понедельник, 28 апреля 2014 г.

Իմ անհատական ուսումնական պլանը

       
Նախ և  առաջ  ասեմ, որ  ինձ  դուր է  գալիս  այն  միտքը, որ  ինքներս ենք  կազմում  մեր  ուսումնական  պլանը:

Օտար  լեզուներից  կըտնրեմ  անգլերենը,  բնագիտական  առարկաներից աշխարհագրությունը  և  քիմիան:  Իսկ  ակումբներից  ինձ  ավելի  շատ  դուր է  եկել  Էկո-հայրենագիտական  ակումբը և հոգեբանի  ակումբը  :  Ֆիզկուլտուրան՝  բասկետբոլ  կամ  վոլեյբոլ: 
Պարզաբանում՝
1.        Օտար  լեզու-անգլերեն
2.      Բնագիտական  առարկաներ-  աշխարհագրություն,  քիմիա
3.      Ակումբ- հոգեբանի  ակումբ,  Էկո-հայրենագիտական ակումբ
4. Լրացուցիչ  կրթություն- իսպաներեն
Քանի որ  դեռ  չեմ  ընտրել  իմ  ապագա  մասնագիտությունը,  կամ էլ  տատանվում եմ  մի քանիսի  մեջ  հիմանակում  ընտրել եմ  այն  առարկաները, որոնք  սիրում եմ:
Ինչ  վերաբերվում է  տնային  հանձնարարությանը:  Կարծում եմ,  եթե  մեզ  տնային  առաջադրանքներ  չհանձնարարվեն,  այսինքն  ամբողջ  աշխատանքը  կատարենք  դպրոցում,  այդպես  և ավելի  արդյունավետ  կլինի և հարմար,  և  տանը  շատ  ժամանակ ենք  կունենանք սիրելի  գործունեությամբ, կամ  ինքնակրթությամբ զբաղվելու  համար, և  ավելորդ  ծանրաբեռնվածություն  չի  լինի:








воскресенье, 27 апреля 2014 г.

Ալպիական Մանուշակ

     
Ալպիական  մանուշակը  երեք  ձիավորների  մասին  է:  Նրանք  ճանապարհ էին  ընկել  դեպի  Կաքավաբերդ  գանձը  գտնելու  նպատակով:  Ձիավորներից  մեկը  հնագետ էր,  երկրորդը՝  նկարիչ,  երրոդն էլ    լավ  գիտեր  Կաքավաբերդ  տանող  ճանապարհը  և  ուղեկցում էր  նրանց:  Երվ  նրանք  հասան  հնագետը  իրեն  հետաքրրող  բաներ էր  փնտրում  և  գրառումներ  անում,  նկարիչը  գեղեցիկ  վայրեր էր  փնտրում  նկարելու  համար,  իսկ  երրորդ  ձիավորը  նստել էր  մի քարի  և  հետևում էր  նրանց  աշխատանքին: 
Որոշ  ժամանակ  անց  գյուղից  մի  գյուղացի  իջավ:  Տեսնելով  եկվորներին  հարցրեց, թե  ովքեր են  նրանք:  Ձիավորն էլ  պատասխանեց, որ  գրքերում  գրված է, թե  Կաքավաբերդի  գլխին  կարասի  մեջ  թաղված են  ոսկե  գանձեր:  Հնձվորը  մտածեց,  այնուհետև  գնաց  արտը  հնձելու:

Երբ  նրանք  իրենց  աշխատանքը  վերջացրեցին,  որոշեցին  գնալ  դիմացի  գյուղը,  և  գյուղացիներից  հաց  խնդրել:  Նրանք բարձրացան  և  առաջին  վրանի  մոտ  կանգնեցին:  Երեխան  դրսում,  օջախի  կողքին  սունկ էր  խորովում:  Հյուրերի  ոտնաձայներից  կինը  դուրս  եկավ  նրանց  դիմավորելու: Նկարչին  շատ  ծանոթ  թվաց  կնոջ  դեմքը,  և  նա  նկարեց  կնոջը:  Նկարը  ցույց  տվեց  միայն  երեխային  ու  նրան  արծաթե  մետաղադրամ  տվեց  և ձիավորները  կուշտ  փորով  հաց  ուտելուց  հետո  ճանապարհ  ընկան:  Ճանապարհին  նրանք  նորից  տեսան  հնձվորին:  Հնձվորը  նրանց  ձեռքին  պարկ  տեսավ, ու  կարծեց,  որ  դրանք  գանձերն էին:  Նա  վրդովվեց,  մտածում էր, որ  ինքը  գտներ  քանի  կով  կգներ  այդ  գանձերով,  ու  էդպես  զայրացած  գնաց  տուն:  Տուն  հասնելուն  պես  երեխան  նկատեց  հորը  և  ընդառաջ  գնալով  պատմեց   ձիավորների  գալու  մասին:  Պատմեց, որ  նրանցից  մեկը  նկարել էր  իր  մորը, և  արծաթե  դրամ  տվել  նրան:  Ամուսինն էլ  խանդից  հարվածեց  կնոջն,  ու  երեխան  ու  մայրը  լացելով մտան  վրանը: