Մի իմաստուն ծերունի ասաց ինձ.
-Ամբողջ օրը դու քայլում ես, աշխատում, մտածում,
տեսնում, լսում, ուտում: Մարմնիդ բոլոր
մասերը աշխատում են քեզ համար՝
ձեռքերդ, ոտքերդ, աչքերդ, ականջներդ,
ուղեղդ, և օգնում են քեզ
անել այս կամ այն բանը: Իսկ գիշերը, երբ-որ դու քնում ես նրանք հանգստանում են, բոլորն էլ հանգստի մեջ են: Բայց
կա մարմնի մի մաս, որը գիշեր-ցերեկ աշխատում է քեզ համար առանց հանգստի:
Դա քո սիրտն է: Դրա համար, երբ-որ սիրտդ ինչ-որ բան է ուզում,
մի նեղացրու նրան, տուր նրան այն ինչ ուզում է, չէ որ նա միշտ էլ
արթուն է և աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ դու հանգիստ քնած ես:
Комментариев нет:
Отправить комментарий