Մենք ապրում ենք այն միջավայրում, որը ստեղծել ենք ինքներս՝ աղտոտված և անառողջ: Չնայած-որ շրջակա միջավայրի աղտոտիչները լինում են և՛ բնածին, և՛ մարդահարույց, մեր շրջապատի ոչ բարվոք վիճակի գլխավոր մեղավորը մարդն է: Բնածին աղտոտիչներից են ջրհեղեղները, երկրաշարժերը, հրաբուխները և հրդեհները: Մարդածին աղտոտիչներից են գյուղատնտեսական, արդյունաբերական, ինչպես նաև կենցաղային թափոնները, որոնք առաջին հերթին աղտոտում են օդը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա:
Աղտոտումները բաժանվում են մի քանի տեսակի. մեխանիկական (քաղաքաշինություն, անտառահատումներ, ճանապարհաշինություն), ֆիզիկական (երբ տեղի է ունենում ճառագայթման, լույսի, աղմուկի, խոնավության փոփոխություններ), քիմիական (պարարտանյութերի, ծանր մետաղների, թունավոր գազերի հետևանքով) և կենսաբանական (բակտերիաների, վիրուսների տարածման միջոցով):
Մարդու առողջության վրա բացասաբար ազդեցություն են ունենում ռադիոակտիվ, ռենտգենյան, ուլտրամանուշակագույն ճառագայթները, ինչպես նաև աղմուկը: Բացի լսողական համակարգերի վրա ունեցած վատ ազդեցությունից աղմուկը կարող է նաև առաջացնել գլխապտույտ, գլխացավ և հոգնածություն:
Շրջակա միջավայրի վիճակը չի վատթարանա, եթե մարդիկ բնության բարիքներից օգտվեն նորմալ քանակությամբ՝ չափի մեջ, բարեխղճորեն, քանի-որ բնությանը վնաս հասցնելիս վնասում ենք նաև մեզ և մեր առողջությունը: Եվ դա հասկանալուց հետո անհրաժեշտություն չի լինի շրջակա միջավայրի վերահսկողություն սահմանել, շրջակա միջավայրը բարելավվելու համար հատուկ օրեր որոշել, քանի-որ դա անօգուտ է, որովհետև դրանով պետք է զբաղվել ամբողջ տարին, ոչ թե տարվա մեջ դրան հատկացնել մեկ կամ երկու օր: Ու ի վերջո բնությունը մարդուն տալիս է ապրելու համար անհրաժեշտ համարյա-թե ամեն ինչ, իսկ մարդը ի շնորհակալություն դրան փչացնում է եղածը: Ուղղակի պետք է չփչացնել, չվնասել, չաղտոտել, որպեսզի կարիքը չլինի բարելավվելու:
Ես նոր ծառեր տնկելու փոխարեն, փորձում եմ բարելավվել, պահպանել եղած ծառերի, ծաղիկների.... վիճակը, չեմ աղտոտում և հնարավորինս թույլ չեմ տալիս աղտոտեն միջավայրը, որպեսզի կարիք չլինի այդ աղբը հավաքելու, չնայած դա երբեմն անխուսափելի է:
Комментариев нет:
Отправить комментарий