1. Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
Բնական գազն ընդերքում գտնվում է գազային վիճակում, ածուխը պինդ, իսկ նավթը հեղուկ:
Ածուխն ի
տարբերություն նավթի և բնական գազի ամենատարածված, ամենաէժան, ամենաառատ և շրջակա միջավայրի համար ամենավտանգավոր վառելիքն է:
Ածուխը ավելի երկար կբավականացնի մարդկանց (մոտ 400 տարի), ի տարբերություն գազի (զարգացող երկրներում 150 տարի, զարգացած երկրներում՝ 40 տարի) և նավթի (40 տարի):
Երեք վառելիքներից ամենամաքուր այրվողն ու ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար բնական գազն է:
Բնական գազն ի տարբերություն նավթի և ածխի ավելի մեծ տարածում է գտել իր էժանության և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով:
Բնական գազը տեղափոխելու հիմնական
միջոցը խողովակաշարերն են:
Բնական գազի այրման ժամանակ
առաջանում է ածխաթթու գազ և ջրային
գոլորշի:
Նավթը համարվում է վառելիքներից ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում ասֆալտը և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը:
Նավթին հասնելու համար խորը հորատանցքներ են փորվում:
Նավթը տեղափոխվում է նավթամուղերով, երկաթուղով և նավերով:
Նավթամուղեր կառուցելու նպատակով քանդվում են Էկոհամակարգերը, որովհետև դրանք անցնում են անտառապատ տարածքներով:
Եթե նավթամուղն անցնում է ջրային ավազանների հատակով, ապա այս դեպքում մեծանում է ջրային ավազանների նավթամթերքով աղտոտելու ռիսկը:
Ածուխը արտահանում են բաց և փակ տարբերակներով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը: Բաց եղանակով արդյունահանելուց հեռացվում
է վերին հեղային շերտը, և հսկայական տարածքներ անպիտան են դառնում: Իսկ փակ եղանակով արդյունահանելու դեպքում գետնի տակ առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք կարող են դառնալ փլուզումների պատճառ:
Ածխի այրման
հետևանքով մթնոլորտում ավելանում է
ածխածնի քանակությունը:
2.Համեմատել էլեկտրաէներգիա ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:
Արևային էներգիա, քամու էներգիա,
ջրային էներգիա
Արևային էներգիան
Արևային հսկայական և անսպառ ռեսուրս
է, էկոլոգիապես մաքուր և շրջակա միջավայրի
համար անվտանգ:
Սակայն արևային
էներգիա ստանալու և կուտակելու համար մեծածավալ
սարքավորումներ են պահանջվում:
Քամու էներգիան
նույնպես անսպառ և անվտանգ
ռեսուրս է, առաջանում է մթնոլորտային բարձր և ցածր ճնշումների հետևանքով, սակայն քամին անընդհատ չէ, և դրա համար անհրաժեշտ
է կուտակել էներգիան
մշտապես օգտագործելու համար:
Ջրային էներգիան ավելի մեծ
կիրառություն ունի:
Ջրային էներգիայով են
աշխատում Հէկ-երը,
Ջէկ-երը և Աէկ-երը: Ջրային էներգիայի
ստացումը բացառում է
թունավոր նյութերի
արտանետումները, սակայն
այնուամենայնիվ իրենց
բացասական ազդեցությունը
թողնում են բնության
վրա: Ամբարտակների
կառուցման համար հսկայական
անտառային տարածքներ վերանում են,
կենդանական աշխարհը
նույնպես, հսկայական հողային
տարածքներ ծածկվում են
ջրով:
Комментариев нет:
Отправить комментарий