Այսօր մարտի մեկն է` գարնան առաջին օրը: Ասում են գարունը նոր կյանքի սկիզբ է խորհրդանշում: Գարնան առաջին օրով Էջմիածնում էինք: Ծանոթացանք քաղաքին, այցելեցինք Էջմիածնի 5 եկեղեցիները: Քաղաքում լավ թափառեցինք, ոտնատակ արեցինք քաղաքը` մի եկեղեցուց քայլելով մյուսը: Շատ բան իմացանք նաև եկեղեցիների մասին` կառուցողների և կառուցման:
Թափառում էինք մեծ խմբով, երկար ժամանակ: Շատ էինք սովածացել, քայլել ու հոգնել:
Շատ անգամներ էի եղել այդ եկեղեցիներում, բայց այս անգամ ամեն-ինչ յուրովի անցավ:Մեզ հետ էր նաև մեր շատ սիրելի Ընկեր Ռիման:
Ճանապարհը անցավ շատ հետաքրքիր ու լի հիշողություններով: Մի գեղեցիկ օր ևս մնաց մեր հուշերում:
Գեղեցիկ էր Էջմիածինը գարնան առաջին օրով, ովքեր էլ, որ բաց թողեցին այսօրվա օրը, հաստատ փոշմանել են:
Առիթն էլ բաց չթողեցինք նկարվելու համար: ;)
Комментариев нет:
Отправить комментарий