Հող. ձևավորվել
է երկրի
կեղևի մակերեսային շերտերի
վերափոխման հետևանքով՝
ջրի,
օդի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ: Այն
անընդհատ զարգանում և փոփոխվում է:
Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը:
Հողային ծածկույթ
առաջանում
է երկարատև ժամանակի
ընթացքում,
որին
մասնակցում
է կլիման, ջուրը,
ռելիեֆը, բուսական և կենդանական
աշխարհը և իհարկե մարդը: Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզնմներ` բակտերիաներ, ջրիմուռներ,
սնկեր,
միաբջիջ
կենդանիներ,
որդեր
և
այլն: Հողն այն միջավայրն է, որտեղ փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և այլն: Այն ունի
բարդ
կազմություն,
որի գերակշռող
տարրերն
են՝ քայքայված
լեռնային
ապարների
մասնիկները և հումուսը:
Հողի ստրուկտուրայի կարևորագույն հատկանիշը ջրի քայքայող ազդեցությանը դիմադրելու ունակությունն է։ Ոչ ջրակայուն ստրուկտուրան ջրի ազդեցության տակ քայքայվում է մեխանիկական տարրերի, և չորանալուց հետո
վարելահողի մակերևույթին առաջանում է կեղև։
Ստրուկտուրայից զուրկ
հողերում բացակայում են սննդատարրերը։
Նաև հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով,
մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից: Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր
է նրա բերքատվությունը:
Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:
Շատ մեծ է հողի դերը մարդու կյանքում: Հողային ռեսուրսները սննդի
արդյունաբերության գլխավոր արտադրամիջոցներն են: Սննդամթերքի մոտ 88%-ը մարդը ստանում է հողից, 10%-ը անտառներից, դաշտերից, արոտավայրերից և 2%-ը Համաշխարհային օվկիանոսից:
Օդի և ջրի նման հողը
ևս ենթակա
է աղտոտման: Հողային շերտին, ինչպես նաև շրջակա միջավայրին մեծ վնաս
է հասցնում հողերի աղտոտումը: Հողի բերրիության նվազման և հողային պաշարների կորստի պատճառներից առավել տարածվածը էրոզիան է: Էրոզիան ուժեղանում է անտառահատումների, արոտավայրերի գերարածեցման հետևանքով: Հողային պաշարները կրճատվում են նաև աղակալման և քիմիական աղտոտման պատճառով: Աշխարհում ամեն
տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6–7 մլն հա պիտանի
հող: Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է:
Աղտոտման աղբյուրներից մեկը
մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի
մակերեսին, թափանցում գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց
մի մասը
փոշի դարձած
վերադառնում է մթնոլորտ: Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները:
Գյուղատնտեսության մեջ օգտագործվող
պարարտանյութերը
և
պրեստիցիդները
ևս
կարող
են
դառնալ
հողի
աղտոտման
պատճառ:
Պրեստիցիդների
օգտագործումը
անհրաժեշտություն
է,
այլապես
կարող
են
լինել
բերքի
կորուստ:
Պարարտանյութերը
նույնպես
վնասում
են
վարելահողերին:
Եթե պարարտանյութերը և պեստիցիդները օգտագործվում են անհրաժեշտ
չափից
շատ,
այդ
դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային
օրգանիզմների տեսակային
կազմը
և
քայքայվում
է հողի կառուցվածքը: Հետևաբար հողի բերրիությունը
ընկնում
է:
Պարարտանյութերը
բացասաբար
են
ազդում
ոչ
միայն
հողի,
այլև
մթնոլորտի
և
ջրային
էկոհամակարգերի
վրա:
Комментариев нет:
Отправить комментарий