Պարբերությունները նշող թվերի դասավորություն ո՞ր տարբերակն
է համապատասխանում տեքստի
տրամաբանական և քերականորեն ճիշտ կառուցվածքին:
7-2
Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. Բավական
է հետևել
տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե
որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք,
որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին, նա միշտ նստում է
որոշակի ուղղությամբ՝ կամ հյուսիս-հարավ, կամ արևելք արևմուտք:
Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան այդպիսի հատկությամբ օժտել, առայժմ պարզ չէ: Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է զգալու մագնիսական ուժագծերի ուղղությունը ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել: Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում: Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը հարդարում: Իսկ, եթե մագնիսը զգուշորեն հեռացնենք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով: Մի՞թե տարօրինակ չէ:

8-3
Հայաստանում հանդիպող
օձերը շատ են, դրանց տեսակների
թիվը հասնում է 21-ի, որոնցից
թունավոր են իժերի ընտանիքին
պատկանող չորս տեսակները՝
տափաստանային, Դարևսկու, փոքրասիական
իժերը և անդրկովկասյան
գյուրզան: Սրանց թույնը
արագ ազդում է հյուսվածքների
վրա՝ խտացնելով արյան մակարդելիությունը,
քայքայելով արյան կարմիր
գնդիկները: Մեզ մոտ հանդիպում են
ևս երկու տեսակի, բայց կեղծ թունավոր օձեր, որոնք
վտանգ են ներկայացնում մանր կենդանիների համար:
Դրանց մողասենման և կատվանման օձերն են:
Գոյություն ունեն արտաքին
որոշ նշաններ, որոնցով հնարավոր է տարբերել
թունավոր օձին ոչ թունավորից: Պետք է ասել, որ ոչ մասնագետի
համար դա այնքան էլ
դյուրին չէ: Իժերի ընտանիքին
պատկանող օձերի աչքերի
բիբերը ճեղքվածքի են նման, գլխի վերնամասը
ծածկված է անկանոն դասավորություն ունեցող
թեփուկներով, գլուխն էլ եռանկյունաձև է, ակնհայտորեն
առանձնացված իրանից: Մինչդեռ
ոչ թունավորների գլխի թեփուկները մարմնի
թեփուկներից մեծ են, և գլուխն
ու մարմինը առավել
հարթ անցումով են կապված են:
Նույնը չի կարելի ասել անդրկովկասյան գյուրզայի մասին, որի գլուխը
խիստ սահմանազատված է մարմնից, և նրա խայթողի
դեպքերը մեծ մասամբ մահացու
ելք են ունենում:
Комментариев нет:
Отправить комментарий