воскресенье, 28 декабря 2014 г.

Մթնոլորտ

                              

    1.     Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:
2010-2013թթ  հետազոտությունների  համաձայն՝  Երևանի  օդի  աղտոտվածությունը  նորմայից  բարձր  էՊատճառը  համատարած  շինարարությունն  էավտոմեքենաների  թվի  ավելացումը  և  կանաչ  տարածքների  կրճատումըԱյս  ամենին  գումարվում է  նաև  մայրաքաղաքի  տրանսպորտի  հագեցվածությունը
Հետազոտությունների  արդյունքում  քաղաքը  բաժանվել է  երկու մասի:
  Քաղաքի  հյուսիսային  հատվածը՝  Նորքի  զանգվածը  և  Ավանը  ծանրաբեռնված են  փոշովարդյունաբերական  հարավը՝  ծանր մետաղներովԸստ  փոևձագետների՝   փոշու  ծանրաբեռնվածությունը  էլ ավելի է  մեծանում  ամռան  ամիսներին:
Հայաստանի  բնապահպանության  նախարարությունը  <<Հայ  էկոմոնիտորինգը>>   հրապարակել է  Երևանի  օդային  ավազանի  աղտոտվածության    տվյալները.
·         Ավտոմատ դիտարկումների տվյալների համաձայն, Երեւանի մթնոլորտում ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 1,3 անգամ, ազոտի օքսիդինը ` 1,4:
·         Ածխածնի մոնօքսիդի ամսվա առավելագույն կոնցենտրացիան դիտվել է Նոր-Նորք համայնքի տարածքի մթնոլորտում, ազոտի երկօքսիդինը` Կենտրոն  համայնքի տարածքի մթնոլորտում, ազոտի օքսիդինը` Արաբկիր համայնքի տարածքի մթնոլորտում, ծծմբի երկօքսիդինը` Նոր-Նորք  համայնքի տարածքի մթնոլորտում:
Այսպիսով` Նոր Նորքն «առաջատար է» ածխածնի մոնոքսիդի ու ծծմբի երկօքսիդի քանակությամբ:



     2.       Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը
   Մեր  միջավայրը   աղտոտող  հիմնական  պատճառներն են   տրանսպորտը,  արդյունաբերությունը,  գյուղատնտեսությունը և  կենցաղը: 
1)Տրանսպորտ.  Տրանսպորտը  երկու  բացասական  ազդեցություն է  թողնում  մթնոլորտի  վրա՝
  • ·          Վառելիքի  այրման  համար  ծախսվում է  թթվածին,
  • ·         Այրման  ժամանակ  առաջացող  թունավոր  արգասիքները  արտանետվում են  մթնոլորտ:

2)  Արդյունաբերություն.  Ջերմաէլոկտրոկայանները  աշխատում են  հանքային  վառելիքով՝ բնական գազով,  քարածխով, նավթով,  մթնոլորտ են  արտանետում  հսկայական  քանակությամբ  գազային  նյութեր:
Իրենց  բացասական  ազդեցությունն  ունեն  նաև  քիմիական  նյութեր,  պլասմասսաներ,  գունավոր և  սև  մետաղներ  արտադրող  գործարանները,  և  սրանցից  յուրաքանչյուրը  իր  բացասական  կողմն  ունի՝  յուրաքանչյուր  գործարան  ունի  իրեն  բնորոշ  արտանետումներ:
3)  Գյուղատնտեսություն.  Գյուղատնտեսության  երեք  հիմնական  պատճառներն են՝
  •         Պարարտանյութերի  օգտագործումը, որոնք  իրենց  բացասական  ազդեցությունն են  թողնում  թե՛  արտադրության, թե՛  կիրառության ժամանակ,
  • ·         Գյուղատնտեսության  մեջ  օգտագործվող  տեխնիկան,
  • ·         Եվ  գյուղատնտեսական  արտադրությունից  մնացորդների  այրումը,  փայտածուխ  արտադրելու  նպատակով  անտառների  այրումը  և  այլն:

                  4) Կենցաղ.  Խոհանոցում  գազօջախի  մոտ  աշխատելիս  կինը 3 ժամվա ընթացքում  20  տուփ  ծխախոտին  համարժեք  թունավոր  նյութ է  շնչում:


3.  Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրաբերել օրինակներ
Ժամանակակից տեխնոլոգիաները ոչ միայն ավելի բարեկեցիկ եւ հարմարավետ են դարձնում մեր առօրյան, այլեւ մարդուն կանգնեցնում են մի շարք հիմնախնդիրների առջև։ Աշխարհում այսօր գերխնդիր է օդի աղտոտվածության բարձր մակարդակը, որը տարբեր թունավոր արտանետումների՝ ազոտի օքսիդների, ծանր մետաղների, արդյունաբերական փոշու, օզոնային շերտի վնասման, ավտոտրանսպորտի արտանետումների հետեւանք է։ Բնական ֆիլտրեր հանդիսացող կանաչ տարածությունների կրճատումը հնարավորություն չի տալիս վերականգնել հավասարակշռությունը, ինչն անդառնալի հետեւանքներ է ունենում մարդու առողջության եւ բնության վրա։ Պատահական չէ, որ վերջին շրջանում բավականին մեծացել են վերին շնչուղիների, ինչպես նաեւ ալերգիկ հիվանդությունները։ Այդ միտումը նկատվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում։
Վնասակար նյութերն ընկնում են ոչ միայն շնչուղիներ, այլեւ արյունատար համակարգ, օրգանիզմի տարբեր հյուսվածքներ՝ նպաստելով այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են՝ թոքերի քաղցկեղը, ինֆարկտը, բրոնխիտը, ասթման, ալերգիկ հիվանդությունները, նյարդային, իմունային, սիրտանոթային համակարգերի եւ շնչուղիների ախտահարումը։
Ներկայումս հանրապետությունում էապես կրճատվել է արդյունաբերությունը, դրա փոխարեն մեծացել է տրանսպորտի եւ դրա արտանետումների ազդեցությունը։ Երեւանի դեպքում այդ ցուցանիշն անգամ գերազանցում է գործարանների արտանետումների բացասական ազդեցությանը։ Ավտոտրանսպորտի արտանետումները եւ կենցաղում փայտի օգտագործումը հանդիսանում են այնպիսի միկրոմասնիկների աղբյուր, որոնք չափազանց վնասակար են առողջության համար եւ, ուսումնասիրությունների համաձայն, կրճատում են կյանքի տեւողությունը ու մեծացնում հիվանդացության մակարդակը։ Դրանք առավել վտանգավոր են այն առումով, որ մնում են մարդու շնչառության մակարդակի բարձրության վրա։
4.   Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:
Կարծում եմ  մթնոլորտն աղտոտումից  պաշտպանելու համար  անհրաժեշտ է  ևս  մեկ անգամ  ընթերցել  2 հարցը՝մթնոլորտն  աղտոտող հիմնական  պատճառները, և   տրանսպորտի, արդյունաբերության,  գյուղատնտեսության մեջ օգտագործել  այնպիսի  նյութեր, որոնք ո՛չ մեզ  կվնասեն, ոչ՛  շրջակա  միջավայրը:
Մարդկությունը  իր  բոլոր  ժամանակներում մեծ  հայտնագործություններ է  անում,  արտասովոր ու  կարևոր  բաներ է  ստեղծում  մարդկության  կյանքը  հեշտ  ու ավելի պարզ  դարձնելու  համար, բայց  իր  ստեղծածի օգտագործելու  ճիշտ  ձևը  չի  գտնում,  չի կարողանում  օգտոգործի  էնպես,  որ  շրջակա միջավայրը  չաղտոտի,  և հենց  դա էլ  խնդիրն է: Օր՝.  տրանսպորտը.  հնարավոր չէ  պատկերացնել  մարդկանց  գոյատևումն  առանց  դրա,  բայց  մեծամասամբ  հենց  դա էլ  աղտոտում է  մթնոլորտը:  Ուղղակի  պետք է  էնպիսի նյութեր  ստեղծել,  կամ  գտնել, որ  ավտոմոքենան  օգտագործելուց ոչ միայն  հարմար  և  արագ լինի, այլ նաև  անվտանգ  շրջակա  միջավայրի համար:

                   http://www.a1plus.am/1298923.html


Комментариев нет:

Отправить комментарий