Պատմության մեջ առնետները խորհրդանշում էին մարդկանց վախեր, խնդիրներն ու թուլությունները, որոնք միշտ հետապնդում են մարդկանց: Եթե դրանք անտեսում կամ թաքցնում ես, դրանք գնալով մեծանում ու բազմանում են, իսկ եթե փորձում ես դրանք լուծել, ազատվում ես դրանցից:
Ջովաննին բնավորությամբ վախկոտ մարդ էր, նա ոչ թե վախենում էր առնետներից, այլ մարդկանց կարծիքներից ու արձագանքներից: Նա փորձում էր ոչ թե լուծել իր պրոբլեմները, այլ դրանք թաքցնել:
Ջովաննին իր տանն առնետներ
ուներ և նա փորձում էր դրանք թաքցնել մարդկանց
աչքերից, փոխարենը պետք էր
խնդիրը ջրի երես հանել և փորձել
ինչ-որ լուծում տալ: Նա
դա չէր անում, որովհետև վախենում էր, դրա փոխարեն
առնետներն անամոթաբար շատանում
ու գրավում էին Ջովաննի
տունը:
Կարծում եմ առնետների
շատանալը մեկ և հիմնական պատճառ ուներ՝
մարդկային վախը: Եթե առնետները
գրավել են տունը, դրա միակ մեղավորը Ջովաննին
էր: Իսկ եթե առնետների հեռացնելի, այլ կերպ ասած վախերը
հաղթահարելու ցանկություն կա, ուրեմն
երբեք էլ ուշ չէ:
Комментариев нет:
Отправить комментарий