Ապրիլի 27- ին Քոլեջի ուսանողների և Ավագ դպրոց-վարժարանի սովորողների հետ մասնակցեցինք «Համահայկական Ծիծեռնակաբերդի ծաղկահավաքին»:
пятница, 29 апреля 2016 г.
вторник, 26 апреля 2016 г.
Սուտ
Բոլորս էլ սիրում ենք ստել: Մենք ստում ենք, որովհետև շատ հաճախ մեզնից հենց դա են պահանջում: Ստում ենք, երբ հասկանում ենք, որ մեր անկեղծությունը կարող է վնասել մեզ, վնասել դիմացինին կամ որևէ մեկին: Ստում ենք, երբ վախենում ենք հետևանքներից, վախենում ենք, որ մեզ չեն հասկանա, կամ կքննադատեն: Ստում ենք, որ չցավեցնենք դիմացինին: Ավելի հաճախ ստում ենք փորձելով խուսափել մեր պատասխանից ծնվող նոր հարցերից:
Ստում ենք հարկադրաբար, ստում ենք կամովի, ու կյանքի տարբեր իրավիճակներում հարց է առաջանում. ստել ու բավարարել դիմացինին, թե անկեղծ սրտով ցավեցնել ոչ ցանկալի ճշմարտությամբ: Ու ամեն դեպքում ես փորձում եմ չստել: Չստել, որովհետև իրական պատճառը հասկանալուց հետո քեզ մեղադրելու են, ոչ թե արդարացնելու:
Երբեմն ստի հետևանքները կարող են շատ ցավոտ ու անդառնալի լինել:
Չեմ ստում (համենային դեպս փորձում եմ), որովհետև չեմ ցանկանում շրջապատող աշխարհից անընդհատ ստեր ու հորինված պատմություններ լսել: Ստելով մենք կորցնում ենք մեր հարազատների, մեր ընկերների վստահությունը, որը երևի ամենակարևորն է ու ամենաթանկը: Մենք վստահում ենք այն մարդկանց ում մեջ բարություն, անկեղծություն ու հարազատ ինչ-որ բան ենք տեսնում, բայց ոչ երբեք հորինված պատկերներ ու հորինված իրականություն:
Հաճախ ստում ենք դիմացինին խնայելու համար, ստում ենք, որ ճշմարտությունը ավելի վատ հետևանքներ չունենա: Ստում ենք, բայց մեր սուտը արդարացված է, կամ ուղղակի էդպես ենք արդարացնում մեր սուտը ինքներս մեզ համոզելով, որ ճիշտ ենք վարվել:
Մենք ստելով ենք մեզ պաշտպանում կյանքի տարբեր իրավիճակներում առաջացած կոնֆլիկտներից: Հորինում ենք պատկերներ, հորինում ենք կյանքի նոր իրականություններ ու ապրում հենց դրանցով: Մենք առաջին հերթին ստում ենք ինքներս մեզ:
Ու ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ փորձում է ընտրել էնպիսի ընկեր, էնպիսի կողակից, ով կյանքի տարբեր իրավիճակներում անկախ հանգամանքներից ու պատճառներից չի ստի իրեն:

среда, 6 апреля 2016 г.
Ալկադիեններ
Ալկադիեններ են անվանվում CnH2n-2 ընդհանուր բանաձև ունեցող այն չհագեցած
ածխաջրածինները, որոնք մոլեկուլում պարունակում են երկու կրկնակի
կապ:
Իզոմերիան
Ալկադիենների իզոմերիան պայմանավորված է և՛ ածխածնային կմախքի կառուցվածքով, և՛ կրկնակի կապի դիրքով: Նրանց փոխազդունակության վրա մեծ ազդեցություն ունի կրկնակի կապերի փոխադարձ դիրքը, և ըստ այդ հատկանիշի տարբերվում են երեք տեսակի դիեններ.
·
C=C=C
- Կուտակված՝ մոլեկուլում կրկնակի կապերը անմիջականորեն սահմանակցված են միմյանց:
·
C=C-C=C
– Զուգորդված՝
կրկնակի կապերն առանձնացված են մեկ C-C կապով:
·
C=C-(CH2)n
–C=C n>1 –մեկուսացված՝ մոլեկուլում կրկնակի կապերն առանձնացված են մեկից ավելի sp3 հիբրիդային վիճակում գտնվող ածխածնի ատոմներով:
Կրկանկի կապի դիրքով
պայմանավորված՝ իզոմերիան դիեններում
սկսվում է ածխածնի չորս ատոմ պարունակող
միացություններից՝ բութադիեն- 1,2 և բութադիեն 1,3: Այս դեպքում
հնարավոր են միայն կուտակված և զուգորդված
տեսակները: Սկսած ածխածնի
5 ատոմ պարունակող դիեններից, հնարավոր է
կրկնակի կապի դիրքով
պայմանավորված բոլոր երեք տեսակի դիենների
առկայությունը:
Անվանակարգը
Ըստ միջազգային անվանակարգի՝ ալկադիենի երկու կրկնակի կապը պետք է պարունակվի գլխավոր շղթայում: Ածխածնի ատոմները համարակալվում են այնպես, որ կրկնակի կապող միացածները ստանան ամենափոքր համարները:
Ալկադիենների անուններն ածանցվում են համապատասխան ալկանների, այսինքն նույն թվով ածխածնի ատոմներ պարունակող անուններից, որոնց վերջին տառը փոխարինվում է -դիեն վերջավորությամբ:
- Բութեն C4H6
- Պենտեն C5H8
- Հեքսեն C6H10
- Հեպտեն C7H12
- Օկտեն C8H14
- Նոնեն C9H16
- Դեկեն C10H18
Կրկնակի կապերի
տեղը շղթայում նշվում է
անվան վերջում, իսկ տեղակալիչները սկզբում:
воскресенье, 3 апреля 2016 г.
Կապ
Կովալենտ կապ C-C կապը ոչ բևեռային է:
Կովալենտ կապ առաջացնում են ոչմետաղները: Կովալենտ կապը լինում է բևեռային և ոչ բևեռային: Եթե կապ են առաջացնում միևնույն ոչմետաղները կապը կոչվում է ոչ բևեռային կովալենտային կապ:
Բևեռային կովալենտային կապի դեպքում կապ են առաջացնում տարբեր ոչմետաղները:
Սիգմա կովալենտային կապ
Սիգմա կովալենտային կապի դեպքում կապ առաջացնող ատոմների միջուկները միացնող գիծը անցնում է փոխծածկի տիրույթով, իսկ п կապի դեպքում՝ ուղղահայաց: Այդ պատճառով п կապը թույլ կապ է:
вторник, 22 марта 2016 г.
Ժամանակը չի փոխում շատ բան
Ժամանակի հետ փոխվում ենք բոլորս, փոխվում է մեր աշխարհայացքը, մեր պատկերացումները, բայց սովորույթներ կան, որ մնայուն են, մնում են մեր մեջ, մեր ազգի մեջ: Ու ինչպես Թումանյանն է ներկայացնում ընտանիքը, սովորույթները, մարդկանց դիրքն ու բնավորությունը հասկանում ես, որ ժամանակն իրականում շատ բան չի փոխել, չենք նորանում, մեր արմատներից չենք կտրվում:
Ընտանիքի, օջախի գլուխ կանգնած է հայրը, ով տեղյակ է տան անցուդարձից, ով ղեկավարում է և ում լսում ու հարգում են ամեն պարագայում:
Մայրը, ում երևի ամուսնացրել են մանուկ հասակում, և երևի նույն բախտին էլ իրենց աղջիկը կարժանանա:
Ւնչքան էլ փորձենք փոխվել ու առաջ գնալ, ամեն դեպքում բաներ կան, որ մեր մեջ նստած են:
Ինչպես առաջ հիմա էլ եղբոր կերպարը շատ են կարևորում: Եղբոր տնօրինության տակ են գտնվում քույրերը, նա միշտ տեղյակ է քրոջ հետ կապված ամեն հասարակ ու կարևոր բաներից, ու հաճախ նաև ինքն է որոշում ու վճռում քրոջ քայլերն ու ապագայի հետ կապված որոշումները:
Ինչքան էլ համարենք ժամանակակից ենք ու ազատ, միևնույն է, եթե օրինակ եղբայրը չի հավանել այն մարդուն, ում հետ քույրը շփում ունի, նա չի կարողանա դեմ կանգնել եղբորը ու ապրել էնպես ինչպես ինքն է ճիշտ գտնում:

вторник, 8 марта 2016 г.
Կետադրել
«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին,վաղուց ծանոթ,մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել. «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված որ ուժգին սիրեք, ում, որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ մեռածներիս «ելե'ք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս հավատով ու տիրական «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես,ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն՝մահացու հոգնածություն: Ինձ թվում է,թե ես մեռնում եմ: Ուզում եմ,որ երբ կմեռնեմ եւ շուրջս մահվան լռությունը կտիրի գերեզմանիս վրա, հանկարծ, բայց աննկատելի երաժշտություն հնչի,որ ճերմակ շորերով մի աղջիկ՝ բերկրալից,խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի՝անիրականալիի,հեռավորի՝առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ պայծառ անմոռուկներ,ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ա~խ,նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը ,սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի,այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»

четверг, 25 февраля 2016 г.
Подписаться на:
Сообщения (Atom)