пятница, 16 января 2015 г.
вторник, 13 января 2015 г.
Օմար Խայամ. Երբեք հետ մի գնա
Վերադառնալը իմաստ
չունի: Նույնիսկ, եթե այնտեղ են այն աչքերը, որոնք
խեղդում էին մտքերդ: Նույնիսկ, եթե քաշում է
այնտեղ, որտեղ ամեն ինչ այնքան լավ
էր, երբեք մի գնա, մոռացի՛ր այն ինչ եղել
էր: Այդ
մարդիկ անցյալում են ապրում, ովքեր խոստացան միշտ սիրել: Եթե դու հիշեցիր
դա՝ մոռացի՛ր, երբեք մի
գնա այնտեղ, մի հավատա նրանց, նրանք օտար են:
Մի ժամանակ նրանք հեռացել
էին: Նրանք իրենց մեջ սպանեցին հավատը
հոգու, սերը, մարդկանց և իրենց:
Ուղղակի ապրիր նրանով, ինչով
ապրում էիր և չնայած կյանքը նման է դժողքի, նայիր միայն առաջ, և երբեք հետ մի գնա….
понедельник, 12 января 2015 г.
Հովհաննես Թումանյան. քառյակներ. վերլուծություն
Առատ, անհատ` Աստծու նման` միշտ տեղալուց հոգնել եմ ես,
Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես:
Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես:
Կարծում եմ այս քառյակը
հիասթափության և ափսոսանքի մասին է: Հիասթափվում ես, երբ կյանքին
տալիս ես հնարավորինս լավը, բայց
ի պատասխան լավը չես ստանում:
Ափսոսում, որ դու ինքդ ունենալով
շատ հարցեր ու պրոբլեմներ, ուշադրություն չդարձնելով
դրանց, մտածում ես ուրիշներին
օգտակար լինելու մասին, թե ինչպես օգնել, պաշտպանել, խորհուրդներ տալ, թեկուզև մտածել իրենց տեղը, բայց ոչ քո: Եվ ափսոսում, որ շատերին օգնել ես այն ժամանակ, երբ քեզ էր
օգնություն անհրաժեշտ:
Եվ միգուցե սկզբում դա դուրեկան էր, բայց որոշ ժամանակ
անց սկսում ես ափսոսալ բոլորի մասին
մտածելու, բոլորին օգնելու համար, և
ի պատասխան ոչինչ չստանալու համար:
среда, 31 декабря 2014 г.
Christmas traditions
Spain
Christmas
and St Stephen's Day are officially recognized holidays in Spain. In most of Spain, the Christmas period,
referred to as "Navidad", lasts from Christmas Eve referred to as
"Nochebuena" or "the Good Night." on the 24th of December
to Epiphany on the 6 January. Many homes and most churches display a Nativity
scene, others a Christmas tree. In Catalonia, the Tio de nadal (a log with a cloth for hiding
presents under) is part of the celebration.
воскресенье, 28 декабря 2014 г.
Մթնոլորտ
1. Ինչպիսի՞ օդ ենք շնչում
մենք:
2010-2013թթ
հետազոտությունների համաձայն՝
Երևանի օդի աղտոտվածությունը
նորմայից բարձր է: Պատճառը
համատարած շինարարությունն է,
ավտոմեքենաների թվի ավելացումը
և կանաչ տարածքների
կրճատումը: Այս ամենին գումարվում է նաև մայրաքաղաքի
տրանսպորտի հագեցվածությունը:
Հետազոտությունների արդյունքում
քաղաքը բաժանվել է երկու
մասի:
Էներգակիրներ
1. Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
Բնական գազն ընդերքում գտնվում է գազային վիճակում, ածուխը պինդ, իսկ նավթը հեղուկ:
Ածուխն ի
տարբերություն նավթի և բնական գազի ամենատարածված, ամենաէժան, ամենաառատ և շրջակա միջավայրի համար ամենավտանգավոր վառելիքն է:
Ածուխը ավելի երկար կբավականացնի մարդկանց (մոտ 400 տարի), ի տարբերություն գազի (զարգացող երկրներում 150 տարի, զարգացած երկրներում՝ 40 տարի) և նավթի (40 տարի):
четверг, 25 декабря 2014 г.
Подписаться на:
Сообщения (Atom)



