пятница, 12 июня 2015 г.

Փիլիսոփայություն

Ներածություն.

   Դասական  շրջանի հունական  փիլիսոփայություն
   Սոփեստների դպրոցի ընդհանուր  բնութագիրը
   Սոկրատես.
   Սոկրատեսի փիլիսոփայական  ընդհարումները


Դասական փիլիսոփայությունը հիմնականում կազմված է հունական և մի քանի հռոմեական փիլիսոփաների աշխատություններից։ Այդ դարաշրջանը սկսվել է Մ.թ.ա. 7-րդ դարում և տևել է մինչև մ.թ. 3-րդ դար։ Հունա-հռոմեական փիլիսոփայական ավանդույթների վրա են ձևավորվել հիմնական փիլիսոփայական դպրոցներն ու ուսմունքները, որոնք առավել էական ազդեցություն են ունեցել ժամանակակից քաղաքակրթության, գիտության և մշակույթի վրա:Այն կարելի է բաժանել երեք ժամանակահատվածների.

Մինչսոկրատյան (մ.թ.ա. 7-5դդ.)

Ծաղկող շրջան (մ.թ.ա. 5րդ դարից- մ.թ. 3րդ դար)

Ծաղկած շրջան (մ.թ. 3-4դդ.)

Մ.թ.ա. 5-րդ դարում հունական փիլիսոփայության մեջ տեղի է ունենում  փոփոխություն. բնափիլիսոփայությունն աստիճանաբար իր տեղը զիջում է մարդու,հասարակության մասին փիլիսոփայությանը:
Սոփեստներ
Մ.թ.ա. 5-րդ դարը տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի ծաղկման ժամանակաշրջան էր Հունաստանի  քաղաք-պետությունների պատմության մեջ, որը ընդունված է անվանել հունական լուսավորականության դարաշրջան: Պարսիկների դեմ տարած պատմական հաղթանակից հետո քաղաքական ու մշակութային կյանքի կենտրոնը տեղափոխվում է  Աթենք: Այդ ժամանակ հունական բազմաթիվ քաղաք-պետություններում արիստոկրատական և բռնակալական կարգերը փոխարինվում են դեմոկրատական կարգերով, որը հնարավորություն է տալիս ազատ քաղաքացիներին անմիջականորեն մասնակցելու պետության գործերին: Առաջանում է ուսյալ, բազմակողմանի գիտելիքներ ունեցող, կառավարման ու մարդկային հարաբերությունների նրբություններին քաջագիտակ մարդկանց պահանջարկ: Այդպիսի մարդկանց պատրաստման գործն ստանձնեցին հունական լուսավորիչները՝ սոփեստները, իմաստունները, որոնք վճարի դիմաց դասավանդում էին իմաստություն՝ «մտածելու և խոսելու» արվեստ: Սոփեստ. հին հունարենից թարգմանաբար նշանակում է հմուտ, իմաստուն, նաև իմաստակ: Նրանք իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ էին, ովքեր առաջինը սկսեցին իմաստասիրություն ուսուցանել գումարի դիմաց:

Մ.թ.ա. 5-րդ դարում Հունաստանի քաղաք-պետությունները «հեղեղված» էին սոփեստներով, որոնք վաճառելով իրենց իմաստությունը, վաստակում էին հսկայական գումարներ: Պրոտագորասը իր իմաստությունը վաճառելով ավելի շատ փող էր աշխատում, քան քանդակագործ Ֆիդիասն իր անզուգական քանդակներով: Իսկ Գորգիասը այնքան էր հարստացել, որ իր ոսկեձույլ արձանը կանգնեցրել էր Դելֆոսում:

Սոփեստների համար փիլիսոփայությունը միջոց էր գործնական կյանքում հաջողության հասնելու համար: Իրենց համար խնդիրը ճշմարտությունը չէր, ի տարբերություն Հերակլիտեսի, Պարմենիդեսի, որոնց ամբողջ համոզմունքն այն էր, որ իրենք գտել են ճիշտը, իրենց խնդիրը հաղթանակն էր վեճում: Այսինքն, ասում էին՝ փող կտաք, ես ձեզ կսովորեցնեմ ինչպես վիճեք, որ վեճում հաղթեք, ու եթե պետք է վեճում հաղթելու համար ներկայացնել սևը որպես սպիտակ, իսկ սպիտակը՝ որպես սև, ուրեմն դա կլինի ձեր հիմնական հմտությունը: Դրա համար էլ Պլատոնն անվանում էր նրանց «շառլատաններ»:
Հետագայում «սոփեստ» և «սոփեստություն» բառերը բացասական իմաստ ունեցան. սոփեստ էին անվանում այն մարդուն, որը միտումնավոր կերպով խախտում էր տրամաբանության օրենքները՝ դիմացինին համոզելու իր կարծիքի ճշմարտացիության մեջ: Սոփեստների մտածելակերպին բնորոշ էին Լուսավորականության դարաշրջանի գաղափարախոսությանը ներհատուկ մի շարք գծեր՝ հակաավանդապաշտությունը, սուբյեկտիվիզմը, կասկածապաշտությունը, օգտապաշտությունը, անհատապաշտությունը, ազատության ջատագովությունը և այլն:
Իմացաբանության մեջ սոփեստները հակված էին ոելյատիվիզմին։ Այդ տեսակետից հատկանշական է Պրոտագորասի այն գաղափարը, որ մարդն ամեն ինչի չափանիշն է, որից բխում էր, որ օբյեկտիվ ճշմարտություն չկա, յուրաքանչյուր մարդ ունի իր ճշմարտությունը, և այդ առումով ամեն կարծիք էլ ճշմարիտ է։ Քսենիադեսը, ընդհակառակը, պնդում էր, որ բոլոր կարծիքներն էլ կեղծ են։ Պրոտագորասը շրջանառության մեջ դրեց սոփեստությունները։
Սոփեստները, մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում էին սոփեստություններ, որպիսի եղանակը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն (այդպես է կոչվում նաև նրանց ուսմունքը)։ Կրտսեր Ս-ի հայացքներում հետզհետե ետին գիծ մղվեցին իմացաբանական լուրջ հարցադրումները, սկսեցին գերակշռել բառախաղերն ու անպտուղ վեճերը։ Արիստոտելը նրանց անվանում էր «կեղծ իմաստության ուսուցիչներ»:


Սոփեստներ են բոլոր այն գրողներն ու արվեստագետները, ովքեր պնդում են, թե իրենց գրականագիտություն ու արվեստագիտություն պետք չէ, թե իրենք ստեղծագործում են՝ հաշվի չառնելով գրականագիտական կամ արվեստաբանական գնահատականները... Արվեստն ու գրականությունը արժևորվում, որոշակի հենքի վրա են դրվում, երբ դրանց նկատմամբ ձևավորվում է տեսական հայացք և վերաբերմունք... Իհարկե, գրականությունն ու արվեստը ստեղծվում են անկախ տեսությունից՝ որպես ներշնչանքի իրողություն, սակայն դրանց հետագա կյանքը պայմանավորված է նաև տեսական արժևորմամբ և գնահատմամբ... Այնպես որ, հիշենք Միգել Ունամունոյի խոսքը. ,,Գրելիս մոռանում եմ գրականության տեսաբաններին: գործս ավարտելուց հետո՝ փափագում եմ նրանց ներկայությունը,,...

Այսպիսով, սոփեստները մերժում են ավանդական պատկերացումները բարոյական, կրոնական և հասարակական արժեքների մասին՝ իրենց դեմ հարուցելով հասարակության մի մասի թշնամանքը, հաճախ ենթարկվելով հալածանքների ու հետապնդումների:

Սոկրատես. Հին Հունաստանի հայտնի փիլիսոփա։ Սոկրատես անունը հունարենում նշանակում է «անխորտակելի զորություն» (սոս՝ անխորտակ, կրատոս՝ ուժ, զորություն)։ Երբեմն հայերենում օգտագործվում է նաև Սոկրատ ձևը (որը ռուսերենի ազդեցությամբ է ձևափոխվել)։
Սոկրատեսը այն եզակի փիլիսոփաներից է, առանց որի անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը:Սոկրատեսը համարվում է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրը։ Նա այն եզակի փիլիսոփաներից էր, առանց-որի անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը։ Ընդ որում, նա մարդկանց հիշողության մեջ անմահացել է ոչ միայն իր փիլիսոփայական գաղափարներով, այլև իր կյանքով ու գործով։ Սոկրատեսի մասին տեղեկության ամենակարևոր աղբյուրներից է Պլատոնը, Արիստոֆանեսը, և Քսենոփանեսը: Դեռ չի գտնվել որևէ վկայություն, որ հենց ինքը՝ Սոկրատեսը գրել է որևէ բան։
Սոկրատեսի կերպարի մասին
Սոկրատեսի կերպարի տարբեր մեկնաբանությունները պայմանավորված էին այն բանով, որ նա, լինելով բազմակողմանի ու հանրագիտակ մտածող և փիլիսոփայելու արվեստի մեծահմուտ վարպետ, տարբեր գաղափարներից կարողացել է ստեղծել օրգանական ու ամբողջական փիլիսոփայական ուսմունք։
Ճիշտ ապրելակերպն ըստ  Սոկրատեսի  
Սոկրատեսը գտնում էր, որ մարդկանց համար ամենաճիշտ ապրելակերպը շարունակական ինքնակատարելագործմամբ զբաղվելն է։ Սոկրատեսը միշտ մարդկանց կոչ էր անում ավելի շատ կենտրոնանալ ընկերության և ընդհանուր, իսկական համայնքի զգացողության զարգացման վրա, քան անձնական հարստություն կուտակելու։
Սոկրատեսի ողբերգական մահվանից հետո նրա աշակերտները հիմնադրեցին դպրոցներ, որոնցից առավել նշանավորներն էին կիրենյան (հիմնադրել էԱրիստոտելը Կիրենեյից), կինիկյան (հիմնադրել է Անտիսթենեսը Աթենքից, հետագայում զարգացրել է Դիոգենես Սինոպացին) և մեգարյան (հիմնադիրն է Էվկլիդեսը Մեգարայից) դպրոցները։[
Զրույց
Հեգնանքը սոկրատեսյան բանավեճի և զրույցի վարման անկապտելի մասն է։ Նա հեգնական է թե՛ իր և թե՛ ուրիշների հանդեպ։ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» սկզբունքը, որով առաջնորդվում է նա, ուղղված է նրանց դեմ, ովքեր չգիտեն, որ չգիտեն, բայց վիճում են։ Նա զրույցը վարում է այնպես, որ զրուցակիցը շուտով հայտնվում է փակուղու մեջ և սկսում է ինքն իրեն հակասել։ Զրուցակցին թվում է, թե Սոկրատեսը նույնպես դիտմամբ խճճվում է, որպեսի խճճի իրեն։ Սակայն սոկրատեսյան զրույցի նպատակը զրուցակցի անգիտության, մոլորության կամ սխալի ցուցանումը չէ. զրույցի միջոցով պետք է երևան գա ճշմարտությունը։
Զրույցի ընթացքում պարզվում է, որ սահմանվող առարկան ունի բազմաթիվ կողմեր ու հատկություններ։ Դրանք ընդհանրացնելու համար Սոկրատեսը կիրառում է ինդուկցիայի մեթոդը, որի դեպքում մասնավորից ընթանում ենք դեպի ընդհանուրը։ Միտքն ամրագրում է ընդհանուրը՝ հենվելով իրերի նման հատկությունների վրա։

Վերջաբան.  Ընթերցելով  դասական  շրջանի  փիլիսոփայության մասին  շատ մտքեր  առաջացան:  Շատ դեպքերում իմ պատկերացումները  հակասում էին  փիլիսոփաների պատկերացումներին, շատ  դեպքերում համաձայնում էի նրանց հետ, և շատ դեպքերում էլ  ուղղակի  չէի կարողանում հասկանալ, թե  երկուսից որն է ավելի  ճիշտ  ինձ համար:  Օրինակ, ասում են  գեղեցիկն ու  տգեղը նույն բանն են:  Երբևէ  չեմ մտածել  այս մասին,  բայց հիմա էլ  հստակ  չեմ կարող  համաձայնել  այս մտքի  հետ: Չի կարող  գեղեցիկ  արտաքինով  մարդը  լինել և՛ գեղեցիկ, և՛  տգեղ, բայց  նա կարող է մեկի համար  գեղեցիկ թվալ. մյուսին՝  տգեղ: Այսինքն  նա ոչ թե  և՛ գեղեցիկ է, և՛ տգեղ, այլ  դա արդեն  դիմացինի  ընկալումից, ճաշակից և պատկերացումից է  գալիս: Չես կարող  հստակ ասել, որ այս բանը շատ գեղեցիկ է, բայց  կարող ես ասել, որ այն քեզ դուր է գալիս, և պարտադիր չի, որ այն գեղեցիկ համարվի բոլորի համար:
Սոփեստներ. Արիստոտելը Սոփեստներին անվանում էր կեղծ իմաստության ուսուցիչներ:  Որոշ չափով համաձայն եմ նրա հետ, որովհետև  նշվում էր, որ  սոփեստների հիմնական խնդիրը  ճշմարտացիությունը, ճշմարտությունը  ասելն ու ապացուցելը չէր  ի տարբերություն  Հերակլիտեսի և Պարմենիդեսի, այլ  վեճում հաղթանակ տանելը, թեկուզև  սխալ  տարբերակի համար ես վիճում: Այսինքն, ասում էին՝ փող կտաք, կսովորեցնեմ ինչպես վիճեք վեճում հաղթելու համար, ու եթե պետք է վեճում հաղթելու համար ներկայացնել սևը որպես սպիտակ, իսկ սպիտակը՝ որպես սև, ուրեմն դա կլինի ձեր հիմնական հմտությունը:  Իմ կարծիքով  անիմաստ է  տիրապետել  վեճում  հաղթելու սկզբունքին, եթե  դա օգտագործվելու է  սխալը  առաջ տանելու համար, դժվար թե դա  ինչ-որ լավ բանի  հանգեցնի:   Եվ հետո, եթե ասում ենք, որ ամեն բանի մասին  կարող է լինել  երկու  կարծիք, և հնարավոր չէ լիովին ապացուցել, թե որն է ճիշտ, ուրեմն միանգամայն կարելի է ասել, որ վիճող երկու  կողմերն էլ  հավասարապես  սխալ են, կամ  երկուսի ասածի  մեջ էլ  գոյություն ունի  որոշակի  ճշմարտություն: Իսկ մենք  համաձայնել ենք  այդ  երկու կարծիքներից  այն մեկի  հետ, որն այդ պահին ավելի ցանկալի է եղել մեզ, որը կարողացել ենք  հասկանալ, և ինչ-որ  ճշմարտության  նշույլներ ենք  գտել այնտեղ:


http://www.gevorgyan.info/index.php/hy/8-miak/54-sophestner

http://boon.am/theme-4-ashot-voskanyan-2/

https://www.facebook.com/EraguynMamuliAkumb/posts/593866750635866

http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%83%D5%A5%D5%BD%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80

Комментариев нет:

Отправить комментарий