լուսավորը: Ոչինչ չի կարող ճշմարտությանն այդքան մոտ լինել: Տառապանքից հետո են երևում ամենաուժեղ հոգիները: Ամենաազդեցիկ մարդկանց….: Նայեք ձեր վերքերին, որպես մեկ կարգախոսի. <<Այո, ես կանեմ դա: Ճիշտ է ես ունեմ վերքեր, բայց ես ողջ են, որպեսզի ապացուցեմ դա: Եվ հիմա ունեմ հնարավորություն լինել էլ ավելի ուժեղ>>:
- Ցանկացած փոքրիկ պայքար, դա մի քայլ է դեպի առաջ: Համբերությունը հնարավորություն է տալիս պահպանել լավ տրամադրությունը, և քրտնաջան աշխատել երազանքների իրականացման համար: Այդ պատճառով, եթե դուք պատրաստվում եք քայլ անել, ուրեմն գնացեք մինչև վերջ: Այլապես անիմաստ է ընդհանրապես քայլ անելը: Դա կարող է հանգեցնել հավասարակշռության և հարմարավետության կորստի որոշ ժամանակով: Հնարավոր է, որ դուք ստիպված լինեք ընդունել այն ինչին սովոր չեք, կամ չքնեք այնքան, որքան որ սովորաբար քնում եք, ու դա կարող է տևել շաբաթներ ու ամիսներ: Դա կարող է հանգեցնել հավասարակշռության գոտու խախտմանը: Դա կարող է հանգեցնել զոհաբերության, և այն ամենին, ինչը ձեզ ծանոթ է: Դա կարող է հանգեցնել ծաղրանքի,մենակության: Մենակությունը այնուամենայնիվ անակնկալ է, որը կարող է ինչ-որ բաներ դարձնել հնարավոր ու իրագործելի: Դուք ստանում եք մի հնարավորություն, որի կարիքն իրականում ունեիք: Մնացածը ստուգում է ձեր դիմացկունությունը՝ այն, թե դուք ինչքան եք ուզում հասնել ձեր նպատակին: Եվ, եթե դուք ուզում եք դա, Դուք կանեք դա, չնայելով անհաջողություններին ու տարաձայնություններին: Եվ առաջ շարժվելուք դուք ձեզ էլ ավելի լավ կզգաք, քան դուք կարող էիք պատկերացնել: Դուք կհասկանաք, որ պայքարը խոչընդոտ չէ ճանապարհին, ճանապարհը հենց ինքը պայքար է:
- Բոլորիս կյանքում էլ լինում է այնպիսի ժամանակ, երբ պարտավոր ենք որոշում կայացնել: Հիշել ամեն ինչ, հիշել, որ սիրել ես, գնահատել, և անել այն, ինչը Դու, միայն Դու ես ճիշտ համարում: Որովհետև քո կարծիքից բացի ինչ-որ մեկինը չպետք է արժեք ունենա, և միայն դու ինքդ պետք է որոշես, ճիշտ ես արդյոք, թե ոչ: Ժամանակն է որոշում կայացնելու: Դժվարին շրջան, որովհետև քայլ անելուց հետո հիմնականում վերադարձի ճանապարհ չի լինում: Եվ հաճախ լինում է այնպես, որ այդ որոշումը պետք է կայացնել սրտի 2 հարվածով՝ ոչ ավելին: Հակառակ դեպքում կյանքը քո փոխարեն որոշում կկայացնի, և ստիպված կլինես գնալ անծանոթ, ցավոտ և անիմաստ ճանապարհով:
- Մարդկանց բացասական տրամադրվածությունը ձեր պրոբլեմը չէ: Վստահեք ձեր ուժերին, երբ այն շրջապատում է ձեզ: Ժպտացեք, երբ ուրիշները փորձում են հաղթել ձեզ: Դա ամենահեշտ միջոցն է սեփական ոգևորությունը պահպանելու: Երբ ուրիշները ձեր մասին վատը խոսեն, շարունակեք լինել այն ինչ կաք: Երբեք թույլ մի տվեք, որ ինչ-որ խոսակցություններ փոխեն ձեզ: Դուք չեք կարող ամեն ինչ սրտին մոտ ընդունել, նույնիսկ, եթե դա խիստ անձնական բնույթ է կրում: Մի մտածեք, որ մարդիկ դա անում են հանուն ձեզ: Նրանք դա անում են միայն ու միայն իրենց համար: Աշխատեք չփոխվել հանուն նրա, որ ինչ-որ մեկը ձեզ չի համարում իդեալական: Փոխվեք, եթե այն ստիպում է ձեզ ավելի լավը լինել և տանում է ձեզ դեպի լուսավորն ու գեղեցիկը:
- Մարինա Ցվետաեվա
Ես ձեզ այլևս չեմ սիրում: Ոչինչ չի եղել, այդպես էլ է պատահում : Ես չեմ մտածում ձեր մասին ոչ առավոտյան արթնանալիս, ոչ երեկոյան քնելիս, ոչ փողոցում, ոչ երաժշտություն լսելիս….երբե՛ք: Եթե դուք ասեք, որ սիրահարվել եք մեկ ուրիշ կնոջ, ես կժպտամ և կմտածեմ ձեր և իր մասին: Ես վաղուց դուրս եմ եկել այդ խաղից:
Ձեր դեմքը ինձ դուր է գալիս…ինչպես միշտ: Ինչո՞ւ ես ձեզ այլևս չեմ սիրում: Երկու տարի անընդմեջ ես մտովի՝ հոգուս խորքում, ձեզ հետ եմ եղել կյանքի ամբողջ ճանապարհին՝ դահլիճներում, եկեղեցիներում, վագոններում: Ես ձեզանից մի վայրկյանով չեմ բաժանվել, ժամանակն եմ հաշվել՝ սպասել զանգի, պառկել՝ ինչպես մեռած երբ-որ այն չի եղել: Ահա ամենը: Դուք առաջինը դադարեցիք ինձ սիրել: Եթե դա չլիներ, ես այնուամենայնիվ ձեզ կսիրեի, քանի որ ես միշտ սիրում եմ մինչև վերջին շունչը: Դուք գալիս էիք չորս ժամ ուշ, հետո հինգ, հետո վեց, յոթ, իսկ հետո ընդհանրապես դադարեցիք գալ: Դուք առաջինը մոռացաք, թե ով եմ ես:
Комментариев нет:
Отправить комментарий