вторник, 22 марта 2016 г.

Ժամանակը չի փոխում շատ բան

Ժամանակի հետ փոխվում ենք բոլորս, փոխվում է մեր աշխարհայացքը, մեր պատկերացումները, բայց սովորույթներ կան, որ մնայուն են, մնում են մեր մեջ, մեր ազգի մեջ: Ու ինչպես Թումանյանն է ներկայացնում ընտանիքը, սովորույթները, մարդկանց դիրքն ու բնավորությունը հասկանում ես, որ ժամանակն իրականում շատ բան չի փոխել, չենք նորանում, մեր արմատներից չենք կտրվում:
Ընտանիքի, օջախի  գլուխ կանգնած է հայրը, ով տեղյակ է տան անցուդարձից, ով ղեկավարում է  և ում լսում ու հարգում  են ամեն պարագայում:
Մայրը, ում երևի ամուսնացրել են մանուկ հասակում, և երևի նույն բախտին էլ իրենց աղջիկը կարժանանա:
Ւնչքան էլ փորձենք փոխվել ու առաջ գնալ, ամեն դեպքում բաներ կան, որ մեր մեջ նստած են:
Ինչպես առաջ հիմա էլ եղբոր կերպարը շատ են կարևորում: Եղբոր տնօրինության տակ են գտնվում քույրերը, նա միշտ տեղյակ է քրոջ հետ կապված ամեն հասարակ ու կարևոր բաներից, ու հաճախ նաև ինքն է որոշում ու վճռում քրոջ քայլերն ու ապագայի հետ կապված որոշումները:
Ինչքան էլ համարենք ժամանակակից ենք ու ազատ, միևնույն է, եթե օրինակ եղբայրը չի հավանել այն մարդուն, ում հետ քույրը շփում  ունի, նա չի կարողանա դեմ կանգնել եղբորը ու ապրել էնպես ինչպես ինքն է ճիշտ գտնում:

Комментариев нет:

Отправить комментарий