Հայ ժողովուրդը պատկանում է
աշխարհի հնագույն ժողովուրդների
թվին, որոնք կազմավորման մասին շատ
ավանդազրույցներ կան:
Դրանց մեջ առավել հինը հունականն է, որը գրի է առնվել Ստրաբոնի կողմից: Ավանդազրույցում ակունքները նույնպես հայկական են:
Դրանց մեջ առավել հինը հունականն է, որը գրի է առնվել Ստրաբոնի կողմից: Ավանդազրույցում ակունքները նույնպես հայկական են:
Ըստ հունական
ավանդության արգոնավորդ Յասոնի
հետ Կոլխիդա եկած Արմենոսը,
որ Հունաստանի Թեսալիա
երկրամասի Արմենիոն քաղաքից էր,
Հունաստան չի վերադառնում, և իջնելով
հարավ հաստատվում է Հայկական
լեռնաշխարհում: Ավանդազրույցի համաձայն
Արմենոսի անունից էլ երկիրը
ստանում է <<Արմենիա>> անվանումը:
Ըստ հայկական
ազանդազրույցի, որը մեզ հասել է Մովսես
Խորենացու և Սեբեոսի
աշխատությունների միջոցով: Հայկական
ազանդապատումը ծագել է հեթանոսական
ժամանակներից, և հետագայում քրիստոնյա
հայ պատմիչների կողմից
այն ավելի հարմարացվել է
քրիստոնեական ընկալմանը: Ասվում է, որ
Հայկը չի ցանկանում
ճանաչել Բելի իշխանությունը:
Բաբելոնում անհաջողության մատնվելով,
Բելն իր գերդաստանով ու ստրուկներով
(մոտ 300 հոգի), հեռանալով Բաբելոն
քաղաքից Արարատ երկրի լեռան ստորոտում:
Հնազանդացնելով տեղի բնակիչներին
նա շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, և բնակություն է հաստատում Հարքի դաշտավայրում: Բելը փորձում
է Հայկին
նույնպես իրեն հնազանդեցնել
խաղաղ ճանապարհով, բայց հաջողության չհասնելով,
փորձում է դա անել ուժի ու
բռնության միջոցով:
Հայկն իմանալով դրա մասին,
շարժվում է նրան ընդառաջ
և ճակատամարտ սկսում
Հայոց ձորում: Հայկի
և Հայկյանների կատաղի
դիմադրությունից զարհուրած
Բելը, փորձում է միայնակ
նահաջնել մոտակա, թիկունքում
գտնվող բլուրը, սակայն աղեղնավոր
Հայկը՝ կռահելով Բելի մտադրությունը, առաջ է
շարժվում և նետը խոցում
Բելի սիրտը:
Հայկը հաղթանակի վայրում
դասակերտ է շինում՝ անվանելով
Հայք, իսկ երկիրն էլ Հայկի անունով կոչվում է
Հայաստան:
Հայկի մահից հետո Արամանյակը շարժվելով
Հյուսիս, հաստատվում է Այրարատյան
դաշտում, իսկ նրա որդի
Արամայիսը հիմնում է Արմավիր քաղաքը: Նրա հաջորդներից էլ Արա գեղեցիկը,
որի անունով է կոչվել
Արագած և Մասիս լեռների
միջև ընկած դաշտը կոչվել
է Այրարատ:
Ավանդության համաձայն Արամն ընդարձակվում
է բոլոր
ուղղություններով, և իր կատարած
սխրագործությունների պատճառով Հայաստանն
անվանում են Արամը անունով
<<Արմենիա>>, իսկ հայերին <<արմնիկ>>:
Վրացական ավանդապատումի համաձայն Հայկը և
նրա եղբայրները՝ Քարթլոսը,
Եգերոսը, Հերոսը և մյուսները եղել էն
Թորգոմի որդիները: Թորգոմն իր որդիներով և ժողովրդով
Բաբելոնից գալիս է և հաստատվում
է Մասիս
և Արագած լեռների
միջև փռված դաշտում:
Եվ Թորգոմի ժողովուրդը
բազմանում է և ընդարձակվում
մինչև Կովկասյան լեռները:
Ըստ վրացական ավանդազրույցի
հոր մահից հետո, անդրանիկ որդի Հայկն
իր եղբայրների հետ ապստամբում
է Նեբրովթի (Բելի) դեմ և սպանում
նրան:
Արաբական ավանդազրույցը հայերի
ծագումը կապում է ջրհեղեղից
հետո եղած ազգերի՝
Նոյի որդիներից առաջացած
լինելու պատկերացման հետ: Ըստ
ավանդության Նոյի որդի հաբեթից ծնվեց Ավմարը,
ապա նրա
թոռ Թորգոմը, որ որդին էր
Արմինին, և որի եղբոր սերնդից
էլ սերում են ազվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում
հայերին, սլավոններին, ֆրանկներին և իրանական
ցեղերին:
Комментариев нет:
Отправить комментарий