вторник, 19 мая 2015 г.

Հողօգտագործում


Հող.  ձևավորվել է  երկրի  կեղևի  մակերեսային  շերտերի  վերափոխման  հետևանքով՝  ջրի, օդի  և  կենդանի  օրգանիզմների  ներգործության շնորհիվ:  Այն  անընդհատ  զարգանում և փոփոխվում  է:
Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը:  Հողային  ծածկույթ  առաջանում է  երկարատև ժամանակի  ընթացքում, որին մասնակցում  է  կլիման,  ջուրը,  ռելիեֆը,  բուսական և կենդանական  աշխարհը  և իհարկե մարդը: Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզնմներ` բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, միաբջիջ կենդանիներ, որդեր և այլն:   Հողն այն միջավայրն է, որտեղ փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և այլն: Այն ունի  բարդ կազմություն, որի  գերակշռող  տարրերն են՝  քայքայված  լեռնային ապարների մասնիկները  և  հումուսը:
Հողի ստրուկտուրայի կարևորագույն հատկանիշը ջրի քայքայող ազդեցությանը դիմադրելու ունակությունն է։ Ոչ ջրակայուն ստրուկտուրան  ջրի ազդեցության տակ քայքայվում է մեխանիկական տարրերի, և չորանալուց հետո վարելահողի մակերևույթին առաջանում է կեղև։ Ստրուկտուրայից զուրկ հողերում բացակայում են սննդատարրերը։
Նաև  հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով, մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից: Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր է նրա բերքատվությունը:
Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:
Շատ մեծ է  հողի դերը  մարդու կյանքում: Հողային ռեսուրսները սննդի արդյունաբերության գլխավոր արտադրամիջոցներն են: Սննդամթերքի մոտ 88%-ը մարդը ստանում է հողից, 10%-ը   անտառներից, դաշտերից, արոտավայրերից և 2%-ը  Համաշխարհային օվկիանոսից:

Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Հողային շերտին, ինչպես նաև շրջակա միջավայրին մեծ վնաս է հասցնում հողերի աղտոտումը: Հողի բերրիության նվազման և հողային պաշարների կորստի պատճառներից առավել տարածվածը էրոզիան է: Էրոզիան ուժեղանում է անտառահատումների, արոտավայրերի գերարածեցման հետևանքով: Հողային պաշարները կրճատվում են նաև աղակալման և քիմիական աղտոտման պատճառով: Աշխարհում ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6–7 մլն հա պիտանի հող: Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է:

Աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասը փոշի դարձած վերադառնում է մթնոլորտ: Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները:
 Գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերը և պրեստիցիդները  ևս կարող են դառնալ հողի աղտոտման պատճառ: Պրեստիցիդների օգտագործումը անհրաժեշտություն է, այլապես կարող են լինել բերքի կորուստ: Պարարտանյութերը նույնպես վնասում են վարելահողերին: Եթե  պարարտանյութերը և պեստիցիդները  օգտագործվում են  անհրաժեշտ  չափից շատ, այդ դեպքում  մեծանում է  հողի  թթվայնությունը, փոխվում է  հողային  օրգանիզմների  տեսակային  կազմը և քայքայվում է  հողի կառուցվածքը: Հետևաբար հողի բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:

понедельник, 4 мая 2015 г.

Կենսոլորտի պահպանումը

1.Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:

Բուսական ռեսուրսները կենդանական ռեսուրսների հետ միասին կազմում են կենսածին (բիոտիկ) ռեսուրսները:
Ըստ կիրառության բնագավառների բուսական ռեսուսները բաժանվում են հետևյալ խմբերի սննդային բույսեր, դեղաբույսեր, տեղնիկական բույսեր, կերաբույսեր, դեկորատիվ բույսեր: Սննդային բույսերը մարդու կողմից անմիջականորեն օգտագործվում են որպես սնունդ, կամ էլ հումք են ծառայում սննդի արտադրության համար: Կենսաբանական ռեսուրսները հիմնականում օգտագործվում են սննդի, կաշվի և մորթեղենի արտադրության մեջ, կան կենդանատեսակներ, որոնցով կազմակերպվում է դեղագրծության արտադրություն:

2.Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ: Կենսաբանական ռեսուրսների փոխազդեցության լավագույն դրսևորումը սննդային շղթան է: Օրինակ. մարդը սնվում տարբեր կենդանատեսակներով, որոնք իրենց հերթից սնվում են բույսերով: Բույսերը և կենդանիները փոխազդում են ջրոլորտի հետ, որովհետև ջուրը անհրաժեշտ է նրանց կյանքի և աճի համար: Բույսերը կատարում են ֆոտոսինթեզ երևույթը, երբ շնչում են ածխաթթու գազ և արտաշնչում թթվածին, սա կենսոլորտի և մթնոլորտի փոխազդեցության երևույթն է: Կենսոլորտը փոխազդում է նաև մարդոլորտի հետ:

3. Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում:
Կենդանական ռեսուրսները պահպանելու համար գլխավորը որսի կարգավորումն է: Այսինքն պետք է որսը կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի քանակ սահմանվի հատուկ վայրերում, հատուկ կենդանիների համար, և շատ դեպքերում էլ արգելվի:
Կենդանական աշխարհի պահպանման այլ եղանակ է արգելոցների ստեղծումը, և վերացող տեսակներին դասվող կենդանիների համար, կենսաբազմազանության նպաստող բնակավայրի ստեղծումը, որը նույնպես կարելի է կիրառել ՀՀ-ում:


4.Ի՞նչ է կլիմայավարժեցումը:
Կլիմայավարժեցումը, երբ տարբեր կենդանատեսակների մի շրջանից տեղափոխում են այլ շրջան, որտեղ կենդանիները բնակվում են, հարմարվում բնակլիմայական պայմաններին և բազմանում: Դա այն գործընթացն է, երբ բույսերն ու կենդանիները արհեստական կերպով՝ մարդու միջամտությամբ վարժվում են նոր կլիմայական պայմանների: Կլիմայավարժեցման, կենդանիների վերաբնակեցման ու պահպանման հարցերում մեծ դեր են խաղում արգելոցները, արգելավայրերը և ազգային պարկերը:
Կլիմայավարժեցումն ունի իր թե՛ դրական, թե՛  բացասական կողմը:Դրական կողմն այն է, որ վերաբնակեցման շնորհիվ հնարավոր է վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը, իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից: Իսկ բացասական կողմը այն է, որ կլիմայավարժեցման հետևանքով կենդանիները փոխում են իրենց բնական ձևը, տեսքը և որոշ հատկություններ։ Այսինքն օր. նրանք  դառնում են  իրենց բնական  չափից  ավելի մեծ, կամ փոքր:





вторник, 28 апреля 2015 г.

Էլեկտրահաղորդականության որոշում



Ըստ էլեկտրահաղորդականության բոլոր նյութերը բաժանվում են 2 խմբի՝
1. Առաջին կարգի հաղորդիչներ՝ մետաղներ,
2. Երկրորդ կարգի հաղորդիչներ՝ մնացած օրգանական նյութերը՝ հիմքեր, թթուներ, աղեր:

Բոլոր նյութերը  բաժանում ենք  երկու  խմբի՝  էլեկտրոլիտներ  և ոչ  էլեկտրոլիտներ:
Էլեկտրոլիտներ
Այն նյութերը, որոնց ջրային լուծույթը կամ հալույթը հաղորդում է էլեկտրական հոսանք, կոչվում են էլեկտրոլիտներ:

Ոչ էլեկտրոլիտներ
Այն նյութերը, որոնց ջրային լուծույթը կամ հալույթը չի հաղորդում էլեկտրական հոսանք, կոչվում են ոչ էլեկտրոլիտներ:

Էլեկտրական հոսանքը, դա լիցքավորված մասնիկների ուղորդված շարժումն է:


     Էլեկտրոլիտների լուծույթների հաղորդականության որոշումը

Փորձ 1. Մետաղներ-հաղորդում է.

Փորձ 2. Օդ-չի հաղորդում

Փորձ 3. Կերակրի աղ-չոր վիճակում-NaCl-չի հաղորդում

Փորձ 4. Գլյուկոզ չոր վիճակում-C6H12O6 -չի հաղորդում

Փորձ 5. Կերակրի աղի ջրային լուծույթ-NaCl-հաղորդում է.

Փորձ 6. Գլյուկոզի ջրային լուծույթ C6H12O6-չի հաղորդում.

Փորձ 7. Սախարոզի ջրային լուծույթ-C12H22O11-չի հաղորդում.

Փորձ 8. Աղաթթու-HCl-հաղորդում է.

Փորձ 9. Նատրիումի հիդրօքսիդ- NaOH-հաղորդում է.

Փորձ 10. Էթանոլ-C2H5OH-չի հաղորդում:

среда, 15 апреля 2015 г.

Առաջադրանք

1.Աղջիկը սիրում էր տղային։
Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։
Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ։
Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը: Նա չէր կարողանում սպանել:


2. Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
3. բակլան քաշած ցանել-իր քմահաճույքով, ցանկացած
ձևով վարվել
անարգանքի սյունին գամել-հրապարակով խայտառակել,
քննադատել
Պրոկրուստյան մահիճ-չափ, որից այն կողմ անցնել չի կարելի`
պատժվում է
քոռ աչքից արտասուք-ժլատից փող
գլուխը գետին դնել-մեռնել
4.  Դարձվածքը  իմացածն ավելի  արտասովոր և  համեմատություններով  ներկայացնելու ձև է: Դարձվածքը  ունի իր հատուկ ոճը, որը   տեքստերը    դարձնում է  ավելի հագեցած:
5.
1. մետասաներորդ  ժամու- ուշացած, ուշացումով
2.մեկին բագին կանգնել-մեկին  պաշտամունքի առարկա  դարձնել
3.մինչև  բերանը լեցուն  բաժակ- մեծ դառնություն, ցավ պարունակող
4.ժամուն  գալինքա՞  մի գողցերեմ-ի՞նչ  մեծ հանցանք եմ արել
5. Քերթի ժամից էլ ընկնել, Քարահունջի պատարագից էլ-Միանգամից երկու բանի  ետևից  ընկնել,  ու ոչ մեկին չհասնել
6. Հայկական ժամադրություն-  ուշացում, ուշանալու սովորություն
 7. աղջկան բազար- տղաների և աղջիկների հանդիպման վայր
8. ժամի դուռ ընկնել- մուրացկանություն անել
9. Ժամանակի վրա խաղալ- ժամանակը  դիտավորյալ  ձգել
10. աչքում մազ  բուսնել-տանջանքներ  կրել
11.բադան  կապվել-պարսպի պես շարժվել
12. Նիսյա  բազար անել- դատարկ  խոսակցություն տանել
13. բազար քաշել- հրապարակ հանել
14.էժան  չտնտեցնել-արժանին  հատուցել
15.էլեշ պելեշ- աղմուկ, ժխոր



среда, 8 апреля 2015 г.

Պատմ.

Կազմել Բագրատունյաց թագավորության կարևոր իրադարձությունները
1. 9- րդ դարումԲագրատունիները սեղծեցին 40-հազարանոց բանակ
2.Բագրատունիները բարի–դրացիական հարաբաերություններ հաստատեցին վրացիների ու աղվանների հետ
3.885թ.Էլռմութաբիդ խալիֆը Աշոտին ուղարկում է թագ ու հանդերձանք և ճանաչում Հայաստանին թագավորությունը
4.Սմբատ (890-914) ընդարձակեց թագավորոկթյան սահմանները։
5.Սմբատը օգնեց Վրաստանին արաբներին դուրս քշելու համար և վրաց իշխան Ատրներսեհին թագ շնորհեց։
6.885–ին Աշոտ Բագրատունու ճանաչվելը Հայաստանի թագավոր:




вторник, 31 марта 2015 г.

Քիմիական ռեակցիաների դասակարգումը, ըստ ելանյութերի և վերջանյութերի թվի փոփոխության

Տեղակալման է  կոչվում  պարզ և բարդ  նյութերի միջև  ընթացող  ռեակցիան, որի  ընթացքում  պարզ  նյութի  ատոմները  տեղակալում են  բարդ նյութի  ատոմներից մեկին,  որից  առաջանում է  նոր պարզ և նոր բարդ նյութ:
Փորձ 1.  Տեղակալման  ռեակցիա
  ակտիվ մետաղներից-Zn, Be, Fe, Mg

Zn+2HCl―>―>ZnCl2+H2 
2Al+6HCl―> 2AlCl3+3H2
Mg+H2SO4―> MgSO4+H2
2Al+3H2SO4―> Al2(SO4)3+3H2
2H2+O2 ―>H2O+Q    ջերմանջատիչ  ռեակցիան  ընթանում է  ռադիկալային  մեխանիզմով

Ցինկի, ալյումինի և մագնեզիումի  վրա  ավելացրեցինք  աղաթթու: Անջատվեց  ջրածին,  բայց  չթողեցինք, որ կորի  և կատարեցինք  միացման  ռեակցիա՝  թթվածինն այրելով:
Տեղակալման ռեակցիաները  միշտ  օքսիդավերականգնման ռեակցիաներ են:


Na-ալկալիական
Sr,Ba,Ca-հողալկալիական

2Na+2HOH―>2NaOH+H2

Փորձը կատարելու ժամանակ  լցնում ենք  հայտանյութ՝  ֆենոլֆտալեինը: Ստանում ենք  մորու  գույն:


Ca+2HOH―>Ca(OH)2+H2

Միացման ռեակցիա- հրավառություն
Միացման ռեակցիաների ընթացքում երկու կամ ավելի նյութերից առաջանում է մեկ նյութ:
2Mg+O2―>2MgO+Q    վերօքս

Քայքայման ռեակցիա-մալախիտի քայքայումը
 Քայքայման ռեակցիաների ժամանակ մեկ նյութից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:
(CuOH)2CO3―>CuO+CO2+H2O
             Գույնի  փոփոխության, գազի անջատման և ջերմակլանիչ  ռեակցիա:
հրաբուխ
Ca(OH)2+CO3―>CaCO3+H2O

Ամոնիումի երկքրոմատ
(NH4)Cr2O7―>N2+Cr2O3+4H2O
                Ջերմանջատիչ,  գույնի  փոփոխության, գազի անջատումով, վերօքս  ռեակցիա է:


Փոխանակման  ռեակցիա
NaOH+HCl―>NaCl+H2O
                                  Փոխանակման,չեզոքացման ռեակցիա
Ca(OH2)+2HCl―> CaCl2+2H2O
                           Փոխանակման, չեզոքացման,  ջերմանջատիչ,  իոնափոխանակման
Չեզոքացման է  կոչվում  հիմքի և  թթվի միջև  ընթացող ռեակցիան, որոնց  հետևանքով  առաջանում է  աղ  և ջուր:

Ֆոսֆոտ  իոնի  հայտնաբերման ռեակցիա, փոխանակման  ռեակցիա

Na3PO4+3AgNO3―>Ag3PO4+3NaNO3