1. Ինչու են պետք
էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:
Էկոլոգիական գիտելիքները
անհրաժեշտ են շրջակա միջավայրի
հետ ճիշտ վարվելու,
բնության բարիքներից օգտվելուց
նրան չվնասելու, և մեզ
շրջապատող աշխարհի մասին
պատկերացում ունենալու համար:
<<Էկոլոգիա>> գիտությունը
առաջացավ էկոլոգիական խնդիրներով
զբաղվելու համար, բնությունը պահպանելու, բնությանը քիչ
վնաս հասցնելու , և հասցրած
վնասը ինչ-որ չափով
վերացնելու համար:
2. Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես են միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:
Մարդն ապրում է էկոլոգիապես ոչ մաքուր
միջավայրում, հիմնականում քաղաքաբնակ
վայրում, որտեղ անտառներն ու բուսականությունը շատ քիչ են:
Մարդն
առանց բնության չի կարող
գոյություն ունենալ: Բնությունը
ապահովում է մարդու կարևոր
պահանջները՝ թթվածին,
էներգիա, վառելանյութ, արդյունաբերական հումք
և ամենակարևորը մարդն
օգտագործում է բնական ռեսուրսներից
ջուրը, որը
կյանքի և գոյատևման համար 1 նախապայմանն է:
Մարդը
ստեղծում է էկոլոգիապես ոչ մաքուր միջավայր, որին նպաստում են քիմիական գործարանները, տրանսպորտը (տրանսպորտի արտանետած ծուխը), անտառահատումը և այլն: Եվ մարդն իր կամքից անկախ վնաս է հասցնում շրջակա միջավայրին:
Մարդն
իր
զարգացման և գոյատևման համար բնությունից իրեն անհրաժեշտ ռեսուրսներ է
վերցնում, փոխարենը մեծ չափով և դրանով իսկ վնասում է բնության կանոնավոր զարգացումը:
3.Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
Մարդն իր գոյատևման համար
օգտվում է իրեն շրջապատող բնությունից ոչ ռացիոնալ ձևով, այսինքն օգտագործման ժամանակ մեծ վնաս է
հասցնում բնությանը, և մարդկության զարգացման հետ
զուգընթաց մեծանում է
վնասի չափը:
Բնությունից օգտվելիս մարդիկ պետք է փորձեն հնարավորինս քիչ վնաս հասցնել բնությանը, այսինքն բնօգտագործումը պետք է լինի ռացիոնալ,
որի դեպքում քիչ վնաս
կհասցվի բնությանը, և չի խախտվի բնության հավասարակշռությունը:
4.Ինչ է սպասվում մեզ ապագայում:
Ինձ թվում է,
եթե մարդկությունը նույն տեմպերով շարունակի օգտագործել ընդերքի հանածոները, սպառի ամեն ինչ մեծ չափաքանակով, ապա մի օր դրանց չափաքանակն էլ կվերանա:
Կարծում եմ ապագայում գիտությունը նոր հայտնագործություններ կանի, և մարդկանց ազդեցությունը բնության վրա համեմատաբար ավելի քիչ կլինի:
Комментариев нет:
Отправить комментарий